Ֆրաուկե Պետրի
Ֆրաուկե Պետրի գերմ.՝ Frauke Petry | |
Կրթություն՝ | Գյոթինգենի համալսարան (2000)[1] և Ռիդինգի համալսարան (1998)[1] |
---|---|
Գիտական աստիճան՝ | գիտության բակալավր (1998), Diplom? (2000) և դոկտորի աստիճան (2004) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, քիմիկոս, ձեռնարկատեր, երգեհոնահար և խմբավար |
Դավանանք | Evangelical-Lutheran Church of Saxony? |
Ծննդյան օր | հունիսի 1, 1975[1][2][3][…] (49 տարեկան) |
Ծննդավայր | Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա և Արևելյան Գերմանիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Frauke Marquardt |
Ամուսին | Marcus Pretzell? |
Կայք՝ | fraukepetry.net |
Պարգևներ | |
Ֆրաուկե Պետրի (գերմ.՝ Frauke Petry, ծննդյամբ՝ Մաքվարդթ (Marquardt); հունիսի 1, 1975[1][2][3][…], Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի քաղաքական գործիչ, ձեռնարկատեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1975 թվականին Դրեզդենում։ Մինչև 1989 թվականը ընտանիքը ապրել է Շվարցհայդեում։ Նրա մայրը եղել է քիմիկոս, իսկ հայրը՝ արտադրագետ։ Նա երեք անգամ փորձել է փախչել Գերմանիա, և 1989 թվականին նրան դա հաջողվել է։ 1992 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Բերգկամեն։
1998 թվականին ստացել է Ռեդինգի համալսարանում (Անգլիա) քիմիայի բակալավրի աստիճան։ 2004 թվականին Գյոթինգենի համալսարանում ստացել է Գիտությունների դոկտորի աստիճան։
2007 թվականին Լայպցիգում հիմնել է PURinvent քիմիական կազմակերպությունը։ 2014 թվականին կազմակերպությունը սնանկացել է։
2013 թվականին դարձել է «Երկընտրանք Գերմանիայի համար» կուսակցության երեք ներկայացուցիչներից մեկը և Սաքսոնիայում այս կուսակցության նախագահը։ 2014 թվականից դարձել է Սաքսոնիայի լանդթագի պատգամավոր։ 2015 թվականին մի քանի ամիս իշխանության համար ներկուսակցական պայքարից հետո կուսակցության առաջնորդ է դարձել՝ «Երկընտրանք Գերմանիայի համար» հիմնադիր, տնտեսագետ Բերնդ Լուկկեի փոխարեն, որը կուսակցությունը գլխավորել է 2013-ի ապրիլից մինչև 2015-ի հուլիսը։
Պետրին հանդես է գալիս հարկերի կրճատման, ԵՄ-ի բարեփոխման, եվրոգոտուց Գերմանիայի դուրս գալու, միգրանտների կողմից Գերմանիայի օրենքների պահպանման օգտին[6][7]։ Քննադատները նրան մեղադրում են պոպուլիզմի և ռասիզմի մեջ[8]։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի (12,6 տոկոս) և Բունդեսթագում կուսակցության պատմության մեջ առաջին անդամակցության հաջողությունից հետո Պետրին հայտարարել է, որ չի մասնակցելու կուսակցության խորհրդարանական խմբակցությանը, այլ պատրաստվում է լինել անկախ պատգամավոր։ Դիտորդների գնահատմամբ՝ այդ քայլը պայմանավորված է եղել կուսակցության ներքին հակամարտություններով։ Պետրին հանդես է գալիս կուսակցությունը ծայրահեղ ազգայնական տարրերից մաքրելու և այլ կուսակցությունների հետ համագործակցելու ունակության մշակման օգտին։ Նրա կարծիքով հենց դա է անհրաժեշտ ընտրողների աչքում «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը լուրջ ուժի վերածելու համար, որին հնարավոր է վստահել իշխանությունը։ Պետրիի հակառակորդները կուսակցության ներսում այդ քայլը գնահատել են որպես դավաճանություն և կոչ են արել հեռանալ կուսակցությունից։
2017 թվականի սեպտեմբերի 26-ին դուրս է եկել «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի կազմից՝ հիմնելով սեփական՝ «Կապույտ կուսակցությունը» (գաղափարախոսությամբ մոտ էր քրիստոնեական-դեմոկրատական միությանը)[9]։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի և «ՊԵԳԻԴԱ»-ի միջև չկա ոչ մի կազմակերպչական միահյուսում»[7]։
«Մենք պահանջում ենք փարանջայի արգելքի և փաթաթման, մինարեթների արգելքի, մուեզինների աղաղակների, քանի որ դրանք իսլամի գերիշխանության հավակնության խորհրդանիշներն են»։
«Կա դաժան կարծրատիպ արևելյան գերմանացիների մասին՝ ժամանելով արևմուտք ամեն ինչի պատրաստ են։ Ես այս կարծրատիպին համամիտ եմ»։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ամուսինը եղել է Սվեն Պետրին։ Ֆրաուկեն նրանից ունեցել է չորս երեխա։ 2015 թվականին նրանք բաժանվել են։ Այժմ Պետրիի քաղաքացիական ամուսինը՝ Մարկուս Պրետցելը, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներից մեկն է։ Ապրում են Ֆրոբուրգ քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://frauke-petry.net/vita/
- ↑ 2,0 2,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.lvz-online.de/region/geithain/gruenderinnenpreis-sachsens-geht-an-tautenhainerin/r-geithain-a-74199.html
- ↑ https://www.bundespraesident.de/SharedDocs/Berichte/Bekanntgabe-Ordensverleihung/1211-bekanntgabe-der-verleihungen.html
- ↑ Deutsche Welle (www.dw.com). «6 важнейших "альтернатив" для Германии от партии АдГ | Важнейшие политические события в Германии: оценки, прогнозы, комментарии | DW.COM | 02.05.2016». DW.COM. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 7,0 7,1 «Мастерская — Фрауке Петри в беседе с Die Welt. Перевод с немецкого Леонида Комиссаренко». club.berkovich-zametki.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Впервые после Гитлера. Екатерина Коростиченко». News Front - новостной Фронт (ռուսերեն). 2017 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Thomas Wieder (2017 թ․ սեպտեմբերի 26). «Allemagne : marginalisée par les plus radicaux, Frauke Petry quitte l'AfD, le parti d'extrême droite» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրաուկե Պետրին Սաքսոնիայի լանդթագը կայքում(գերմ.)
- Գերմանիայում կոչ են արել թույլատրել սահմանապահներին կրակել փախստականների վրա
- -Անգելա Մերկելի «բաց դռների» քաղաքականությունը տանում է ահաբեկչությունների՝ Ֆրաուկա Պետրի: Արխիվացված 2016-02-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրաուկե Պետրի» հոդվածին։ |
|
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 1 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դրեզդեն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանացի կին քիմիկոսներ
- Գերմանիայի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Քաղաքականություն
- Գերմանացի ազգայնականներ
- Կուսակցությունների առաջնորդներ
- Կանայք քաղաքականությունում
- Կին գիտնականներ