Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Քուռի քարթակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուռի քարթակ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Actinopteri
Կարգ Ծածանակերպեր (Cypriniformes)
Ընտանիք Ծածանազգիներ (Cyprinidae)
Ցեղ Romanogobio
Տեսակ Քուռի քարթակ (R. persus)
Միջազգային անվանում
Romanogobio persus

Քուռի քարթակ (լատին․՝ Kura gudgeon), ծածանազգիների ընտանիքին պատկանող ձուկ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Քուռ և Արաքս գետերի ավազաններում, Ուրմիա լճի վտակում և Հադերչայում։ Հայաստանում տարածված է բոլոր գետերում, բացի Սևանա լճի ավազանից[1]։

Ապրում են գետերի ավազային կամ ավազատիղմային տեղամասերի ջրի դանդաղ հոսքում։ Հայաստանի տարածքում գործնականորեն ուսումնասիրված չէ։ Բենթոսային օրգանիզմներով սնվող մերձհատակային տեսակ է[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհետացող տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես տվյալների անբավարարության ունեցող տեսակ։

Վերջին տասնամյակներում թվաքանակը կտրուկ նվազել է։ Ներկայումս ձկնաբանական հավաքներում չի հանդիպում։

Վտանգման հիմնական գործոններն են ինվազիոն ձկնատեսակների մրցակցային ազդեցությունը և որսագողությունը։

Չի պահպանվում։ Արհեստական վերարտադրություն չի կատարվել[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.