Տիբերիա (Իսրայել)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Տիբերիա | |||
եբրայերեն՝ טבריה | |||
| |||
Երկիր | Իսրայել | ||
Համայնք | Կիներետի Ենթաշրջանը | ||
Հիմնադրված է | 20 թ. | ||
Մակերես | 10,872 կմ² | ||
ԲԾՄ | −200 մետր | ||
Բնակչություն | ▲44 200 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Պաշտոնական կայք | tiberias.muni.il | ||
| |||
Տիբերիա[2][3][4][5] (Տիբերիադա, Տաբարիա)[6], քաղաք Տիբերիական լճի արևմտյան ափին՝ Գալիլեայում, Իսրայելի հյուսիս-արևելքում։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիբերիան հրեաների չորս սուրբ քաղաքներից մեկն է (Երուսաղեմ, Հոբրոն, Տիբերիա և Ցֆաթ)[7]։ Հին քաղաքի փողոցներն ու երթևեկության գոտիները նեղ ու ոլորուն են, իսկ սև բազալտից կառուցված հին տները քաղաքին տալիս են յուրահատուկ տեսք։
Ամեն տարի Տիբերիա են գնում տասնյակ հազարավոր մարդիկ, որպեսզի այցելեն ազգային սրբավայրեր՝ Ռամբամայի գերեզման, ռաբբի Յոհան Բեն-Զակայա և ռաբբի Ակիվա։
Տեսարժան վայրերից են՝ Հունական ուղղափառ եկեղեցու տասներկու առաքյալների քանդակները, սինագոգի ավերակները (VI դար) տաք աղբյուրների մոտ, ինչպես նաև հին հրեական քաղաքի՝ Համաթ Տիբերիայի մնացորդները (I—IV դարերում)։ Աղբյուրները մինչև +63 °C են և օգտագործվում են ցեխաբուժության նպատակով։ Լճի հարևանությամբ գտնվում են հանգստյան տներ։
Տիբերիայից դեպի հարավ, այն տեղը, որտեղից Հորդանան գետը դուրս է գալիս Կիներետայից, գտնվում է Յարդենիտը՝ ավանդական մկրտության գետի ջրերը։ Տիվերիայից դեպի հյուսիս` Տիբերիական լճի հյուսիսարևմտյան ափին գտնվում է Կապերնայումը (Կֆար-Նահում), որտեղ ապրել և քարոզել է Հիսուս Քրիստոսը։ Ֆրանցիսկյանները գրավել են այդ հատվածը, պեղել և ուսումնասիրել են քաղաքը, ինչպես նաև հիմնել են այստեղ իրենց վանքը։ Կապերնայումից ոչ հեռու կանգնած է կաթոլիկ վանք։
Քաղաքի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը իր անունը ստացել է հռոմեական կայսր Տիբարիայից։ Երուսաղեմից հետո այն հրեաների երկրորդ հոգևոր կենտրոնն է։
Թալմուդը սովորեցնում է, որ այստեղ է բնակվել Հակոբ նահապետը։
Հին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսոիֆ Ֆլավիայի խոսքերով` Տիբերիան կառուցվել է մ.թ.ա 17 թվականին՝ Իրոդ Անտիպոյի կողմից։ Գալիլեայի ամենալավ ու գեղեցիկ հատվածը անվանանվել է ի պատիվ Տիբերիայի։ Իրոդ Անտիպիան Տիբերիան դարձրեց իր բնակատեղին, որի համար այնտեղ կառուցեց շքեղ պալատ, եկեղեցի, ամֆիթատրոն և քաղաքը շրջապատեց պատնեշով։ Կար նաև այլ պատճառ, թե ինչու Գալիլեայի կառավարիչները սիրում էին ապրել այստեղ։ Բանն այն էր, որ քաղաքի մոտ առողջարար գետ էր հոսում։ Շրջապատող տարածքում մարդիկ գերեզմանները քանդում և դրանց փոխարեն տներ էին կառուցում, հրեաները կարծում էին, որ քաղաքը մաքուր չէ, և վախենում էին բնակություն հաստատել այնտեղ։ Տիբերիա տեղափոխվեցին արխիվները, կայազորի համար կառուցվեց ամրոց։ Հաջորդ 50 տարիների ընթացքում Տիբերիան եղել է Գալիլեայի մայրաքաղաքը։ Կեսարիայից հետո այն ամենագեղեցիկ քաղաքն էր Պաղեստինում։ Հետագայում Ներոնը այն նվիրեց Ագրիպե Կրտսերին, ով տեղափոխեց կապիտալը Տիվերիադայից Սեպֆորիս։
