Creative Commons
Creative Commons | |
---|---|
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն, հրատարակչություն և հեղինակ |
Հիմնադրված է | հունվարի 15, 2001 |
Հիմնադիր | Lawrence Lessig?, Hal Abelson? և Eric Eldred? |
Վայր | Մաունթին Վյու, Կալիֆոռնիա[1][2] |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Ռայան Մերկլի[3], Catherine Stihler?[4] և Anna Tumadóttir? |
Հասույթ | ▲3,27 մլն $ (2019)[5] |
Աշխատողների թիվ | 147 մարդ[6] |
Կայք | creativecommons.org(անգլ.) |
Մասնակից է | Communia?[7], Open Source Initiative?[8], Open Education Global?[9] և UNESCO Global Open Science Partnership?[10] |
Creative Commons Վիքիպահեստում |
Creative Commons (հնչում է՝ [krɪ'eɪtɪv 'kɒmənz][11][12][13] կամ ['kɔmənz][14] — «քրիեյթիվ քամենս» կամ «քոմենս»), կարճ՝ CC. շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է զարգացնել ստեղծարար աշխատանքի բնագավառը՝ ամեն ինչ օրենքի սահմաններում և փոխանակման գաղափարի հիման վրա կառուցելու նպատակով։ Կազմակերպությունը ստեղծել է բազմաթիվ արտոնագրեր՝ հայտնի Creative Commons արտոնագրերի անվան տակ։ Այդ արտոնագրերը, ըստ ընտրության սահմանափակում են աշխատանքների որոշ (կամ ոչ մի) իրավունքներ, որոնցից ամենասահմանափակը հեղինակային իրավունքն է (copyright)։
Լիցենզիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեց հնարավոր դեպքեր, որոնք համախմբված են չորս կատեգորիաներում, սահմանում են դրանց տարբեր կիրառությունները՝
- Հատկացում. պետք է լինի նախնական հեղինակի ստորագրությունը (ֆրանսիական իրավունքում այս ընտրությունը պարտադիր է)
- Ոչ առևտրային. արգելված է առանց հեղինակի թույլտվության առևտրային շահույթ հետապնդել ստեղծված գործից
- Արգելված է գործի ձևափոխումը. չի թույլատրվում ամբողջական գործի մեջ ինչ-որ մաս ավելացնել, օր.՝ Օրինակի ստեղծումը (sampling) անհնար է
- Նմանօրինակի կիսում. կիսել գործի նմանօիրնակը՝ անպայմանորեն տարածելով նույն արտոնագրի ներքո
Օրինականացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]2004-ի վերջին CERSA-ն ներառեց այդ իրավունքները ֆրանսիական օրենքի մեջ (նաև ֆրանսերենով)։ CRID-ը համապատասխանեցրեց արտոնագրերը բելգիական օրենքին, և այս բելգիական արտոնագրերը հիմա գոյություն ունեն ֆրանսերենով, նիդերլանդերենով և անգլերենով։
Հիմնադրումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Creative Commons կազմակերպության խորհրդանիշն է CC։ Creative Commons շարժումն առաջարկում է գործերի առցանց և ոչ առցանց օգտագործման պայմանագրերի տեսակներ (հնարավոր է ստեղծել CD կամ գիրք՝ Creative Commons-ի արտոնագրի ներքո)։ Ազատ համակարգչային ծրագրերի արտոնագրերով և open source շարժմամբ ոգեշնչված՝ դրանք հեշտացնում են գործերի օգտագործումն ու վերօգտագործումը (տեքստեր, նկարներ, երաժշտություն, վեբ կայքեր և այլն)։ Ամբողջ աշխատանքը իրավասուներին օգտագործելու տրամադրման փոխարեն՝ Creative Commons-ի լիցենզիաները հեղինակին հնարավորություն են տալիս նախապես համաձայնվելով պայմանների հետ՝ թույլ տալու օգտվել, և դրա մասին տեղեկացնել հասարակությանը։
Նպատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Creative Commons-ի նպատակն է պարզ և օրինական ձևով քաջալերել աշխատանքների շրջանառությունը, փոխանակումն ու ստեղծարարությունը։ Creative Commons-ը վերաբերում է այն հեղինակներին, որոնք ցանկանում են կիսել իրենց աշխատանքը և հարստացնել անվճար հասանելի մշակութային և տեղեկատվական ընդհանուր ազգային հարստությունը։ Այսպիսով աշխատանքը հնարաբորություն է ստանում զարգանալ իր ամբողջ տարածման ընթացքում։
Այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վճարի դիմաց թույլ տալ իրենց գործի հասարակական տարածումը, հեղինակային իրավունքի ընդհանուր համակարգն ավելի հարմար է, քան Creative Commons-ի արտոնագրերը։ Ցանկացած ոք, ով ստեղծել է ինչ-որ գործ (տեքստ, երաժշտություն, վիդեո, վեբ կայք, լուսանկար և այլն) և ցանկանում է պայմանագիր կնքել այդ գործի վերաբերյալ, կարող է օգտագործել Creative Commons-ի պայմանագրերը։ Սակայն հակառակ դրան, հնարավոր չէ օգտագործել Creative Commons-ի պայամանագիր մի գործի համար, որի նկատմամբ նա ոչ մի իրավունք չունի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://creativecommons.org/about/contact/
- ↑ http://www.fsf.org/news/2008_free_software_awards
- ↑ https://creativecommons.org/weblog/entry/42684
- ↑ https://creativecommons.org/2020/07/09/announcing-creative-commons-new-ceo-catherine-stihler/
- ↑ https://www.charitynavigator.org/ein/043585301
- ↑ https://web.archive.org/web/20210509053033/https://craft.co/creative-commons
- ↑ https://www.communia-association.org/members/
- ↑ https://web.archive.org/web/20230706095745/https://opensource.org/affiliates/
- ↑ https://web.archive.org/web/20230322221352/https://www.oeglobal.org/about-us/members-list/
- ↑ https://web.archive.org/web/20220627102128/https://en.unesco.org/science-sustainable-future/open-science/partnership
- ↑ common adjective (USUAL) — definition in British English Dictionary & Thesaurus — Cambridge Dictionary Online
- ↑ «definition of common from Oxford Dictionaries Pro». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Common | Define Common at Dictionary.com
- ↑ Common — Definition and More from the Free Merriam-Webster Dictionary