Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Ֆուզիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուզիե
արաբ․՝ فوزية ابنة فؤاد‎‎
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1921(1921-11-05)[1][2]
ԾննդավայրRas el-Tin Palace, Ալեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էհուլիսի 2, 2013(2013-07-02)[1][2] (91 տարեկան)
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
ԳերեզմանԿահիրե
Քաղաքացիություն Եգիպտոսի թագավորություն,  Պահլավական Իրան,  Եգիպտոսի Հանրապետություն,  Արաբական Միացյալ Հանրապետություն և  Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Կրոնիսլամ
Մասնագիտությունթագավորական կոնսորտ
ԱմուսինՄոհամմադ Ռեզա Փահլավի և Ismail Chirine?
Ծնողներհայր՝ Ահմադ Ֆուա I, մայր՝ Նազլի Սաբրի
Զբաղեցրած պաշտոններConsort of Iran?
Պարգևներ և
մրցանակներ
Բարեգորձության շքանշան
ԵրեխաներShahnaz Pahlavi?, Nadia Chirine? և Hussein Chirine?
 Fawzia Fuad Վիքիպահեստում

Ֆուզիե (պարսկերեն արտասանությամբ, պարս.՝ فوزیه) կամ Ֆավզիա Ֆուադ (արաբերեն արտասանությամբ, արաբ․՝ فوزية ابنة فؤاد‎‎, նոյեմբերի 5, 1921(1921-11-05)[1][2], Ras el-Tin Palace, Ալեքսանդրիա, Եգիպտոս - հուլիսի 2, 2013(2013-07-02)[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս[3]), եգիպտացի արքայադուստր, դառնալով Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի առաջին կինը՝ ստացել է Իրանի թագուհու տիտղոս։

1949 թվականին երկրորդ անգամ ամուսնանալուց հետո նա հայտնի է եղել նաև որպես Ֆավզիա Շիրին։ 1952 թվականի եգիպտական հեղափոխությունից հետո նրա թագավորական տիտղոսները կառավարության կողմից չեն ճանաչվել, սակայն, համաձայն միջազգային արձանագրության, նախկինում իշխող թագավորական ընտանիքի ներկայացուցիչները (ինչպես միապետերը, այնպես էլ անդամները) առաջվա պես պահպանել են իրենց տիտղոսները, որոնք ստացել էին այն ժամանակ, երբ իշխող էր իրենց տունը։ Ֆավզիա Ֆուադը Մուհամմադ Ալիի կործանված դինաստիայի ամենահին ներկայացուցիչն էր, ով ուներ ալբանական ծագում և ապրում էր Եգիպտոսում։ Նրա զարմիկ Ֆուադը, որ հեղափոխությունից հետո Եգիպտոսում և Սուդանում թագավոր է հռչակվել որպես Ֆուադ II, այժմ բնակվում է Շվեյցարիայում։

Երիտասարդություն և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Ֆավզիան ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 5-ին Ալեքսանդրիայի Ռաս-էլ-Թին պալատում, ի ծնե ստացել է Ֆավզիա իբն Ֆուադ անունը և սկսել է կոչվել «Նորին սուլթանական մեծություն»։ Եգիպտոսի և Սուդանի սուլթան Ֆուադ I-ի (հետագայում թագավոր Ֆուադ I) և նրա կին Նազլի Սաբրիի ավագ դուստրն էր։ Նրա նախապապը եղել է վարչապետ և արտաքին գործերի նախարար գեներալ-մայոր Մուհամմադ Շարիֆ-փաշան, որն ուներ թուրքական ծագում[4]։ Նրա նախապապերից մեկը ֆրանսիացի սպա Սուլեյման փաշան էր, որն սկզբում ծառայել է Նապոլեոնի մոտ, իսլամ ընդունելուց հետո վերահսկել է եգիպտական բանակի վերակազմավորումը։

