Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930 Copa Mundial de Fútbol 1930 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Ուրուգվայ |
Քաղաքներ | 1 |
Մարզադաշտեր | 3 |
Մրցաշրջանի ժամկետ | հուլիսի 13 - հուլիսի 30 |
Մասնակիցներ | 13 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Ուրուգվայ |
Փոխչեմպիոն | Արգենտինա |
Երրորդ տեղ | Միացյալ Նահանգներ |
Չորրորդ տեղ | Հարավսլավիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 593 053 (32 947 խաղում) |
Խաղեր | 18 |
Խփված գոլեր | 70 (3.89 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Գիլյերմո Ստաբիլե (8 գոլ) |
← չի անցկացվել 1934 → |
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930, առաջինն էր ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ։ Այն տեղի ունեցավ Ուրուգվայում 1930 թ-ի հուլիսի 13-ից մինչև հուլիսի 30-ը։ ՖԻՖԱ-ն, որոշեց անցկացնել առաջնությունն Ուրուգվայում, քանի որ այդ տարի այն նշում էր իր սահմանադրության 100-ամյակը և այն հաղթել էր 1928 թ-ի Ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի առաջնությունը։ Աշխարհի առաջնության բոլոր խաղերն անց են կացվել մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, իսկ խաղերի մեծամասնությունը անց է կացվել «Սենտենարիո» մարզադաշտում, որ հատուկ կառուցվել էր աշխարհի առաջնության համար։
13 թիմեր, որից 7-ը Հարավային Ամերիկայից, 4-ը Եվրոպայից և 2-ը Հյուսիսային Ամերիկայից մասնակցեցին 1930 թ-ի աշխարհի առաջնությանը։ Եվրոպական թիմերի քչությունը պայմանավորված էր մայրցամաքների միջև եղած մեծ հեռավորության պատճառով։ Թիմերը բաժանվեցին չորս խմբերի և յուրաքանչյուր խմբի հաղթողը դուրս էր գալիս կիսաեզրափակիչ։ Առաջին խաղերում հաղթեցին Ֆրանսիան և ԱՄՆ, ովքեր հաղթեցին Մեքսիկային 4–1 հաշվով և Բելգիային 3–0 հաշվով, համապատասխանաբար։ Ֆրանսիան ներկայացնող Լյուսիեն Լորանը խփեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին գոլը, իսկ ԱՄՆ-ն ներկայացնող դարպասապահ Ջիմի Դուգլասը դարձավ պաշտոնապես առաջնության առաջին խաղում դարպասն անառիկ պահած դարպասապահը։
Արգենտինան, Ուրուգվայը, ԱՄՆ և Հարավսլավիան գրավեցին առաջին տեղն իրենց խմբերում և դուրս եկան կիսաեզրափակիչ։ Եզրափակչում 93.000 հանդիսականի առաջ Ուրուգվայը 4–2 հաշվով պարտության մատնեց Արգենտինային և դարձավ Ֆուտբոլի աշխարհի առաջին չեմպիոնը[1][2][3][4]։
Անցկացման վայրի ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի առաջին առաջնությունն անց կացնելու համար հայտեր ներկայացրեցին Իտալիան, Շվեդիան, Նիդերլանդները, Իսպանիան և Ուրուգվայը[1][5]։ Ուրուգվայի հայտը համարվում էր լավագույնը, քանի որ Ուրուգվայը հաղթել էր Օլիմպիական խաղերում և աշխարհի դե ֆակտո չեմպիոնն էր, մարզադաշտերի[6] նախագծերը լավն էին և կառավարությունը խոստացավ հոգալ մասնակիցների ծախսերը[7]։ Մյուս երկրները հանեցին իրենց հայտերը[8] և Ուրուգվայն ընտրվեց որպես անցկացման վայր Բարսելոնայում 1929 թվականին[9]։ Շուտով ստեղծվեց "Հաղթանակի Աստվածուհի" ոսկեձույլ գավաթը ֆրանսիացի Աբել Լաֆլեորի կողմից[9]։
Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը միակն էր, որ ընթացավ առանց որակավորման փուլի։ Յուրաքանչյուր երկիր հրավեր էր ստացել ՖԻՖԱ-ից և պետք է կայացներ որոշումը մինչև 1930 թ. փետրվարի 28-ը։ Հատկապես մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Ամերիկայի երկրները; մասնակցել համաձայնվեցին Արգենտինան, Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Մեքսիկան, Պարագվայը, Պերուն ու ԱՄՆ։ Ընդհանուր առմամբ առաջին առաջնությանը մասնակցեցին 7 հարավամերիկյան հավաքականներ. դրանից հետո ոչ մի առաջնություն Ամերիկա մայրցամաքը ներկայացնող այդքան շատ թվով մասնակիցներ չեն եղել։ Մեծ հեռավորությունների և անհրաժեշտ խաղացողների բացակայության պատճառով շատ քիչ եվրոպական հավաքականներ մասնակցեցին[1][10] և մինչև փետրվար ոչ մի եվրոպական թիմ չէր համաձայնվել մասնակցել։ Նույնիսկ Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիայի խնդրանքները մերժվեցին[11]։ Առաջնության բացումից երկու ամիս առաջ ոչ մի եվրոպական թիմ չէր հաստատել մասնակցությունը[12]։
.
