Ֆրեդերիկ Արթուր Բրիջման
Ֆրեդերիկ Արթուր Բրիջման | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1847[1][2][3][…] |
Ծննդավայր | Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ |
Վախճանվել է | հունվարի 13, 1928[1][2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Ռուան[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Դիզայնի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Պոնտ-Ավենի դպրոց և օրիենտալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Robbing the Pigeon Roost (Chasing Doves)? |
Ուսուցիչ | Ժան Լեոն Ժերոմ |
Պարգևներ | |
Frederick Arthur Bridgman Վիքիպահեստում |
Ֆրեդերիկ Արթուր Բրիջման (անգլ.՝ Frederick Arthur Bridgman, նոյեմբերի 10, 1847[1][2][3][…], Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ - հունվարի 13, 1928[1][2], Ռուան[4]), ամերիկացի նկարիչ-օրիենտալիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդերիկի հայրը ծնունդով Մասաչուսեթս նահանգից էր, եղել է թափառական բժիշկ։ Նա մահացել է, երբ Ֆրեդերիկը երեք տարեկան էր, որից հետո մայրը նրան եղբոր հետ տարել է Բոստոն, քանի որ վախեցել է հյուսիսի և հարավի միջև հակամարտության սաստկացումից (տես Ամերիկայի քաղաքացիական պատերազմ)։ Ամիսներ անց նրանք տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ «American Banknote Company»-ում Ֆրեդերիկը դարձել է փորագրիչի աշակերտ։ Չնայած հաջող գործունեությանը` նա սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել գեղանկարչությանը, Բրուքլինի արվեստի ասոցիացիայում հաճախել է երեկոյան դասերի, այնուհետև ուսանել է Դիզայնի ազգային ակադեմիայում։ 1865 և 1866 թվականներին այս ասոցիացիայում ներկայացրել է իր աշխատանքները։
1866 թվականին բրուքլինցի գործարարների ֆինանսական աջակցությամբ մեկնել է Ֆրանսիա։ Աշնանը հաճախել է Ժան Լեոն Ժերոմի ստուդիա։ Շուտով նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզի ցուցահանդեսներում։ Նրա «A Provincial Circus» նկարը 1870 թվականին Սալոնում (Ֆրանսիայի ցուցահանդես) ունեցել է մեծ հաջողություն։
1872 թվականի ձմռանից մինչև 1873 թվականն անցկացրել է Իսպանիայում և Ալժիրում։ Այս շրջանում արված աշխատանքները 1873 թվականին մեծ հաջողություն են ունեցել Սալոնում, արդյունքում նկարիչը հաջորդ ձմռանը դարձյալ Չարլզ Սփարք Փիրսի հետ այցելել է Հյուսիսային Աֆրիկա, այս անգամ` Եգիպտոս։ Այստեղ նա նկարել է հատվածներ Կահիրեի փողոցային կյանքից, իսլամական մշակույթի հուշարձանները, ինչպես նաև Նեղոսի հոսանքին հակառակ երեքուկեսամսյա ճանապարհորդության մոտիվներով սյուժեները։ 1877 թվականին Սալոնում առանձնահատուկ հայտնիություն է ունեցել «The Mummy's Funeral» նկարը։ Հայտնի դառնալով` ամուսնացել է երիտասարդ և ունևոր աղջկա` բոստոնցի Ֆլորենս Մոթ Բեյքերի հետ։
Նրա գործունեության պիկը 1881 թվականին էր, երբ անցկացվել է նրա անհատական ցուցահանդեսն «American Art Gallery»-ում, որտեղ ներկայացվել են նրա` 300-ից ավելի աշխատանքները։ Դրանից հետո Բրիջմանն ընտրվել է Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։
1885 թվականի ձմռանից մինչև 1886 թվականը կնոջ հետ վերադարձել է Ալժիր` ոչ միայն աշխատելու, այլև կնոջ առողջությունը վերականգնելու համար, որը տառապում էր ժառանգական նյարդաբանական հիվանդությամբ։ 1901 թվականին կինը` Ֆլորենսը, մահացել է, 3 տարի անց նա կրկին ամուսնացել է, այս անգամ` Մարթա Եգերի հետ։ 1907 թվականին նրան շնորհել են Պատվավոր Լեգեոնի շքանշանը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նրա հայտնիությունը նվազել է, և նա տեղափոխվել է Նորմանդիա, որտեղ շարունակել է գեղանկարչությամբ զբաղվել ընդհուպ մինչև իր մահը` 1928 թվականը[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մումիայի թաղումը (1877)
-
Ասորեստանի թագավորի զվարճանքը (1878)
-
Սիեստա (1878)
-
Չերքեզուհին (1881)
-
Հայուհին (1882)
-
Ծուլություն (մոտավորապես 1880 թվական)
-
Կարի ժամանակ (մոտավորապես 1880 թվական)
-
Կոստանդնուպոլսից գեղեցկուհին քողով (մոտավորապես 1890 թվական)
-
Մարոկուհի Աիշան (մոտավորապես 1890 թվական)
-
Կլեոպատրան Ֆիլեի տեռասում (1896)
-
Անուբիսի սուրբ ցլի երթը (մոտավորապես 1885 թվական)
-
Հարեմի նավակները (մոտավորապես 1885 թվական)
-
Ալժիրի Էլ-Բյար գյուղում (1889)
-
Պառկած գեղեցկուհին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Frederick Arthur Bridgeman (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Frederick Arthur Bridgman // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00026519
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
- ↑ «MezzoMondo - We Offer Coupons, Promos & Discount Codes» (ամերիկյան անգլերեն). MezzoMondo - We Offer Coupons, Promos & Discount Codes. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքների ամբողջական ժողովածու Արխիվացված 2020-01-26 Wayback Machine
- Ֆրեդերիկ Բրիջմանը ArtCyclopedia-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Արթուր Բրիջման» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1847 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 13 մահեր
- 1928 մահեր
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- 19-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի նկարիչներ
- Օրիենտալիստ նկարիչներ