Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Փառիսոսի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փառիսոսի թագավորություն
Փառիսոսի թագավորություն
Արտաքին պատկերներ
[1]

Փառիսոսի թագավորություն, հայկական պետություն 10-11-րդ դարերում։ 10-րդ դարի սկզբին Արցախ և Ուտիք նահանգների, ինչպես նաև Կամբեճան գավառի տեր Համամ Գրիգոր Առանշահիկի որդին՝ Սահակ Սևադան, իր ժառանգական տիրույթ Փառնես գավառին միացնելով Ուտիքի Գարդմանք և Ձորոգետ գավառները, հիմնել է Փառիսոսի իշխանությունը։

10-րդ դարի կեսին Սահակ Սևադայի որդի Հովհաննես-Սենեքերիմը իրեն հռչակել է թագավոր, որին ճանաչել է Հայոց Բագրատունյաց կենտրոնական թագավորության թուլացման գործում շահագրգռված Բյուզանդական կայսրությունը՝ Սենեքերիմին ուղարկելով արքայական թագ և ծիրանի։ Թագավորության կենտրոնն է դարձել Փառիսոս ավանը։ Հայոց Բագրատունի Գագիկ Ա թագավորը, չհաշտվելով Փառիսոսի թագավորության գոյության հետ, շուտով պայքար է սկսել նրա դեմ, իրեն դաշնակից դարձնելով Գանձակի քուրդ ամիրա Փադլունին։ Պայքարը շարունակվել է նաև Սենեքերիմի մահից (1003) հետո, նրան հաջորդած Փիլիպպեի օրոք, որի արդյունքում միացվել է հայոց միասնական պետությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։