Ֆանտա
Ֆանտա | |
---|---|
Տեսակ | բրենդ |
Ենթատեսակ | ոչ ոգելից ըմպելիքներ |
Արտադրող | Կոկա-Կոլա ընկերություն |
Ծագման երկիր | Գերմանիա |
Ստեղծման տարի | 1940 |
Անվանված է | ֆանտազիա |
fanta.com(անգլ.) | |
Fanta Վիքիպահեստում |
Ֆանտա (գերմ.՝ Fanta), ոչ ալկոհոլային, ուժեղ գազավորված, զովացուցիչ ըմպելիք՝ նարնջի դասական համով, ապրանքանշանը՝ Կոկա-Կոլա ընկերության։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըմպելիքն ի հայտ է եկել Գերմանիայում 1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Կոկա-Կոլայի արտադրության համար պահանջվող օշարակի ներմուծումը Գերմանիա դադարեցվեց, ինչի պատճառը հակահիտլերյան խմբավորման հիմնումն էր։ Այդ ժամանակ Մաքս Քայթը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայում Կոկա-Կոլա ընկերության մասնաճյուղի պատասխանատուն էր, որոշում կայացրեց՝ ստեղծելու նոր ապրանք, որը կպատրաստվեր այնպիսի բաղադրատարրերի հիման վրա, որոնք այդ պահին հասանելի էին Գերմանիայում։ Նոր ըմպելիքի համար հիմնական բաղադրիչներ դարձան խնձորի քուսպը (սիդրի արտադրության մնացորդները) և կաթնային շիճուկը (շիճուկային արտադրության կողմնակի արտադրանք)։ Ստացված ըմպելիքը դեղնավուն երանգ ուներ և բավականին տարբերվում էր նարնջի «Ֆանտա»-ից, որն առավել տարածված է[1]։ Ըմպելիքի անվանումը կոլեկտիվ քննարկման արդյունք էր, ինչն սկսվեց Քայթի կոչից հետո, երբ նա քննարկման մասնակիցներին հորդորեց «օգտագործել սեփական երևակայությունը» (գերմ.՝ «Fantasie»), ինչին ի պատասխան՝ ներկաներից մեկը՝ Joe Knipp-ը, միանգամից արտաբերեց՝ «Fanta!»[2]:
Կոկա-Կոլա ընկերության գլխավոր ստորաբաժանումը 1960 թվականին իրավունք ձեռք բերեց՝ ունենալու Fanta ապրանքանիշը։
Նմուշակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանյան շուկայում այժմ «Ֆանտա»-ն վաճառվում է 5 տարբեր համերով։
- «FANTA նարինջ». «Ֆանտա»-ի դասական համ (արտադրվել է մինչև 2017 թվականի ամառ)։ Նույն տարվա հուլիսից վաճառվում է նարնջի «Ֆանտա»-ն, որն ավելի քիչ շաքար է պարունակում։ Արդյունքում՝ առանց շաքարի արտադրվող Ֆանտայի պատճառով որոշեցին հրաժարվել «Ֆանտա»-ի հին տարբերակից։
2018 թվականի ամռանն արտադրվել է Fanta Zero ըմպելիքը[3][4][5]։
Դասական «Ֆանտա»-ն վաճառվում է 250 մլ, 330 մլ, 0,5 լ, 1 լ, 2 լ տարաներով։
- «FANTA քիչ շաքարով»՝ նարնջի համով. դասական համ՝ առանց շաքարի։ Փոխարինել է նարնջի «Ֆանտա»-ի նախորդ տարբերակին։
- «FANTA ելակ»[6]. Ռուսաստանում վաճառվել է 2014 թվականի գարնանից մինչև 2016 թվական։ Փոխարինման է եկել խաղողի համով «Ֆանտա»-ին։ 2 տարի անց այս տեսակին փոխարինեց «Ֆանտա ցիտրուս»-ը։ 2018 թվականին «FANTA ելակ»-ը նորից սկսեց վաճառվել Ռուսաստանում։ Բելառուսում վաճառվել է 2016-ից 2018 թվականներին։
- «FANTA ցիտրուս»[7]. վաճառքում հայտնվել է 2016 թվականի գարնանը։ Բելառուսում փոխարինեց լիմոնի համով «Ֆանտա»-ին, իսկ Ռուսաստանում՝ ելակի համով «Ֆանտա»-ին։
- «FANTA տանձ». վաճառքում հայտնվել է 2017 թվականի նոյեմբերին։ Նաև վաճառվել է 2009-ից 2012 թվականներին՝ Դյուշես լիմոնադ «Ֆանտա» անվան ներքո։ 2018 թվականին վաճառքում հայտնվեց առանց կալորիաների տարբերակը։
- «FANTA խաղող». 2011 թվականին է հայտնվել շուկայում, վաճառքից հանվել է 2014 թվականին։
- «FANTA խնձոր». ռուսական շուկայում հայտնվել է 2009 թվականի ամռանը։ Վաճառքում մնացել է մինչև 2011 թվականը։
- «Fanta էկզոտիկա». շուկայում հայտնվել է 2001 թվականին, վաճառքից դուրս է եկել 2005 թվականին։
- «Fanta լիմոն». վաճառվել է 2002-2015 թվականներին։ 2016 թվականին փոխարինվել է «FANTA ցիտրուս»-ով[7]։
- «Fanta հատապտուղների համ». վաճառվել է 2002 թվականին։
- «Fanta մարականաս». Բելառուսում հայտնվել է 2018 թվականին։
Ամերիկայում վաճառվում է համերի ամենամեծ քանակությունը՝ «Fruit Punch», «Peach», «Citrus», «Orange», «Lemon», «Lemon Zero», «Orange Zero», «Strawberry», «Mango», «Pineapple», «Apple», «Toronjo» և այլն։
Մեր օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած այն հանգամանքին, որ արտադրող ընկերությունը նախընտրում է ըմպելիքի ստեղծման պատմությունը զտել, 2008 թվականին նորից[8] վաճառքում հայտնվեց խնձորի համով «Ֆանտա»-ն։
Ծավալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապակյա շշերով «Ֆանտա»-ն ունենում է 0,25 լ տարողություն։
Երկաթյա տարաներն ունենում են 0,25 լ, 0,33 լ տարողություն։
Պլաստիկե շշերն ունենում են 0,5 լ, 0,9 լ, 1 լ, 1,5 լ, 2 լ, 2,5 լ տարողություն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Брэнды Третьего Рейха. Послевоенная судьба. Интервью «Эхо Москвы» К. Залесского
- ↑ Mark Pendergrast: For God, Country and Coca-Cola, Charles Scribner’s Sons, New York, 1993
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
- ↑ https://www.coca-cola.ie/drinks/fanta/Fanta-Zero(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 7,0 7,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Смысловая связь первой и второй части предложения отсутствует.Coca-Cola Launches Fanta Apple Արխիվացված 2011-09-06 Wayback Machine