Օցու
Բնակավայր | |||
---|---|---|---|
Օցու | |||
ճապ.՝ 大津町 ճապ.՝ 大津市 | |||
| |||
Երկիր | Ճապոնիա | ||
Համայնք | Սիգա (պրեֆեկտուրա) | ||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1933 թ. | ||
Մակերես | 464,10 կմ² | ||
Բնակչություն | ▲342 607 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
Պաշտոնական կայք | city.otsu.lg.jp(ճապոներեն) | ||
| |||
Օցու (大津市 (ճապ.՝ Ōtsu-shi)), քաղաք Ճապոնիայում. Շիգա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Ճապոնիայի ամենամեծ լճի՝ Բիվայի խոշորագույն նավահանգիստն է։ Ասուկա դարաշրջանում (538 – 710) մի կարճ ժամանակահատված՝ 667-ից մինչև 672 թվականը եղել է երկրի մայրաքաղաքը[2]։ Օցուում պահպանվել են պատմական կարևոր բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ Միի-դերա, Իշիյամա-դերա, Էնրյակու-ջի տաճարները, Հիյոշի Տայշա սրբավայրը (դրանցից Էնրյակու-ջին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում)։ 1889 թվականի ապրիլի 1-ին Օցուն ստացել է փոքր քաղաքի, 1898 թվականի հոկտեմբերի 1-ին՝ մեծ քաղաքի՝ սիթիի կարգավիճակ։ 2017 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 341.187, դրա խտությունը՝ 730 մարդ/կմkm2, քաղաքի զբաղեցրած ընդհանուր տարածքը՝464.51 կմ2[convert: %s]%s.[3]:
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ճապոնիայում անցկացված մարդահամարների տվյալների[4]՝ Օցուի բնակչության թվաքանակը վերջին տարիներին կրել է հետևյալ փոփոխությունները.
Մարդահամարի տարեթիվը | Բնակչությունը |
---|---|
1995 | 295.574 |
2000 | 309.793 |
2005 | 323.719 |
2010 | 337.634 |
2015 | 340.973 |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օցուն բարեկամական և գործընկերային կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[5]
- Լենսինգ (Միչիգան), Միչիգան, ԱՄՆ (1969 թվականից). 1968 թվականից միմյանց հետ բարեկամական կապեր են հաստատել նաև այն վարչատարածքային միավորները, որոնց կենտրոններն են Օցուն և Լանսինգը[6]
- Վյուրցբուրգ, Գերմանիա
- Ինտերլակեն, Շվեյցարիա
- Մուդանցզյան, Հեյլունցզյան, Չինաստան
- Կումի (քաղաք), Հյուսիսային Գյոնգսանգ, Հարավային Կորեա
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մացուո Բաշոյի շիրմաքարը
-
Իշիյամա-դերա
-
Միի-դերայի զանգը
-
Միի-դերայի արձաններից
-
Էնրյակու-ջի
-
Էնրյակու-ջի
-
Էնրյակու-ջի
-
Շիգա պրեֆեկտուրայի թանգարանը Օցուում
-
Իսոմի-շի պարտեզը
-
Հիյոշի Տայշա սրբավայրը
-
Զբոսաշրջային նավ Բիվա լճում
-
Բիվայի ջրանցքը
-
«Արևմտյան Օցու» կայարանի գլխավոր մուտքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 毎月人口推計調査|滋賀県ホームページ (яп.)
- ↑ 近江大津宮 [Ōmi Ōtsu Palace]. Nihon Daihyakka Zensho (Nipponika) (ճապոներեն). Tokyo: Shogakukan. 2012. OCLC 153301537. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 2015 Population Census
- ↑ Ōtsu population statistics
- ↑ «姉妹都市・友好都市». www.city.otsu.lg.jp (ճապոներեն). 2018. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2 novembre 2019-ին.
{{cite web}}
: Unknown parameter|auteur institutionnel=
ignored (օգնություն); Unknown parameter|jour=
ignored (օգնություն); Unknown parameter|traduction titre=
ignored (օգնություն). - ↑ «Lansing, Michigan». Sister Cities International. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օցու» հոդվածին։ |
|