Ի լրումն երեք քույրերի՝ Ֆայզայի, Ֆաիկայի ու Ֆաթխայի և եղբոր՝ Ֆարուկի[5]՝ Ֆավզիան ուներ նաև երկու խորթ ազգական, որոնք ծնվել էին իր հոր և արքայադուստր Շվիկար Խանում Էֆֆենդիի ամուսնությունից։ Ֆավզիա արքայադուստրը կրթություն է ստացել Շվեյցարիայում[6] և մայրենի արաբերենի հետ միաժամանակ սահուն խոսում էր անգլերենով ու ֆրանսերենով[7]։

Նրա հայացքը հաճախ համեմատվում է կինոաստղեր Հեյդի Լամարի և Վիվիեն Լիի հետ[8]։

Ամուսնություններ և երեխաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքայադուստր Ֆավզիան և Մոհամմադ Ռեզա Փահլավին հարսանեկան արարողության ժամանակ

Արքայադուստր Ֆավզիայի ամուսնությունն Իրանի գահաժառանգ արքայազն Մոհամմադ Ռեզա Փահլավիի հետ պլանավորված էր վերջինիս հոր՝ Ռեզա շահի կողմից[9][10]։ 1972 թվականի նայիսին գաղտնազերծված ԿՀՎ փաստաթղթում այդ միությունը ներկայացված է որպես քաղաքական քայլ[11]։ Մյուս կողմից ամուսնությունը նշանակալից էր նրանով, որ ամուսնական կապով իրար էր կապում սուննի արքայադստերը և շիա թագաժառանգ արքայազնին[12]։

Եգիպտոսի արքայադուստր Ֆավզիայի և Մոհամմադ Ռեզա Փահլավիի նշանադրությունը տեղի է ունեցել 1938 թվականի մայիսին[13][14]։ Մինչև հարսանիքը նրանք միմյանց տեսել էին միայն մեկ անգամ[15]։ Նրանք ամուսնացան 1939 թվականի մարտի 15-ին Կահիրեի Աբդին պալատում[12][16]։ Երբ վերադարձան Իրան, հարսանեկան արարողությունը կրկնվեց Թեհրանի Մարմարյա պալատում, որն էլ հետագայում դարձավ նրանց բնակության վայրը[7][15]։

Ամուսնությունից հետո արքայադուստրն ստացավ Իրանի քաղաքացիություն[17]։ Երկու տարի անց թագաժառանգը փոխարինեց իր աքսորյալ հորը (խորհրդային և բրիտանական զորքերի կողմից Իրանն օկուպացնելուց հետո) և պետք է դառնար Իրանի շահը։ Ամուսնու գահ բարձրանալուց քիչ հետո Ֆավզիա թագուհին հայտնվեց Life ամսագրի 1942 թվականի սեպտեմբերի 21-ի համարի շապիկին, լուսանկարում Սեսիլ Բիտոնի հետ էր, որը Ֆավզիային նկարագրում էր որպես «ասիական Վեներա» «կատարյալ, սրտաձև դեմքով և տարօրինակ գունատ, բայց թափանցող կապույտ աչքերով»[16]։ Ֆավզիան գլխավորում էր Հղի կանանց և երեխաների պաշտպանության ասոցիացիան (APPWC), որն Իրանում ստեղծվել էր ոչ շուտ (այդ ժամանակից)[18]։

Մոհամմադ Ռեզա Փահլավիի հետ ամուսնությունից Ֆավզիան ունեցավ մեկ աղջիկ[19].

  • Արքայադուստր Շահնազ Փահլավի (ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 27-ին)[20]։

Փահլավիի հետ ամուսնությունը Ֆավզիայի համար հաջող չեղավ։ Ֆավզիա թագուհին («կայսրուհի» տիտղոսն այդ ժամանակ Իրանում չէր գործածվում) 1945 թվականի մայիսին մեկնեց Կահիրե[21] և եգիպտական դատարանի կողմից ստացավ ամուսնալուծության վավերացումը։ Նրա վերադարձի պատճառն այն էր, որ, ի տարբերություն ժամանակակից, կոսմոպոլիտական Կահիրեի, Թեհրանը համարում էր հետամնաց քաղաք[22][23]։ Բացի այդ, նա շահի դավաճանության պատճառով դժվարին ժամանականեր էր ապրում և տառապում էր մալարիայով և դեպրեսիայով[24]։ Հայտնի է, որ նա Թեհրանից մեկնելուց հետո իր խնդիրների շուրջ Բաղդադում խորհրդակցում էր ամերիկացի հոգեբույժի հետ[21]։ Մյուս կողմից ԿՀՎ զեկույցը պնդում է, որ արքայադուստր Ֆավզիան շահին ծաղրում և նվաստացնում էր նրա իմպոտենցիայի համար, ինչն էլ հանգեցրեց նրանց ամուսնալուծությանը[23]։ Շահի երկվորյակ քույրը՝ Աշրաֆ Փահլավին, իր գրքում գրում է, որ ամուսնալուծությունը պահանջել է թագուհին և ոչ թե շահը[15]։

