Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

13 Ways to Bleed on Stage

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13 Ways to Bleed on Stage էջը
Cold-ի Ստուդիական ալբոմ
Թողարկված2000 թվականի սեպտեմբերի 12
Ձայնագրված2000 թվականի փետրվար ֊ հունիս
ԺանրԱյլընտրանքային մետալ, պոստ֊գրանժ
Տևողություն48:41
Լեզուանգլերեն
ԼեյբլFlip/Geffen
ՊրոդյուսերԱդամ Կասպեր
Քրիս Վրենա
Ֆրեդ Դյորստ
Մասնագիտական ակնարկ
Cold-ի ալբոմների ժամանակագրություն
Cold
(1998)
13 Ways to Bleed on Stage
(2000)
Year of Spider
(2003)

13 Ways to Bleed on Stage (հայերեն՝ Բեմում արնահոսելու 13 եղանակ), ամերիկյան պոստ֊գրանժ Cold խմբի թվով երկրորդ ստուդիական ալբոմը, թողարկված 2000 թվականին։ Չորս սինգլների շնորհիվ, որոնք դարձան հայտնի, նա դարձավ կոմերցիոն հաջողակ՝ ստանալով ոսկե կարգավիճակ։

Ալբոմի ձայնագրությունից ուղիղ մեկ տարի առաջ խումբը իր կազմի մեջ ընդգրկել է Թերի Բալզամոյին, ինչպես նաև Սկութեր Ուորդին, ով նախկինում և՛ նվագում էր, և՛ երգում, բայց հետո որոշեց կենտրոնանալ երգելու վրա։ Լոս Անջելեսից մի քանի երաժիշտների լսելուց հետո Cold֊ը ընտրեց Բալզամոյին, ով արդեն նվագել էր խմբերում 18 տարեկանից։

"13 Ways"֊ի համար երգերի հիմնական կառուցվածքները գրվել են մինչև ստուդիայի նստաշրջանը։ Օգտագործելով Drop C կիթառային համակարգը՝ Cold խումբը փորձարկումներ արեց տարբեր ձայների և ռիթմերի հետ արդեն ստուդիայում։ Բալզամոն հիմնականում օգտագործում էր Ibanez RG570 և Mesa Boogie Triple Rectifier.[4]։

Այս ալբոմը հաճախ համարվում է խմբի ամենամութ աշխատանքը։ Ալբոմն ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ թմրամոլությունը, հարաբերությունների մեջ խնդիրները և հասարակական անտարբերությունը։ Ալբոմի ձայնագրման մեջ մասնակցություն են ունեցել Աարոն Լեվիսը Staind֊ից և Սիերա Սուոնը, ով մասնակցություն է ունեցել Cold֊ի հաջորդ ալբոմի՝ Year of Spider֊ի ձայնագրմանը։

Ալբոմի աջակցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի թողարկումից հետո խումբը նրա շնորհիվ շրջագայությունների մեջ էր կես տարի։ Երեք շաբաթ խումբը հանդես էր գալիս մի բեմի վրա 3 Doors Down֊ի հետ, մեկ ամիս Մերիլին Մենսոնի հետ, հետո մի քանի շաբաթ Limp Bizkit֊ի DMX֊ի հետ։ Cold֊ը The Offspring֊ի, Weezer֊ի, Social Distortion֊ի, Incubus |Incubus֊ի և Adema֊ի հետ խաղացել են Inland Invasion առաջին համերգին, որը կայացել է 2001 թվականի օգոստոսի 25֊ին և անցկացվել է լոսանջելեսյան KROQ-FMK ռադիոկայանում[5]։

Ալբոմի սինգլներն էին "Just Got Wicked", "End of the World", "No One" և "Bleed (feat. Aaron Lewis)", որոնցից յուրաքանչյուրի համար նկարահանվել է տեսահոլովակ։ Սինգլների մեծամասնությունը ունեցել են ուշագրավ հաջողություն ռադիոկայաններում։ "Just Got Wicked"֊ը մտել է MTV֊ի հավաքածուների մեջ․ The Return of the Rock, Vol. 2, ECW: Extreme Music Vol. 2: Anarchy Rocks, մտել են Jet Set Radio վիդեոխաղի սաունդթրեքի մեջ։ "No One"֊ը մտել է «Շտապիր սիրել» ֆիլմի սաունդրեքի մեջ։