Շուտով ՖԻՖԱ-ն միջամտեց և չորս եվրոպական թիմեր սկսեցին իրենց ծովային ճամփորդությունը դեպի Ուրուգվայ. դրանք էին՝ Բելգիան, Ֆրանսիան, Ռումինիան և Հարավսլավիան։ Ռումինացիները մասնակցեցին շնորհիվ նոր թագադրված Կարոլ Բ-ի։ Նա անձամբ ընտրեց խաղացողների կազմը[13]։ Ֆրանսիացիները մասնակցեցին ՖԻՖԱ-ի նախագահի ջանքերի շնորհիվ, սակայն Ուրուգվայ չմեկնեց աստղ Մանուել Անատոլը[9] Բելգիացիները մասնակցեցին ՖԻՖԱ-ի փոխնախագահի հրավերով[14]։
Ռումինացիները ճամփորդեցին Ճենովայից SS Կոնտե Վերդե, իսկ ֆրանսիացիները Վիլլեֆրանշ-սուր-Մեր նավով հունիսի 21-ին 1930 թ.;[15] Բելգիացիները սկսեցին իրենց ուղևորությունը Բարսելոնայից[16]։ Կոնտե Վերդե նավում էին գավաթն ու երեք եվրոպացի մրցավարները։ Հունիսի 29-ին Ռիո դե Ժանեյրոյում նրանց միացան բրազիլացիները. նրանք հասան Ուրուգվայ հուլիսի 4-ին[12]։ Հարավսլավիայի թիմը հասավ Ուրուգվայ Ֆլորիդա շոգենավով, որ սկսեց ուղևորությունը Մարսել քաղաքից[16]։
Պերուն չմասնակցեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերին մինչև 1970 թ.:
Մարզադաշտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր խաղերը տեղի ունեցան Մոնտեվիդեո քաղաքում։ Ընդհանուր առմամբ օգտագործվեց երեք մարզադաշտ՝ Էստադիո Սենտենարիո, Էստադիո Պոսիտոս և Էստադիո Գրան Պարկ Սենտրալ։ Էստադիո Սենտենարիո մարզադաշտը կառուցվել էր առաջնության և Ուրուգվայի անկախության պատվին։ Այն նախագծել էր Խուան Սկասսոն[17] և համարվում էր լավագույնն այդ երեքից։ Ըստ ՖԻՖԱ-ի նախագահ Ռիմետի այն "ֆուտբոլի տաճար" էր[18]։ Էստադիո Սենտենարիո մարզադաշտը կարող էր տեղավորել 90,000 հանդիսական և համարվում էր Բրիտանական կղզիներից դուրս ամենամեծ մարզադաշտը[14] Մարզադաշտն ընդունեց առաջնության 18 խաղերից 10-ը; այդ տասը խաղերի մեջ էին մտնում նաև կիսաեզրափակչի և եզրափակչի հանդիպումները։ Սակայն դանդաղ կառուցման և անձրևային սեզոնի հետ կապված, Էստադիո Սենտենարիո մարզադաշտն առաջնության առաջին 5 օրը փակ էր[6]։ Այդ 5 օրվա հանդիպումներն անցկացվեցին տեղի ֆուտբոլային ակումբների կողմից օգտագործվող և 20,000 հանդիսական տեղավորող Պարկ Սենտրալ ու Պոսիտոս մարզադաշտերը։
Մոնտեվիդեո | |||
---|---|---|---|
Սենտենարիո մարզադաշտ | Գրան Պարկ Սենտրալ | Պոսիտոս մարզադաշտ | |
34°53′40″ հվ. լ. 56°09′10″ ամ. ե.HGЯO | 34°54′04″ հվ. լ. 56°09′32″ ամ. ե.HGЯO | 34°54′18″ հվ. լ. 56°09′22″ ամ. ե.HGЯO | |
Տարողունակություն։ 90 000 | Տարողունակություն։ 20 000 | Տարողունակություն։ 1 000 | |
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]13 թիմերը բաժանվեցին չորս խմբերի, որոնցից մեկն ուներ 4 թիմ, իսկ մնացածը՝ 3: Հաղթանակի համար տրվում էր 2, իսկ ոչ-ոքիի համար 1 միավոր։ Եթե նույն խմբում երկու թիմեր ունենային հավասար միավորներ, ապա հաղթողը որոշվում էր լրացուցիչ հանդիպման շնորհիվ, սակայն դրա անհրաժեշտությունը չեղավ։ Յուրաքանչյուր խմբի հաղթողը դուրս էր գալիս փլեյ-օֆֆ ձևաչափ ունեցող կիսաեզրափակիչ։ Եթե կիսաեզրափակչում հիմնական ժամանակից հետո հաշիվը հավասար էր, ապա տրվում էր լրացուցիչ ժամանակ, սակայն դրա անհրաժեշտությունը նույնպես չեղավ։
Մրցաշարի ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ որակավորման փուլ դեռևս գոյություն չուներ, ապա առաջնության առաջին հանդիպումներն առաջինն էին նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ։ Դրանք տեղի ունեցան 1930 թ. հուլիսի 13-ին։ Առաջին խաղում Ֆրանսիան ջախջախեց Մեքսիկային 4–1 հաշվով «Պոսիտոս» մարզադաշտում, իսկ Միացյալ Նահանգները ջախջախեցին Բելգիային 3–0 հաշվով «Գրան Պարկ Սենտրալ» մարզադաշտում։ Ֆրանսիացի Լյուսիեն Լորանը խփեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին գոլը[19]։
Խումբ 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին խումբը միակն էր, որում կային չորս թիմեր. Արգենտինա, Չիլի, Ֆրանսիա և Մեքսիկա։ Մեքսիկային հաղթելուց հետո, ֆրանսիացիները երկու օր անց հանդիպելու էին խմբի առաջատարների՝ արգենտինացիների դեմ։ Խաղի ընթացքում Ֆրանսիային ուղեկցեցին վնասվածքները; հիմնական դարպասապահը ստիպված էր լքել դաշտը առաջին 20 րոպեներից հետո, իսկ Լորանը Լուիս Մոնտիի հետ բախվելուց հետո ողջ խաղում կաղաց։ Սակայն Ֆրանսիան կարողացավ դիմանալ մինչև 81-րդ րոպեն, երբ Մոնտին խփեց Արգենտինայի հաղթանական գոլը ազատ հարվածից[21]։ Խաղն ունեցավ հետաքրքիր ավարտ։ Մրցավարը հնչեց խաղի ավարտն ազդարարող սուլիչը վեց րոպե շուտ և խաղը վերսկսվեց միայն ֆրանսիացի խաղացողների պահանջով։ Մյուս օրը Չիլին 3–0 հաշվով ջախջախեց Մեքսիկային[22]։
Արգենտինա-Մեքսիկա հանդիպման ժամանակ նշանակվեց առաջնության առաջին 11-մետրանոցը։ Ընդհանուր առմամբ, միայն այդ խաղի ընթացքում նշանակվեց հինգ 11-մետրանոց, որից երեքը խիստ կասկածելի[23][24]։ Արգենտինան Մեքսիկային ջախջախեց 6–3 հաշվով[25]։ Ուղեգիրը վիճարկվեց Արգենտինայի և Չիլիի միջև. վերջինս արդեն հաղթել էր Մեքսիկային և Ֆրանսիային։ Արգենտինան հաղթեց 3–1 հաշվով և մտավ կիսաեզրափակիչ։
Խումբ 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ խմբում էին Բրազիլիան, Բոլիվիան և Հարավսլավիան։ Բրազիլիան համարվում էր հաղթողի գլխավոր թեկնածուն, սակայն առաջին խաղում անսպասելիորեն պարտվեցին Հարավսլավիային 2–1 հաշվով[26]։ Մինչ այս մրցաշարը Բոլիվիան ոչ մի միջազգային հաղթանակ չուներ։ Հետաքրքիր է, որ նրանց համազգեստի վրա գրված էր «Կեցցե Ուրուգվայը» (իսպ.՝ "Viva Uruguay")[27] Բոլիվիան համարվում էր խմբի ամենաթույլ հավաքականը, դա ապացուցվեց Հարավսլավիայի դեմ խաղում, երբ կես ժամվա ընթացքում այն 4 անպատասխան գնդակ ընդունեց Հարավսլավիայից[22]։ Սակայն այդ խաղի ընթացքում Բոլիվիայի խփած մի քանի գոլ չհաշվեցին[27]։ Բոլիվիան հաջորդ խաղում խաղալով ընդդեմ Բրազիլիայի, ջախջախվեց 4–0 հաշվով[28]։ Այս խմբից կիսաեզրափակչի ուղեգիրը նվաճեց Հարավսլավիան։
Խումբ 3
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս խմբում էին Ուրուգվայը, Պերուն ու Ռումինիան։ Առաջին խաղում տրվեց առաջնության առաջին կարմիր քարտը, երբ Պերուի խաղացող Պլսինդո Գալինդոն Ռումինիայի դեմ խաղում հեռացվեց խաղադաշտից։ Ռումինացիներն օգտագործեցն իրենց առավելությունը և խաղն ավարտվեց 3–1 հաշվով հօգուտ ռումինացիների։ Այդ հանդիպումն ունեցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ ամենաքիչ հանդիսականները։ Պաշտոնապես այն 2,459 էր, սակայն իրականում՝ մոտ 300[29]։
Քանի որ դեռևս չէր ավարտվել Էստադիո Սենտենարիո մարզադաշտի կառուցումը, Ուրուգվայի առաջին հանդիպումը հետաձգվեց հինգ օրով։ Առաջնության բացմանը նախորդող 4 շաբաթների ընթացքում ուրուգվայցիները գտնվում էին խիստ հսկողության տակ և օրվա մեծ մասը կատարում էին վարժություններ։ Նույնիսկ գլխավոր դարպասապահը դուրս հանվեց թիմից, նրա համար, որ խախտել էր արգելքը, որպեսզի այցելի կնոջը[30]։ Առաջին խաղում Ուրուգվայը 1–0 հաշվով պարտության մատնեց Պերուին։ Խաղի արդյունքն այնքան էլ մեծ արձագանք չգտավ Ուրուգվայում, սակայն բավական շատ խոսվեց Պերուում[31]։ Ուրուգվայը հեշտությամբ հաղթեց Ռումինիային, խփելով առաջին խաղակեսում 4 անպատասխան գնդակ և հաղթելով 4–0 հաշվով։ Այս խմբից ուղեգիրը նվաճեց Ուրուգվայը։
Խումբ 4