Ֆավզիա թագուհին Մոհամմադ Ռեզա Փահլավիի և արքայադուստր Շահնազի հետ Թեհրանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Սկզբում այդ ամուսնալուծությունն Իրանում մի քանի տարի չճանաչվեց, բայց ի վերջո այդ երկրում պաշտոնապես ստացվեց 1948 թվականի նոյեմբերի 17-ին, որի արդյունքում նախկին թագուհին նորից ստացավ իր հին՝ Եգիպտոսի արքայադստեր տիտղոսը։ Ամուսնալուծության ամենակարևոր պայմանն այն էր, որ նրա դուստրը մնար Իրանում, որտեղ էլ պետք է դաստիարակություն ստանար[25]։ 1948 թվականի նոյեմբերին Ֆավզիա թագուհու եղբայրը՝ Ֆարուկ թագավորը, նույնպես բաժանվեց իր առաջին կնոջից՝ Ֆարիդա թագուհուց[25][26]։

Ամուսնալուծության մասին պաշտոնապես հայտարարվեց, որ «պարսկական կլիման վտանգում է Ֆավզիա թագուհու առողջությունը, այդ պատճառով էլ որոշվեց, որ Եգիպտոսի թագավորի քույրն ամուսնալուծվի»։ Պաշտոնական մեկ այլ հայտարարության մեջ շահն ասում էր, որ ամուսնալուծությունը «չի կարող ինչ-որ կերպ ազդել Եգիպտոսի և Իրանի միջև առկա բարեկամական հարաբերությունների վրա»[27]։ Ամուսնալուծությունից հետո արքայադուստր Ֆավզիան դարձավ Եգիպտոսի գահի ժառանգորդը[22]։

Երկրորդ ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆավզիան իր երկրորդ ամուսնու՝ Իսմայիլ Շիրինի հետ

1949 թվականի մարտի 28-ին Կահիրեի Կոուբա պալատում արքայադուստր Ֆավզիան ամուսնացավ գնդապետ Իսմայիլ Շիրինի (1919-1994) հետ, վերջինս Հուսեյն Շիրին Բեյի և արքայադուստր Ամինա Բիհրուզ Խանում Էֆենդիի ավագ որդին էր[28][29]։ Իսմայիլ Շիրինն ավարտել էր Քեմբրիջի Տրինիտի քոլեջը և միևնույն ժամանակ Եգիպտոսի ռազմական և ռազմա-ծովային նախարարն էր։ Հարսանիքից հետո նրանք ապրում էին արքայադստերը պատկանող Մաադի կալվածքում (Կահիրե)[29][30]։ Նրանք նաև ապրել են Սեմուհայի վիլլայում (Ալեքսանդրիա)[31]։

Նրանք ունեին երկու երեխա՝ մեկ աղջիկ և մեկ տղա[32].

  • Նադյա Խանում (դեկտեմբերի 19, 1950, Կահիրե[33] − հոկտեմբեր, 2009)։ Սկզբում ամուսնացել է եգիպտացի դերասան Յուսուֆ Շաբաանի հետ[31], այնուհետև նրանից բաժանվել և ամուսնացել է Մուստաֆա Ռաշիդի հետ։ Ուներ 2 աղջիկ՝ մեկն առաջին ամուսնությունից, մյուսը՝ երկրորդ.
    • Սինայ Շաբաան (ծնվել է 1973 թվականի հոկտեմբերին)[31],
    • Ֆավզիա Ռաշիդ։
  • Հուսեյն Շիրին Էֆենդի (ծնվել է 1955 թվականին Գիզայում

