Տժվժիկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տժվժիկ (այլ կիրառումներ)
Տեսակ | կերակուր |
---|---|
Հիմնական | offal? և լյարդ |
Տժվժիկ, հայկական խոհանոցի ոչխարի կամ տավարի լյարդից ու թոքերից պատրաստվող կերակրատեսակն է[1]։ Պատրաստվում է նաև փորոտիկներից (սիրտ, լյարդ, թոք, երիկամ)[2]։ Հնարավոր են տարբերակներ խոզի կամ հավի փորոտիկներից։ Դրա պատրաստելը համարվում է հեշտ։
Խոհարարության եղանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյարդը վրայից մաքրել մաղձից ու թաղանթից, թոքը լվանալ, երիկամները մեջտեղից կտրել և թաղանթը հեռացնել, կերակրափողը շուռ տալ և լավ լվանալ։ Մաղձը հեռացնելուց հետո լյարդի և երիկամների վրայից հեռացնել թաղանթը, մթերքները լավ լվանալ։ Կտրատել հավասար կտորների։ Տապակի մեջ ձեթ լցնել և լավ տաքացնել։ Ավելացնել ալրապատ կտորները և տապակել մինչև կիսապատրաստ լինելը։ Ավելացնել կտրատած գլուխ սոխ (այտ տարբերակում նախորոք սոխը կիսաօղակների կտրտել, բուսայուղով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա[3]), մանր կտրատած լոլիկը (կամ տոմատ ըստ ցանկության), աղ, պղպեղ։ Ծածկել թավան կափարիչով և եփել, մինչև պատրաստ լինելը (մոտ 7-8 րոպե)։ Աղը ավելացնել միայն վերջում։ Զարդարել մանրացված մաղադանոսով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- ↑ «ostarmenia / Տժվժիկ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Ինչպես տժվժիկ պատրաստել
- ↑ lady.am / Տժվժիկ
Ընթերցե՛ք «տժվժիկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |