Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Տորտու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորտու
Տեսակկղզի
Երկիր Հայիթի
Վարչատարածքային միավորPort-de-Paix Arrondissement?
ՎայրԱտլանտյան օվկիանոս
Մասն էՄեծ Անտիլյան կղզիներ
Երկարություն37,4 կմ
Լայնություն6,7 կմ
Մակերես180 կմ²
Բնակչություն25 936 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Տորտու, ավելի վաղ Տորտուգա, ֆր.՝ Île de la Tortue, իսպ.՝ Isla Tortuga - «կղզի կրիա»), ժայռապատ կղզի Կարիբյան ծովում։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորտուգա կղզին հայտնաբերած եվրոպացիները եղել են իսպանացիները, ովքեր այնտեղ հասել են 1492 թվականին՝ Քրիստափոր Կոլումբոսի առաջին արշավանքի ժամանակ։ 1492 թվականի դեկտեմբերի 6-ին իսպանացիների երեք նավերն անցնում էին Կուբայն ու Հայիթին բաժանող նեղուցով։ Առավոտյան մառախուղի մեջ Կոլումբոսը տեսնում է կղզու ուրվագիծը, որ նրան հիշեցնում է կրիայի հսկայական պատյան, և նա կղզին կոչում է Տորտուգա[1][2][3]։

XVII դարում այն եղել է ծովահենության խոշորագույն կենտրոնը Կարիբյան ծովում[4]։

Սկզբում կղզին ծառայել է որպես ապաստարան որսորդների և ծովահեների համար։ 1605 թվականին իսպանական կառավարությունը թողնում է արևմտյան Էսպանյոլը, բայց գաղութային ոստիկանությունը շարունակում է հարձակվել որսորդների վրա։ Հյուսիսից կղզին անմատչելի էր լեռների շնորհիվ․ այնտեղ հասնելու ամենահարմար ձևը հարավային կողմում գտնվող նավահանգիստն էր։ Այդ պատճառով էլ Տորտուգան ծառայում էր որպես ծովահերի համար հուսալի ապաստարան։ 1620-ական թվականներին որսորդները նավահանգստին մոտ հիմնեցին փոքրիկ բնակավայր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ile de la tortue, Histoire. Petite histoire de l'île de la tortue». Villa Camp Mandingue. Haiti. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  2. «Cristóbal Colón en La Española». Amautacuna de Historia. 2010 թ․ հոկտեմբերի 24.
  3. «Diario de a bordo del primer viaje de Cristóbal Colón: texto completo. 6 de Diciembre». Wikisource. 1492. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  4. «Метод защиты портов и населения на всех берегах Индий». World Digital Library. 1694. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորտու» հոդվածին։