Հետագա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականի հեղափոխությունից հետո, որի արդյունքում տապալվեց Ֆարուկ թագավորը, Ֆավզիան ապրել է Եգիպտոսում[34]։ Արքայադուստր Ֆավզիայի մահվան մասին սխալմամբ հաղորդվել է 2005 թվականի հունվարին. լրագրողները նրան շփոթել էին զարմուհու՝ արքայադուստր Ֆավզիա Ֆարուկի (1940-2005)՝ Ֆարուկ թագավորի 3 դուստրերից մեկի հետ։ Արքայադուստր Ֆավզիայի կյանքի վերջին տարիներն անցել են Ալեքսանդրիայում, որտեղ էլ 2013 թվականի հուլիսի 2-ին մահացել է (91 տարեկան հասակում)[6][35]։ Հուղարկավորության արարողությունը կատարվել է հուլիսի 3-ին Կահիրեում՝ Սայեդ Նաֆիսի մզկիթում կեսօրի աղոթքից հետո[36]։ Թաղված է Կահիրեում՝ իր երկրորդ ամուսնու կողքին[16]։

Տիտղոսներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նորին սուլթանական մեծություն Եգիպտոսի արքայադուստր Ֆավզիա (1921-1922),
  • Նորին թագավորական մեծություն Եգիպտոսի արքայադուստր Ֆավզիա (1922-1939, 1949-1952),
  • Նորին կայսերական և թագավորական մեծություն Եգիպտոսի և Իրանի արքայադուստր Ֆավզիա (մարտի 15-16, 1939) (իր առաջին ամուսնությունից մեկ օր առաջ Ֆավզիան ստացավ շախդոկխտի (արքայադուստր) և «կայսերական մեծություն» կոչում),
  • Նորին կայսերական և թագավորական մեծություն Իրանի թագաժառանգ, Եգիպտոսի արքայադուստր (1939-1941),
  • Նորին կայսերական մեծություն Իրանի թագուհի (1941-1948),
  • Նորին կայսերական և թագավորական մեծություն Եգիպտոսի և Իրանի արքայադուստր Ֆավզիա (1948-1949),
  • Նորին կայսերական և թագավորական մեծություն Եգիպտոսի և Իրանի արքայադուստր Ֆավզիա, տիկին Շիրին (1952-2013)։
  • Ալ-Քեմալի ադամանդներով զարդ (Եգիպտոս, մայիսի 16, 1939),
  • Խորշիդի (Արևի) շքանշանի մեծ ժապավեն (Իրան, հոկտեմբերի 27, 1940)։

Եգիպտական Ֆավզիաբադ քաղաքը 1939 թվականին անվանվել է ի պատիվ արքայադուստր Ֆավզիայի[7]։ Մաադիի (Կահիրե) փողոցներից մեկը 1950 թվականին անվանվել է նրա անունով՝ Ամիրա Ֆավզիայի փողոց, բայց 1956 թվականին փողոցը վերանվանվել է Մուստաֆա Քյամիլի փողոց[37]։