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորրորդ խմբում էին ԱՄՆ, Բելգիան և Պարագվայը։ Չորրորդ խմբի առաջատարն էր ԱՄՆ-ն[5] ԱՄՆ-ն հաղթանակ տոնեց իր առաջին խաղում ընդդեմ Բելգիայի 3–0 հաշվով։ Միացյալ Նահանգների հաղթանակը սենսացիա էր; ուրուգվայական «Իմպարսիալ» թերթը գրում էր, որ "Ամերիկայի խոշոր հաղթանակն իսկապես անսպասելի էր"[32]։ Իսկ բելգիացիները բողոքում էին վատ մրցավարական աշխատանքից և համարում, որ երկրորդ գոլը խփվել էր խաղից դուրս իրավիճակից[32] Երկրորդ խաղը, որն անցկացվեց քամիի պայմաններում[33]։ ամերիկացի Բերտ Պետնոուդը Պարագվային խփեց առաջնության առաջին հետ-տրիկը։ Մինչ 2006 թ-ի նոյեմբերի 10-ը ըստ ՖԻՖԱ-ի տվյալների առաջնության առաջին հետ-տրիկը խփել էր արգենտինացի Գիլյերմո Ստաբիլեն ով խփել էր գոլերը Պետնոուդից երկու օր անց; սակայն 2006 թ-ին ՖԻՖԱ-ն հաստատեց, որ երրորդ գոլը, որ սկզբում համարվում էր Թոմ Ֆլորիի կողմից խփված, հաստատվեց որպես Պետնոուդի խփած գոլ և նա հռչակվեց առաջնության առաջին խաղացողը ով հետ-տրիկ արեց[34][35]։ Քանի որ ԱՄՆ-ն հաղթել էր իր երկու խաղերը, այն արդեն ապահովել էր ուղեգիրը և խմբի վերջին հանդիպումը ոչ մի բան չէր կարող փոխել։ Այդ խաղում Պարագվայը հաղթեց Բելգիային 1–0 հաշվով[22]։
Կիսաեզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորս թիմեր՝ Արգենտինան, Հարավսլավիան, Ուրուգվայն ու ԱՄՆ-ն դուրս եկան կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչի երկու խաղերն էլ ունեցան միևնույն արդյունքը։ Առաջին խաղում, անձրևի պայմաններում իրար դեմ մրցեցին Արգենտինան և ԱՄն[36]։ 20-րդ րոպեին արգենտինացի Մոնտիի գոլը ապահովեց առաջին խաղակեսում Արգենտինայի նվազագույն հաղթանակը՝ 1–0: Երկրորդ խաղակեսում Արգենտինան սկսեց ուժեղ ճնշում գործադրել և ջախջախեց ԱՄՆ-ին 6–1 հաշվով։
Երկրորդ կիսաեզրափակիչ խաղում, որտեղ մրցում էին Ուրուգվայն ու Հարավսլավիան, առաջին րոպեներին տեղի ունեցավ անակնկալ, երբ հարավսլավիացի Ջորջե Վույադինովիչը առաջ մղեց Հարավսլավիային։ Սակայն Ուրուգվայն ուշքի եկավ և 3 գնդակ ուղարկեց Հարավսլավիայի դարպասը։ Գոլերից մեկն ունեցավ շատ հետաքրքիր պատմություն, երբ գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից, ոստիկանը, ով կանգնած էր խաղադաշտի և հանդիսականների միջև, մտցրեց այն խաղի մեջ՝ որից հետո ուրուգվայցիները խփեցին երրորդ գոլը[26]։ Երկրորդ խաղակեսում Ուրուգվայը խփեց ևս երեք գնդակ և ջախջախեց Հարավսլավիային 6–1 հաշվով։
Երրորդ և չորրորդ տեղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս հայտնի երրրոդ տեղի համար լրացուցիչ հանդիպման ավանդույթը հաստատվեց միայն 1934 թ-ին, այդպիսով 1930 թ-ի աշխարհի առաջնությունը հետաքրքիր է նրանով, որ կիսաեզրափակչի և եզրափակչի միջև հանդիպում տեղի չի ունեցել։ Սակայն կան տարբեր աղբյուրներ, որոնք այլ բան են հայտնում։ Օրինակ ըստ մի աղբյուրի այդպիսի հանդիպում եղել է, որում հաղթել է Հարավսլավիան 3–1 հաշվով[37]։ Ըստ այլ տվյալների Հարավսլավիան հրաժարվել է խաղալ, քանի որ դժգոհ է եղել մրցավարական աշխատանքից Ուրուգվայի դեմ հանդիպման ժամանակ[38]։ Սակայն ներկայումս ՖԻՖԱ-ն տեղադրում է ԱՄՆ-ին երրորդ, իսկ Հարավսլավիային՝ չորրորդ տեղում[39][40]։ Չնայած 2010 թ-ին պարզ դարձավ, թե մեկ բրոնզե մեդալ տրվել է Հարավսլավիային նրա համար, որ նրանք պարտվել են ապագա չեմպիոններին[41][42]։ Սակայն մեդալի իսկությունը հաստատված չէ։
Եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզրափակչում խաղալու էին Ուրուգվայն ու Արգենտինան։ Եզրափակիչը տեղի էր ունենալու Էստադոի Սենտենարիո մարզադաշտում՝ հուլիսի 30-ին։ 10-ը երկրպագուներով լի նավեր դուրս եկան Բուենոս Այրեսից և ուղղվեցին դեպի Մոնտեվիդեո[26] Մոտ 10–15,000 արգենտինացի երկրպագու ժամանեցին Մոնտեվիդեո, սակայն նավահանգիստն այնքան լի էր, որ շատերը չհասցրեցին ժամանակին հասնել մարզադաշտ[43]։ Մարզադաշտի մուտքի մոտ կար խիստ հսկողություն, քանի որ մեծ էր անկարգությունների հնարավորությունը[44]։ Մարզադաշտը բացվեց ժամը 8-ին՝ խաղից վեց ժամ առաջ և մինչ երեկո, ազատ նստատեղ չկար.