Կոմպոզիցիաների ցուցակը

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Անվանում Տևողություն
1. «Just Got Wicked»   4:00
2. «She Said»   4:08
3. «No One (feat. Sierra Swan)»   3:17
4. «End of the World»   3:04
5. «Confession»   3:49
6. «It's All Good»   3:43
7. «Send in the Clowns (feat. Aaron Lewis)»   4:13
8. «Same Drug»   3:43
9. «Anti-Love Song»   3:10
10. «Witch (feat. Sierra Swan)»   3:48
11. «Sick of Man»   4:04
12. «Outerspace»   3:37
13. «Bleed (feat. Aaron Lewis) (հայտնի է նաև որպես "Thirteen" ահաբեկչությունից հետո՝ 2001 թվականի սեպտեմբերի 11)»   3:57

Ալբոմի վրա աշխատել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սկութեր Ուորդ – վոկալ, կիթառ, ստեղնաշարային
  • Կելլի Խեյս – կիթառ
  • Թերի Բալզամո – կիթառ
  • Ջերեմի Մարշալ – բաս֊կիթառ
  • Սեմ Մաքենդլիս – հարվածային գործիքներ
նաև
  • Աարոն Լեվիս – վոկալ
  • Սիերա Սուոն – վոկալ
Արտադրություն
  • Պրոդյուսերներ։ Cold, Ադամ Կասպեր, Կրիս Վրենա, Ֆրեդ Դյոստ
  • Գործադիր պրոդյուսեր։ Ջորդան Շուր
  • Ինժեներ։ Սեմ Հովստետ
  • Ծրագրավորում։ Կրիս Վրենաа
  • Արտադրության համակարգող։ Լես Սկարի
  • Գեղարվեստական ղեկավար։ Cold
  • Ստեղծագործական տնօրեն։ Ջո-Մամա Նիտցբերգ
  • Տիրապետում։ Լուիս Հեմսի
  • Բոլոր երգերի հեղինակ։ COLD
  • Թողարկող։ Into Everything Music
  • 2001 Flip/Geffen Records

Ալբոմ – Billboard (Հյուսիսային Ամերիկայում)

Տարի Չարտ Դիրք
2000 Heatseekers 1
2000 The Billboard 200 98

Սինգլներ – Billboard (Հյուսիսային Ամերիկայում)

Տարի Սինգլ Չարտ Դիրք
2000 "Just Got Wicked" Mainstream Rock Tracks 25
2001 "End of the World" Mainstream Rock Tracks 24
2001 "No One" Mainstream Rock Tracks 17
2001 "No One" Modern Rock Tracks 13

Ստեղծագործությունների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "No One (Acoustic)" – 3:16
  2. "End of the World (Acoustic)" – 3:37
  3. "Just Got Wicked (Acoustic)" – 3:59
  • Միկշինգ - Ռոսս Խոգարդ Master Control֊ից
  • Պրոդյուսերը՝ Cold
  • Միկշինգ - Դեվիդ Ջ. Խոլման
  • Պրոդյուսերը՝ Cold

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.allmusic.com/album/r497748/review 13 Ways to Bleed on Stage Cold Allmusic.com, Tim Sheridan
  2. «COLD 13 Ways... CD REVIEW». Blabbermouth.net. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. Hart, Jeremy. «Cold: 13 Ways to Bleed On Stage < PopMatters». Popmatters.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. Artist Interview - Terry Balsamo Արխիվացված 2018-09-27 Wayback Machine Ibanez.com (January 1, 2006). Retrieved on 3-26-11.
  5. «KROQ Inland Invasion 2001». kroq.cbslocal.com. 2001 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.