Արքայադուստր Ֆավզիան ուներ ալբանական, չերքեզական և ֆրանսիական արմատներ. Եգիպտոսի արքայական ընտանիքի անդամները էթնիկապես եգիպտացիներ չէին։ Արքայադուստր Ֆավզիան սերում է ալբանական ծագմամբ Մուհամմադ Ալիի դինաստիայից[38][39]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #119557533 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. Princess Fawzia Fuad of Egypt
  4. Goldschmidt, Arthur (2000). Biographical dictionary of modern Egypt. Lynne Rienner Publishers. էջ 191. ISBN 1-55587-229-8.
  5. «Nazli». A Bit of History. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  6. 6,0 6,1 «Princess Fawzia Fuad of Egypt». The Telegraph. 2013 թ․ հուլիսի 5. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Colorful Fetes Mark Royal Wedding that will Link Egypt and Persian». The Meriden Daily Journal. 1939 թ․ մարտի 13. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  8. The New York Times
  9. Camron Michael Amin (2002 թ․ դեկտեմբերի 1). The Making of the Modern Iranian Woman: Gender, State Policy, and Popular Culture, 1865-1946. University Press of Florida. էջ 137. ISBN 978-0-8130-3126-2. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  10. «The Pahlavi Dynasty». Royal Ark. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  11. «Centers of Power in Iran» (PDF). CIA. May 1972. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  12. 12,0 12,1 «Princess Fawzia of Egypt Married». The Meriden Daily Journal. Cairo. AP. 1939 թ․ մարտի 15. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  13. Charmody, Diedre (1973 թ․ հուլիսի 27). «Nixon forth to see Shah». The Leader Post. New York. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  14. Rizk, Yunan Labib (2–8 March 2006). «Royal mix». Al Ahram Weekly (784). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  15. 15,0 15,1 15,2 «Earlier Marriages Ended In Divorce. Deposed Shah of Iran». The Leader Post. AP. 1980 թ․ հուլիսի 29. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  16. 16,0 16,1 16,2 Ghazal, Rym (2013 թ․ հուլիսի 8). «A forgotten Egyptian Princess remembered». The National. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  17. Kashani-Sabet, Firoozeh (2011). Conceiving Citizens: Women and the Politics of Motherhood in Iran. New York: Oxford University Press. էջ 71.
  18. Kashani-Sabet, Firoozeh (2011). Conceiving Citizens: Women and the Politics of Motherhood in Iran. New York: Oxford University Press. էջ 113.
  19. Dagres, Holly (2013 թ․ փետրվարի 4). «When they were friends: Egypt and Iran». Ahram Online. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  20. Jeffrey Lee (2000 թ․ ապրիլի 1). Crown of Venus. Universe. էջ 51. ISBN 978-0-595-09140-9. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  21. 21,0 21,1 «Iran and its playboy king». The Milwaukee Journal. Time Magazine. 1946 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  22. 22,0 22,1 Steyn, Mark (2013 թ․ հուլիսի 5). «The Princess and the Brotherhood». National Review Online. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  23. 23,0 23,1 Anderson, Jack; Les Whitten (1975 թ․ հուլիսի 11). «CIA: Shah of Iran a dangerous ally». St. Petersburg Times. Washington. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  24. Morgan, Thad (2013 թ․ հուլիսի 11). «Does Vivien Leigh Look Like Princess Fawzia?». Bio. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  25. 25,0 25,1 «Queens Lack Male Heirs, Lose Mates». Pittsburgh Post Gazette. Cairo. AP. 1948 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  26. Bernard Reich (1990 թ․ հունվարի 1). Political Leaders of the Contemporary Middle East and North Africa: A Biographical Dictionary. Greenwood Publishing Group. էջ 188. ISBN 978-0-313-26213-5. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  27. «2 Moslem Rulers let the man and wife divorce if they need to», The New York Times, 20 November 1948, page 1.
  28. «Princess Fawzia engaged». The Indian Expree. 1949 թ․ մարտի 28. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  29. 29,0 29,1 «Princess Fawzia weds diplomat». Meriden Record. 1949 թ․ մարտի 29. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  30. «Maadi's Ottomans». Egy. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  31. 31,0 31,1 31,2 Sami, Soheir (4–10 June 1998). «Profile: Youssef Shaaban». Al Ahram Weekly (380). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  32. «Shah's ex-wives keep low profiles in Egypt, Europe». The Palm Beach Post. AP. 1980 թ․ հուլիսի 28. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  33. «Girl is born to Princess Fawzia». Pittsburgh Post Gazette. Cairo. AP. 1950 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  34. «Shah's first wife Princess Fawzia dies in Egypt». Dawn. 2013 թ․ հուլիսի 3. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  35. «Princess Fawzia, Shah's first wife, dies in Egypt». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  36. «Death of Princess Fawzia». Alroeya News. 2013 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  37. «Maadi Street Names». Egy. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  38. In the house of Muhammad Ali: a family album, 1805—1952 By Hassan Hassan
  39. «Tale of 1001 Royal Egyptian Nights, Princess Fawzia of Egypt once Queen of Iran». Travel in style. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուզիե» հոդվածին։