[26] պաշտոնապես հանդիսականների թիվը գերազանցում էր 93,000-ը[45]։ Սակայն թիմերի միջև վեճ առաջացավ կապված գնդակի հետ, և ՖԻՖԱ-ն որոշեց, որ առաջին խաղակեսում կօգտագործվի Արգենտինայի գնդակը, իսկ երկրորդ կեսում՝ Ուրուգվայինը[5] Համեմատած կիսաեզրափակչի հետ Ուրուգվայի կազմում տեղի էր ունեցել մեկ փոփոխություն՝ Անսելմոն փոխարինել էր հիվանդ Կաստրոյին[46]։ Լուիս Մոնտին խաղաց, չնայած երկրպագուների կողմից մահվան սպառնալիքներին։ Մրցավարն էր բելգիացի Ջոհն Լանգենուսը, ով ստանալով ապահովության երաշխիք համաձայնեց անցկացնել եզրափակիչը խաղից մի քանի ժամ առաջ[47]։ Նա խնդրեց, որպեսզի խաղի ավարտի սուլիցիչ հետո, նավահանգստում լինի նավ, որով նա անհրաժեշտության դեպքում արագ կլքի քաղաքը[48]։
Հաշիվը բացեց ուրուգվայցի Պաբլո Դորադոն[49]։ Սակայն Արգենտինան ցուցաբերելով ուժեղ կամք արդեն ութ րոպեից Կարլոս Պեուսելյեի խփած գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը[49] Երկրորդ խաղակեսի սկզբում, առաջնության ռմբարկու Գիլյերմո Ստաբիլեն առաջ մղեց Արգենտինային՝ 2–1: Չնայած ըստ Ուրուգվայի հավաքականի ավագ Նասասսիի գոլը խփվել էր խաղից դուրս վիճակից[47]։ Երկրորդ խաղակեսում նախաձեռնությունը կամաց-կամաց անցավ Ուրուգվային։ Այն բանից հետո, երբ արգենտինացի Մոնտին չկարողացավ գրավել հակառակորդի դարպասը, ուրուգվայցի Պեդրո Սեան հավասարացրեց հաշիվը[49]։ Տասը րոպե անց Սանտոս Իրիարտեի խփած գոլը ևս մեկ անգամ առաջ մղեց Ուրուգվային։ Վերջակետը խաղում դրեց ուրուգվայցի Կաստրոն, ով խաղի ավարտից րոպեներ առաջ դարձրեց հաշիվը 4–2[47][50]։ Հաջորդ օրն Ուրուգվայում հայտարարվեց հանգստյան օր; Արգենտինայի մայրաքաղաք՝ Բուենոս Այրեսում կատաղած երկրպագուները քարեր էին նետում Ուրուգվայի դեսպանատան վրա[51]։ Եզրափակչին մասնակցած վերջին կենդանի խաղացողն արգենտինացի հարձակվող Ֆրանսիսկո Վարալյոն էր, ով մահացավ 2010 թ-ի օգոստոսի 30-ին[52]։
Մնացած թիմերը խաղացին ընկերական հանդիպումներ Հարավային Ամերիկայում[53][54]։
Հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբային փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբ 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Արգենտինա | 3 | 3 | 0 | 0 | 10 | 4 | +6 | 6 |
2 | Չիլի | 3 | 2 | 0 | 1 | 5 | 3 | +2 | 4 |
3 | Ֆրանսիա | 3 | 1 | 0 | 2 | 4 | 3 | +1 | 2 |
4 | Մեքսիկա | 3 | 0 | 0 | 3 | 4 | 13 | −9 | 0 |
Հանդիպումների արդյունքները
13 հուլիսի 15:00 UTC-3:30 |
Ֆրանսիա | 4 : 1 | Մեքսիկա | Պոսիտոս մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 3 000 Մրցավար՝ Դոմինգո Լոմբարդի |
---|---|---|---|---|
Լյուսիեն Լորան 19' Մարսել Լանժիյե 40' Անդրե Մաշինո 43', 87' |
Հղում | Խուան Կարենյո 70' |
15 հուլիսի 16:00 UTC-3:30 |
Արգենտինա | 1 : 0 | Ֆրանսիա | Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 18 000 Մրցավար՝ Ժիլբերտո Ռեգո |
---|---|---|---|---|
Լուիս Մոնտի 81' | Հղում |
16 հուլիսի 14:45 UTC-3:30 |
Չիլի | 3 : 0 | Մեքսիկա | Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 7 000 Մրցավար՝ Անրի Քրիստոֆ |
---|---|---|---|---|
Կառլոս Վիդալ 3', 65'[55] Մանուել Ռոսաս 51' (ի.գ.) |
Հղում |
19 հուլիսի 12:50 UTC-3:30 |
Չիլի | 1 : 0 | Ֆրանսիա | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 50 000 Մրցավար՝ Անիբալ Տեխադա |
---|---|---|---|---|
Գիլյերմո Սուբիաբրե 65'[55] | Հղում |
19 հուլիսի 15:00 UTC-3:30 |
Արգենտինա | 6 : 3 | Մեքսիկա | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 50 000 Մրցավար՝ Ուլիսես Սաուսեդո |
---|---|---|---|---|
Գիլյերմո Ստաբիլե 8', 17', 80' Ադոլֆո Սումելսու 12', 55' Ֆրանսիսկո Վարալյո 53' |