Անհայտ է` Հիսուսը եղել է Տիբերիայում, թե ոչ, այդ մասին չեն հիշում, միայն հայտնի է այն, որ նա եղել է քաղաքի ու լճի շրջակայքում։ Հենց ինքը ՝ Տիբերիան հիշատակվում է Ավետարանում երկու անգամ։ 70 թվականի ապստամբությունից հետո Պաղեստինի հրեա բնակչության մեծ մասը զոհվել է կամ հեռացվել։ Երուսաղեմի ոչնչացումից հետո ՝ 70 թվականին, այնտեղի հրեաները տեղափոխվում են Գալիլեա:Արդյունքում` Տիբերիան դառնում է Հռոմեական կայսրության միակ քաղաքը, որտեղ իրականացվել են բռնություններ։ Տբերիայում եղել են տասներեք սինագոգեր։
Այդ դարաշրջաում Տիբերիան եղել է Երուսաղեմյան Տալմուդայի մի մաս։ Իսկ Տիվրիայում և հարակից տարածքում ապրում էին հրեա իմաստուններ Թանաիմը և Ամորաիմը։
Միջին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օմար Խալիֆից առաջ (637թ) քաղաքը մուսուլմանների տիրապետության տակ էր անցել։ 1099 թվականին խաչակիրները գրավեցին Տիբերան և դարձրեցին Երուսաղեմյան կայսրության մաս։ Եպիսկոպոսությունը վերականգնվեց առաջին խաչակրած արշավանքի ժամանակ։ Քաղաքի բնակչությունը և ճարտարապետությունը գրեթե ամբողջությամբ փոխվեց։ Քաղաքը վերածվեց կարևոր վարչական և ռազմական կենտրոնի։ Խաչակիրները Տիբերիայում կառուցեցին ամրոց և ամուր շինություններ։ 1187 թվականին խաչակիրները հարձակման են ենթարկվում Սալահ-ադ-Դինայի զորքերի կողմից` Կարնեյ-Խիտինի մոտ։ Պայթյունից հետո խաչակրած քաղաքը կրկին ընկավ Սարակինոսների տիրապետության տակ և 1247-ից սկսած քաղաքաը մշտապես մնաց նրանց տիրապետության տակ:Տիբերիան երկար ժամանակ մնաց ոչ կարևոր և ավերված քաղաք։ Երկար ժամանակ անց քաղաքը ստացավ Տաբարեյ անվանումը, որը կառուցվել էր նախկին Տիբերիայի ավերակների վրա։ Գետի կողմից մուտքը ազատ էր, իսկ մնացած բոլոր կողմերից պատված էր բարձր պատերով և սև բազալտի 20 աշտարակներով։ 1564 թվականին պորտուգալացի բարերար հրեա Բեատրիս դե Լունան ընդունեց Գրացիա Նասի անվանումը, ի պատիվ թուրք սուլթան Սուլեյման առաջինի, և քաղաքը վարձակալեց։
1564-1596 թվականներին քաղաքը զգալիորեն վերականգնվեց։ Գրացիայի եղբորորդի Ժան Քիմը, ով Թուրքիայում դարձել էր Իոսիֆ Նասի, մի քանի աղբյուրներում համարվում է առաջին սիոնիստը։ Նաև 1561 թվականին նա նվեր ստացավ քաղաքի արվարձանային մասը և այնտեղ ցանկացավ ստեղծել հրեական կյանքի կենտրոն, ավելի ճիշտ վայր՝ որտեղ կարող են գալ Իսպանիայից և Պորտուգալիայից արտաքսված հրեաները, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի հրեաները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․) — (untranslated). — Iss. 70. — ISSN 0081-4679
- ↑ Ливан, Израиль, Палестинские территории // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2000 г.; гл. ред. Г. В. Поздняк. — Испр. в 2003 и 2007 гг. — М.: ПКО «Картография»: Изд-во Оникс, 2010. — С. 196. — ISBN 978-5-85120-295-7 (Картография), ISBN 978-5-488-02507-3 (1-е оформления, Оникс), ISBN 978-5-488-02508-0 (2-е оформления, Оникс)
- ↑ Ливан, Израиль // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 170. — ISBN 5-85120-055-3.
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 365.
- ↑ Тверия՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Топокарты Генштаба
- ↑ «Современный Израиль».
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт муниципалитета Արխիվացված 2011-07-15 Wayback Machine
- 22 факта и 18 фотофактов о Тверии на сайте booknik.ru
- Национальный Парк Хамат Тверия Արխիվացված 2009-06-04 Wayback Machine: описание, фото
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիբերիա (Իսրայել)» հոդվածին։ |
|