Փյունիկի միաբանություն
Հարի Փոթեր աշխարհի կազմակերպություն | |
Փյունիկի միաբանության որոշ անդամներ, ձախից աջ՝ Ալաստոր Գրյում, Նիմֆադորա Թոնկս, Սիրիուս Բլեք, Ռիմուս Լյուպի և Ալբուս Դամբլդոր | |
Փյունիկի միաբանություն | |
---|---|
' | Order of the Phoenix |
Շտաբ | Գրիմոյի հրապարակ 12 |
Գլխավոր | Սիրիուս Բլեք, Նիմֆադորա Թոնկս, Արթուր Ուիզլի, Ալաստոր Գրյում |
Նպատակ | Պայքարել Վոլան դե Մորտի դեմ |
Թշնամիներ | Վոլան դե Մորտ և Մահաբերների ջոկատ |
Առաջացում | Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը |
Փյունիկի միաբանություն (անգլ.՝ Order of the Phoenix), Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարի հորինված կազմակերպություն, հիմնված է Ալբուս Դամբլդորի կողմից՝ Հրաշագործների առաջին պատերազմում Մահաբերների ջոկատի դեմ պայքարի համար։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միաբանությունը ստեղծվել է Հրաշագործների առաջին պատերազմի տարիներին՝ Դամբլդորի համախոհների շրջանից։ Երբ Վոլան դե Մորտը անհետանում է, իսկ Մահաբերները կամ հայտարարում են լուսավոր կողմ անցնելու մասին, կամ բանտարկվում են Ազքաբանում, Փյունիկի միաբանությունը դադարեցրնում է աշխատանքը։
Միաբանության առաջին կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբուս Դամբլդոր (սպանվել է Սևերուս Սնեյփի կողմից 6-րդ գրքում)՝ կազմակերպության ղեկավար
- Սիրիուս Բլեք (սպանվել է Բելլաթրիքս Լեսթրեյնջի կողմից 5-րդ գրքում)
- Էդգար Բոունս (սպանված)
- Էմմելինա Վենս (սպանված)
- Ալաստոր Գրյում (սպանվել է «7 Փոթերներ» գործողության ժամանակ)
- Միներվա Մաքգոնագալ
- Աբերֆորտ Դամբլդոր
- Դեդալուս Դինգլ
- Կարադոկ Դիրբորն (անհետ կորած)
- Էլֆիաս Դոժ
- Ֆրենկ Լոնգբոթոմ (խելագարվել է Բելլաթրիքս Լեսթրեյնջի Կրուցիատուս հմայախոսությունից)
- Ալիսա Լոնգբոթոմ (խելագարվել է Բելլաթրիքս Լեսթրեյնջի Կրուցիատուս հմայախոսությունից)
- Ռիմուս Լյուպին (սպանվել է Հոգվարթսի համար պայքարում)
- Մարլին Մակկինսոն (սպանված)
- Դորկաս Մեդոուզ (սպանված)
- Փիթեր Պետիգրյու (Մահաբերների լրտես, իրեն բացահայտել և թաքնվել է առնետի կերպարանքով, ավելի ուշ սպանվել է Խավարի Լորդի կողմից նվիրված ձեռքով Հարրի Փոթերը և Կրակի գավաթը վեպում)
- Սթերջիս Պոդմոր (5-րդ գրքում 6 ամսով բանտարկվաում է Ազքաբանում, հետագա ճակատագիրն անհայտ է)
- Ջեյմս Փոթեր սպանվել է Վոլան դե Մորտի կողմից
- Լիլի Փոթեր սպանվել է Վոլան դե Մորտի կողմից
- Գիդեոն և Ֆաբիան Պրուետիներ (սպանվել են Դոլոհովի կողմից)
- Բենջի Ֆենվիկ (սպանված)
- Արաբելլա Ֆիգ (Դամբլդորը հիշատակում է նրան, երբ Սիրիուսին խնդրում է «կանչել հին գվարդիան)
- Ռուբեուս Հագրիդ
Վերածնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]14 տարի անց Խավարի Լորդի մարմինը վերադարձնում է նրա ծառան, միաբանությանը դավաճանած Փիթեր Պետիգրյուն, և Դամբլդորը կրկին հավաքում է միաբանության նախկին անդամներին, որպեսզի շարունակի Մահաբերների դեմ պայքարը։ Նրանց են միանում այն կախարդները, որոնց միաբանության ղեկավարությունը առավել արժանի է համարում, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր կարող են միաբանությանը որևէ օգուտ բերել։ Միաբանությունը մոտ մեկ տարի աշխատել է ապօրինի կերպով, քանի որ Մոգության նախարարությունը չէր ընդունում Վոլան դե Մորտի վերադարձի փաստը։
«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» վեպում միաբանության շտաբը գտնվում է Լոնդոնի Գրիմոյի հրապարակ 12 հասցեում[1]։ Այս տունը պատկանում է Սիրիուս Բլեքի ընտանիքին, որը, վերջինիս մահից հետո, ըստ կտակի, ժառանգել է Հարրի Փոթերը[2]։ Արդյունքում միաբանության շտաբը անցնում է Ուիզլիների ընտանիքին[3]։
Միաբանության երկրորդ կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբուս Դամբլդոր (սպանվել է Սևերուս Սնեյփի կողմից 6-րդ գրքում)՝ կազմակերպության ղեկավար
- Սիրիուս Բլեք (սպանվել է Բելլաթրիքս Լեսթրեյնջի կողմից 5-րդ գրքում)
- Քինգսլի Բրուստվեր
- Էմմելինա Վենս (մահացել է Մահաբերների ջոկատի հետ մարտում)
- Ալաստոր Գրյում (սպանվել է «7 Փոթերներ» գործողության ժամանակ)
- Ֆլյոր Դելակուր
- Հեստիա Ջոնս
- Դեդալուս Դինգլ
- Էլֆիաս Դոժ
- Ռիմուս Լյուպին (սպանվել է Անտոնին Դոլոհովի կողմից՝ 7-րդ գրքում)
- Միներվա Մաքգոնագալ
- Սևերուս Սնեյփ (սպանվել է Վոլդեմորտի օձի կողմից՝ 7-րդ գրքում)
- Նիմֆադորա Թոնկս (սպանվել է Բելատրիսա Լեսթրեյնջի կողմից՝ 7-րդ գրքում)
- Արթուր Ուիզլի
- Բիլլ Ուիզլի
- Չարլի Ուիզլի
- Մոլլի Ուիզլի
- Արաբելլա Ֆիգ
- Նազեմնիկուս Ֆլետչեր
- Ռուբեուս Հագրիդ
- Ֆրեդ Ուիզլի (սպանվել է 7-րդ գրքում)
- Ջորջ Ուիզլի
- Հարրի Փոթեր
- Հերմայոնի Գրեյնջեր
- Ռոն Ուիզլի
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The-Leaky-Cauldron.org - Harry Potter News, Discussion, Fandom». The-Leaky-Cauldron.org. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
- ↑ «2005: Accio Quote!, the largest archive of J.K. Rowling interviews on the web». www.accio-quote.org. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
- ↑ «PotterCast 131 J.K. Rowling Interview Transcript». The-Leaky-Cauldron.org. 2008 թ․ հունվարի 2. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.