Հղում | Մանուել Ռոսաս 42' (11մ), 65' Ռոբերտո Գայոն 75' |
22 հուլիսի 14:45 UTC-3:30 |
Արգենտինա | 3 : 1 | Չիլի | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 35 000 Մրցավար՝ Ջոն Լանգենուս |
---|---|---|---|---|
Գիլյերմո Ստաբիլե 12', 13' Մարիո Էվարիստո 51' |
Հղում | Գիլյերմո Սուբիաբրե 15'[55] |
Խումբ 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Հարավսլավիա | 2 | 2 | 0 | 0 | 6 | 1 | +5 | 4 |
2 | Բրազիլիա | 2 | 1 | 0 | 1 | 5 | 2 | +3 | 2 |
3 | Բոլիվիա | 2 | 0 | 0 | 2 | 0 | 8 | −8 | 0 |
Հանդիպումների արդյունքները
14 հուլիսի 12:45 UTC-3:30 |
Հարավսլավիա | 2 : 1 | Բրազիլիա | Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 5 000 Մրցավար՝ Անիբալ Տեխադա |
---|---|---|---|---|
Ալեքսանդար Տիրնանիչ 21' Իվիցա Բեկ 30' |
Հղում | Պրեգինյո 62' |
17 հուլիսի 12:45 UTC-3:30 |
Հարավսլավիա | 4 : 0 | Բոլիվիա | Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 800 Մրցավար՝ Ֆրանսիսկո Մատեուչի |
---|---|---|---|---|
Իվիցա Բեկ 60', 67' Բլագոյե Մարյանովիչ 65' Ջորջե Վույադինովիչ 85'[55] |
Հղում |
20 հուլիսի 13:00 UTC-3:30 |
Բրազիլիա | 4 : 0 | Բոլիվիա | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 1 200 Մրցավար՝ Թոմա Բալվե |
---|---|---|---|---|
Մոդերատո 37', 73' Պրեգինյո 67', 83'[55] |
Հղում |
Խումբ 3
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Ուրուգվայ | 2 | 2 | 0 | 0 | 5 | 0 | +5 | 4 |
2 | Ռումինիա | 2 | 1 | 0 | 1 | 3 | 5 | −2 | 2 |
3 | Պերու | 2 | 0 | 0 | 2 | 1 | 4 | −3 | 0 |
Հանդիպումների արդյունքները
14 հուլիսի 14:50 UTC-3:30 |
Ռումինիա | 3 : 1 | Պերու | Պոսիտոս մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 300 Մրցավար՝ Ալբերտո Վարնկեն |
---|---|---|---|---|
Ադայլբերտ Դեշու 1'[55] Կոնստանտին Ստանչու 79'[55] Միկլոշ Կովաչ 89'[55] |
Հղում | Լուիս դե Սոուզա 75' |
18 հուլիսի 14:30 UTC-3:30 |
Ուրուգվայ | 1 : 0 | Պերու | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 70 000 Մրցավար՝ Ջոն Լանգենուս |
---|---|---|---|---|
Էկտոր Կաստրո 60' | Հղում |
21 հուլիսի 14:50 UTC-3:30 |
Ուրուգվայ | 4 : 0 | Ռումինիա | Էստադիո Սենտենարիո, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 80 000 Մրցավար՝ Ժիլբերտո Ռեգո |
---|---|---|---|---|
Պաբլո Դորադո 7' Էկտոր Սկարոնե 24'[55] Խուան Անսելմո 30' Պեդրո Սեա 35'[55] |
Հղում |
Խումբ 4
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Միացյալ Նահանգներ | 2 | 2 | 0 | 0 | 6 | 0 | +6 | 4 |
2 | Պարագվայ | 2 | 1 | 0 | 1 | 1 | 3 | −2 | 2 |
3 | Բելգիա | 2 | 0 | 0 | 2 | 0 | 4 | −4 | 0 |
Հանդիպումների արդյունքները
13 հուլիսի 15:00 UTC-3:30 |
Միացյալ Նահանգներ | 3 : 0 | Բելգիա | Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 10 000 Մրցավար՝ Խոսե Մասիաս |
---|---|---|---|---|
Բարտ ՄաքԳի 23'[55] Թոմ Ֆլորի 45'[55] Բերտ Պետնոուդ 69'[55] |
Հղում |
17 հուլիսի 14:45 UTC-3:30 |
Միացյալ Նահանգներ | 3 : 0 | Պարագվայ | Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 800 Մրցավար՝ Խոսե Մասիաս |
---|---|---|---|---|
Բերտ Պետնոուդ 10', 15', 50'[56] | Հղում |
20 հուլիսի 15:00 UTC-3:30 |
Պարագվայ | 1 : 0 | Բելգիա | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 900 Մրցավար՝ Ռիկարդո Վալյարինո |
---|---|---|---|---|
Լուիս Վարգաս Պենյա 40'[55] | Հղում |
Փլեյ-օֆֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||
26 հուլիսի - Մոնտեվիդեո | |||||||
Արգենտինա | 6 | ||||||
Միացյալ Նահանգներ | 1 | ||||||
30 հուլիսի - Մոնտեվիդեո | |||||||
Արգենտինա | 2 | ||||||
Ուրուգվայ | 4 | ||||||
27 հուլիսի - Մոնտեվիդեո | |||||||
Հարավսլավիա | 1 | ||||||
Ուրուգվայ | 6 |
Կիսաեզրափակիչ հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]26 հուլիսի 14:45 UTC-3:30 |
Արգենտինա | 6 : 1 | Միացյալ Նահանգներ | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 72 886 Մրցավար՝ Ջոն Լանգենուս |
---|---|---|---|---|
Լուիս Մոնտի 20' Ալեխանդրո Սկոպելի 56' Գիլյերմո Ստաբիլե 69', 87' Կառլոս Պեուսելյե 80', 85' |
Հղում | Ջիմ Բրաուն 89' |
27 հուլիսի 14:45 UTC-3:30 |
Հարավսլավիա | 1 : 6 | Ուրուգվայ | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 79 867 Մրցավար՝ Ժիլբերտո Ռեգո |
---|---|---|---|---|
Ջորջե Վույադինովիչ 4'[55] | Հղում | Պեդրո Սեա 18', 67', 72'[55] Խուան Անսելմո 20', 31'[55] Վիկտորիանո Սանտոս 61'[55] |
Եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]30 հուլիսի 15:30 UTC-3:30 |
Արգենտինա | 2 : 4 | Ուրուգվայ | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 93 000 Մրցավար՝ Ջոն Լանգենուս |
---|---|---|---|---|
Կառլոս Պեուսելյե 20' Գիլյերմո Ստաբիլե 37'[55] |
Հղում | Պաբլո Դորադո 12' Պեդրո Սեա 57'[55] Վիկտորիանո Սանտոս 68' Էկտոր Կաստրո 89' |
1930 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն |
---|
Ուրուգվայ Առաջին տիտղոսը |
Գոլերի հեղինակները
[խմբագրել | խմբագրել կոդը]
8 գոլ` |
5 գոլ` |
4 գոլ` |
3 գոլ` |
2 գոլ` |
1 ինքնագոլ` |
Մրցաշարային աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Ուրուգվայ | 4 | 4 | 0 | 0 | 15 | 3 | +12 | 8 |
2 | Արգենտինա | 5 | 4 | 0 | 1 | 18 | 9 | +9 | 8 |
3 | Միացյալ Նահանգներ | 3 | 2 | 0 | 1 | 7 | 6 | +1 | 4 |
4 | Հարավսլավիա | 3 | 2 | 0 | 1 | 7 | 7 | 0 | 4 |
5-13 | Չիլի | 3 | 2 | 0 | 1 | 5 | 3 | +2 | 4 |
Բրազիլիա | 2 | 1 | 0 | 1 | 5 | 2 | +3 | 2 | |
Ռումինիա | 2 | 1 | 0 | 1 | 3 | 5 | -2 | 2 | |
Պարագվայ | 2 | 1 | 0 | 1 | 1 | 3 | -2 | 2 | |
Ֆրանսիա | 3 | 1 | 0 | 2 | 4 | 3 | +1 | 2 | |
Պերու | 2 | 0 | 0 | 2 | 1 | 4 | -3 | 0 | |
Բելգիա | 2 | 0 | 0 | 2 | 0 | 4 | -4 | 0 | |
Մեքսիկա | 3 | 0 | 0 | 3 | 4 | 13 | -9 | 0 | |
Բոլիվիա | 2 | 0 | 0 | 2 | 0 | 8 | -8 | 0 |
«Վերջին խաղացողները»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրուգվայի հավաքականում խաղացած վերջին կենդանի խաղացողը դա Էռնեստո Մասկերոնին էր, ով մահացավ 1984 թ-ի հուլիսի 3-ին՝ 76 տարեկանում։ Իսկ 1930 թ-ի առաջնության մասնակցած վերջին խաղացողն արգենտինացի Ֆրանսիսկո Վարալյոն էր, ով վախճանվեց 2010 թ-ի օգոստոսի 30-ին՝ 100 տարեկանում, առաջնությունից 80 տարի անց[57]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այս աշխարհի առաջնությունում չգրանցվեց ոչ-ոքի, միայն պարտություն և հաղթանակ։
- Բոլոր հանդիպումներն անցկացվեցին մեկ քաղաքում՝ Մոնտեվիդեո քաղաքում։
- Բացման խաղում գրանցված արդյունավետության ռեկորդը՝ 5 գոլ, բարելավվեց միայն 2006 թ-ի առաջնությանը։
- Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էկտոր Կաստրոն դարձավ ձեռք չունեցող աշխարհի միակ չեմպիոն ֆուտբոլիստը, նա զրկվել էր աջ ձեռքից 13 տարեկանում դժբախտ պատահարից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղեկագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «ՖԻՖԱ-ի պատմությունը – Ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը». ՖԻՖԱ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Օլիմպիական օդիսեյը ... (Մաս 1. 1908–1964)». ՖԻՖԱ. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Հանթ, Աշխարհի աջանության պատմություններ, էջ` 10
- ↑ Կրաուչ, Թերի (2002). Աշխարհի առաջնություն. Ամբողջական պատմություն. Լոնդոն: Աուրում. էջ 2. ISBN 978-1-85410-843-2.
- ↑ 5,0 5,1 5,2 «Աշխարհի առաջնության պատմություն – Ուրուգվայ 1930». BBC Սպորտ. BBC. 2002 թ․ ապրիլի 11. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 6,0 6,1 Glanville, p. 16
- ↑ Կրաուչ, pp. 2–3
- ↑ Ֆրեդդի, Կրիս (2006). Complete Book of the World Cup 2006. London: HarperCollins. էջ 1. ISBN 0-00-722916-X.
- ↑ 9,0 9,1 9,2 Goldblatt (2008), p. 248
- ↑ Hunt, Chris (2006). World Cup Stories: The History of the FIFA World Cup. Ware: Interact. էջ 10. ISBN 978-0-9549819-2-1.
- ↑ «Uruguay 1930». Fourfourtwo magazine. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 12,0 12,1 «FIFA World Cup – Classic Moments from FIFA World Cup History». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Seddon, pp. 8–9
- ↑ 14,0 14,1 Goldblatt (2008), p. 249
- ↑ «1930 FIFA World Cup Uruguay». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 15-ին.
- ↑ 16,0 16,1 Lara, Miguel A. «Uruguay, allí nació la historia». Marca.com Archive (Spanish). Marca.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Goldblatt, David (2007). The Ball is Round: A Global History of Football. London: Penguin. էջ 248. ISBN 978-0-14-101582-8.
- ↑ Dunning, Eric; Malcolm, Dominic (2003). Sport. Routledge. էջ 46. ISBN 978-0-415-26292-7.
- ↑ Molinaro, John F. «Lucien Laurent: The World Cup's First Goal Scorer». CBC Sports. Canadian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Vautrot, Michel (1998 թ․ հունիսի 17). «A historical link with the Franche-Comté». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Freddi, Cris (2006). Complete Book of the World Cup 2006. London: HarperCollins. էջ 3. ISBN 0-00-722916-X.
- ↑ 22,0 22,1 22,2 Crouch, p. 6
- ↑ «Six countries entered bidding for first World Cup». The Times of India. Times Internet. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «1930 Golden Boot – Guillermo Stabile». Sky Sports. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին. (archive.org mirror)
- ↑ Seddon, Peter (2005). The World Cup's Strangest Moments. London: Robson. էջ 5. ISBN 978-1-86105-869-0.
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 Glanville, p. 19
- ↑ 27,0 27,1 Freddi, p. 5
- ↑ Freddi, p. 6
- ↑ Freddi, p. 7
- ↑ Freddi, p. 8
- ↑ Almeida, p. 125
- ↑ 32,0 32,1 Almeida, Rony J. (2006). Where It All Began. Lulu. էջ 91. ISBN 978-1-4116-7906-1.
- ↑ Freddi, p. 9
- ↑ «American Bert Patenaude credited with first hat trick in FIFA World Cup history». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «The first World Cup hat trick». Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF). Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Lisi, Clemente Angelo (2007). A history of the World Cup: 1930-2006. Lanham, MD: Scarecrow Press. էջեր 16–17. ISBN 0-8108-5905-X.
- ↑ «World Cup 1930 finals». Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF). Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Jawad, Hyder (2009); Four Weeks In Montevideo: The Story of World Cup 1930, (Seventeen Media & Publishing), p. 105
- ↑ FIFA technical committee (1986). «Permanent Table» (PDF). FIFA World Cup México '86 – Technical Report. էջ 230. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Final Tournament Standings». 1930 FIFA World Cup Uruguay. FIFA. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Медаља из дома Хаџијевих сведочи да смо били трећи на Мундијалу» (Serbian). Politika. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Još uvek sjaji bronza iz Montevidea» (Serbian). Blic. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Goldblatt, p. 250
- ↑ Freddi, p. 11
- ↑ «FIFA World Cup Origin» (PDF). FIFA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Crouch, p. 11.
- ↑ 47,0 47,1 47,2 Glanville, p. 20
- ↑ Goldblatt, p. 251
- ↑ 49,0 49,1 49,2 Freddi, p. 12.
- ↑ Freddi, p. 13.
- ↑ Glanville, p. 21
- ↑ «El gol está de luto». Olé (Spanish). 2010 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30–ին-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Seleção Brasileira (Brazilian National Team) 1923–1932». RSSSF Brazil. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Argentina national Team archive». RSSSF. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 55,00 55,01 55,02 55,03 55,04 55,05 55,06 55,07 55,08 55,09 55,10 55,11 55,12 55,13 55,14 55,15 55,16 55,17 55,18 55,19 «World Cup 1930 finals». Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF).
- ↑ ՖԻՖԱ-ն ի սկզբանե 15-րդ րոպեի գոլը վերագրել էր Թոմ Ֆլորիին, սակայն 2006 թ-ին այն վերագրվեց Պետնոուդին
- ↑ Francisco Varallo: Last surviving player from first World Cup final dies aged 100 | Mail Online
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոլդբլատ, Դավիդ (2008). Գնդակը կլոր է. Ֆուտբոլի համաշխարհային պատմություն. Penguin. էջ 248. ISBN 978-1-59448-296-0.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՖԻՖԱ – Ուրուգվայ 1930 Արխիվացված 2018-12-26 Wayback Machine
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |