Իցհակ Ռաբին (եբրայերեն՝ יצחק רבין, մարտի 1, 1922, Երուսաղեմ - նոյեմբերի 4, 1995, Թել Ավիվ), իսրայելցի քաղաքական և ռազմական գործիչ: Իսրայելի 6-րդ և 11-րդ վարչապետը: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1994): Նա Իսրայելի առաջին վարչապետն է, որ ծնվել է հայրենիքում, երկրի միակ վարչապետն է, որ սպանվել է, ինչպես նաև երկրորդ վարչապետը (Լևի Էշկոլից հետո), որ մահացել է պաշտոնավարության տարիներին: Սպանվել է Բար Իլան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող, աջ ակտիվիստ Իգալ Ամիրի կողմից:
Իցհակ Ռաբինը ծնվել է 1922 թվականի մարտի 1-ին Երուսաղեմում: Նրա ծնողները՝ Ռոզա Կոենը և Նեհեմիա Ռաբինը (Ռաբիչև), հայրենադարձվել էին ենթամանդատային ՊաղեստինԵրրորդ ալիայի ժամանակ և համարվում էին Ահդուտ խա-Ավոդա հրեական քաղաքական կուսակցության ակտիվ անդամներ:
Տորգանը ծնվել է Լա Լուվեր քաղաքում, սակայն մեծացել է Բրեն լե Կոնտում, որը Վալլոնիյայում գտնվող փոքր քաղաք է։ Նրա առաջին անունը տրվել է նրան ծնողների կողմից ի պատիվ «Տորգալ» կոմիքսի հերոսի։ Նրա ծնողները՝ Թիերին և Կատրինը, նույնպես զբաղվել են ֆուտբոլով։ Նրա հայրն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է Բելգիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Լուվերոս» կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբում՝ խաղալով հենակետային... Ավելին⇒
RFS (ԼԱՍ) ոչ պետական կազմակերպությունների միություն է, որոնք հայտարարում են, որ ցանկանում են գործել համատեղ, բայց մեկը մյուսից անկախ:
2014 թվականի տվյալերով՝ ԼԱՍ-ն ունի ինը ազգային բաժիններ Եվրոպայում (Ավստրիայում, Բելգիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Շվեդիայում և Շվեյցարիայում), ներկայացուցիչներ Ասիայում... Ավելին⇒
Բժիշկ Սթրենջին կոմիքսների էջերից մեծ էկրան բերելու գաղափարն առաջացել է 1990-ական թվականներին, սակայն նախագիծը մշտապես անտեսվում էր մինչև այն պահը, երբ Paramount Pictures-ը ձեռք բերեց կերպարի իրավունքները՝ Marvel Studios-ի անունից։ 2010 թվականի սկզբին Թոմաս Դոնելլին և Ջոշուա Օպպենհայմերն զբաղվեցին ֆիլմի սցենարով։ 2014 թվականի հունիսին Քերիքսոնն զբաղեցրեց... Ավելին⇒
Սողոմոն Թեհլիրեան ծնած է 1896-ին Բագառիճ, որ կը գտնուի Արեւմտեան Հայաստանի Երզնկա գաւառին մէջ, ուր ստացած է իր նախնական կրթութիւնը։ Ապա ուսումը շարունակած է Երզնկայի Կեդրոնական ուսումնարանը եւ աւարտած է 1912-ին, որմէ ետք փոխադրուած է Սերպիա 1913-ին։
1914-ին պայթած Առաջին Աշխարհամարտը լրիւ կը փոխէ 18-ամեայ Սողոմոնի կեանքի ուղին։ 1914-ի աշնան, ծնողքէն գաղտնի, կ'անցնի Սոֆիա (Պուլկարիա), ուր կը հաւաքագրուէին Կովկաս կամաւոր երթալու պատրաստ Պալքանեան թերակղզիի պանդուխտ թէ ուսանող հայ երիտասարդները։ Սկիզբը ընթացք չի տրուիր Սողոմոնի կամաւոր արձանագրուելու դիմումին, բայց ան կը յաջողի, հօրը քանի մը նամակներ ղրկելէ ետք, ստանալ ծնողին գրաւոր թոյլտուութիւնը... Ավելին⇒
Յոհան Հայնրիխ Պեստալոցցի, շվեյցարացի մանկավարժ-դեմոկրատ, նախնական ուսուցման դիդակտիկայի հիմնադիրներից։ Գլխավորել է «Նեյհոֆի աղքատների հիմնարկությունը» (1774-1780), Ստանցի որբանոցը (1798-1799), Բուրգդորֆի (1800-1804) և Իվերդոնի (1805-1825) ինստիտուտները։
Պեստալոցցին 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի ականավոր հումանիստ մանկավարժներից մեկն է, ով նշանակալի ազդեցություն է ունեցել մանկավարժության տեսության և պրակտիկայի զարգացման գործում: Նա անձնվիրաբար իր ուժերը ներդրել է անապաստան, ծնողական խնամքից զուրկ երեխաների դաստիարակությանն ու խնամքի կազմակերպման գործում:
Պեստալոցցին առաջին մանկավարժներից էր, ով գտնում էր, որ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել երեխաների խնամքով զբաղվող հաստատություններում աշխատող դաստիարակների մանկավարժական պատրաստմանը: Նրա՝ մանկական հաստատությունների դաստիարակների պատրաստման էությունը, բովանդակությունը և առանձնահատկությունները բացահայտող... Ավելին⇒
Տիտանիան կազմված է մոտավորապես հավասարաչափ սառույցներից և քարերից, և հավանաբար նրա ընդերքը բաժանված է քարե միջուկի և սառցե մանտիայի։ Հնարավոր է նաև, որ արբանյակի մանտիայի և կեղևի շերտերի միջև գոյություն ունի հեղուկ ջրի շերտ։ Տիտանիայի մակերևույթը համեմատաբար մուգ է և ունի թույլ կարմրավուն գույն, և ինչպես երևում է լուսանկարներից, ձևավորվել է աստերոիդների և գիսաստղերի հարվածների ընթացքում, ինչպես նաև էնդոգենիկ պրոցեսների արդյունքում։ Այն ծածկված է բազմաթիվ հարվածային խառնարաններով, որոնք ունեն մինչև 326 կմ շառավին, սակայն խառնարանների քանակը ավելի քիչ է, քան Ուրանի մեկ այլ արբանյակի՝ Օբերոնի վրա։ Տիտանիան հավանաբար ենթարկվել է մակերևույթը փոփոխող էնդոգենիկ ազդեցության, որը ծածկել է... Ավելին⇒
Գասենդին հանդես է եկել սխոլաստիկայի խիստ քննադատությամբ, Արիստոտելի ուսմունքի, բնածին գաղափարների վերաբերյալ Դեկարտի ուսմունքի քննադատությամբ, վերածնունդ է տվել Էպիկուրիմատերիալիզմին՝ դրա վրա հիմնելով իր ուսմունքը։
Գրել է աշխատություններ գիտության պատմության վերաբերյալ։ 17-րդ դարի պատմական պայմաններում Գասենդին առաջադիմական դեր է խաղացել որպես փիլիսոփա և գիտնական։ Հայտնի է էպիկուրիզմի և ատոմիզմի քարոզչությամբ, նաև այդ տեսությունները քրիստոնեության հետ համաձայնեցնելու փորձերով։ Ըստ կոմունիստական գաղափարախոսության՝ նրա մատերիալիզմն անհետևողական էր, որ արտահայտվում էր կրոնի և եկեղեցու հետ հաշտվողականության մեջ։ Ֆրանսիացի բնափիլիսոփան առաջինն է օգտագործել մոլեկուլի անվանումը։ Նա, օրինակ, Աստծուն համարում էր ատոմների ստեղծող, գտնում էր, որ մարդը բացի բնափիլիսոփայորեն ըմբռնվող «կենդանական հոգուց», ունի նաև... Ավելին⇒
Կամիլ Կլոդել, ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ-նկարիչ, բանաստեղծ, դիվանագետ Պոլ Կլոդելի ավագ քույրը։
Ծնվել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ֆեր ան Տարդենուայում, ընտանիքի երկրորդ երեխան էր։ Նրա հայրը՝ Լուի Պրոսպերը զբաղվում էր առևտրային և բանկային գործունեությամբ։ Մայրը՝ Լուիզա Ատանիս Սեսիլ Սերվոն, ֆերմեր-կաթոլիկների և քահանաների ընտանիքից էր։
Ընտանիքը տեղափոխվեց Վիլնյով սյուր Ֆեր, երբ Կամիլը դեռ երեխա էր։ Հենց այնտեղ 1868 թվականին ծնվեց նրա կրտսեր եղբայր Պոլ Կլոդելը։ Դրանից էլ հետո ընտանիքը մի քանի անգամ տեղափոխվեց, բայց առաջվա պես ամռանը վերադառնում էին Վիլնյով սյուր Ֆեր։ Տեղանքի խիստ լանդշաֆտը հսկայական ազդեցություն է ունեցել երեխաների վրա։
1881 թվականին Կամիլան, նրա մայրը իր քույրերի և փոքրիկ եղբոր հետ ստիպված էին տեղափոխվել Մոնպառնաս՝ Փարիզի թաղամասերից մեկը՝ թողնելով հորը, որը, սակայն, օգնում էր ընտանիքին նյութապես։
Մանուկ տարիքում հետաքրքրություն գտնելով քարի ու կավի մեջ և ապա մեծանալով՝ նա ընդունվում է Կոլարոսսիի ակադեմիա, որտեղ ուսանում է քանդակագործ Ալֆրեդ Բուշեի մոտ (այդ ժամանակ կանանց արգելված էր ընդունվել գեղարվեստի դպրոցներ)։ 1882 թվականին Կամիլը այլ աղջիկների՝ հիմնականում անգլուհիների... Ավելին⇒
Իր հետեւորդներուն կողմէ կոչուած՝ «Le Général» (Զօրավար կամ Հրամանատար)։
Ծնած է 17 փետրուար 1933-ին: Ամուսնացած է Նատիա Շամիի հետ եւ ունի երեք դուստրեր` Միրէյ, Քլոտին եւ Շանթալ: Եղած է զինուորական, ապա` քաղաքական անձնաւորութիւն, Ազգային ազատ հոսանքի ղեկավար: 23 Յունիս 1984 – 27 Նոյեմբեր 1989 եղած է լիբանանեան բանակի հրամանատար, ինչպէս նաեւ` 1988-ի զինուորական կառավարութեան վարչապետ:
Միշել Աուն իբրեւ կամաւոր յաճախած է Սպայից վարժարանը 1 Հոկտեմբեր, 1955-ին: Լիբանանի, ինչպէս նաեւ Ֆրանսայի եւ Միացեալ Նահանգներու մէջ հետեւած է զինուորական ծառայութեան եւ ստացած` բազմաթիւ մետալներ: Իբրեւ զինուորական` բազմաթիւ աստիճանաւորումներէ եւ 29 տարուան ծառայութենէ ետք նշանակուած է... Ավելին⇒
Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ Եվրոպական Դատարան, կամ ՄԻԵԴ (անգլ.՝ European Court of Human Rights կամ ECtHR, ֆրանսերեն՝ Cour européenne des droits de l’homme), Ստրասբուրգում հիմնված (1959) միջազգային դատարան, դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։ Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները (որոնք հայտնի են որպես «հայցադիմումներ») զննելու միջոցով։ Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել... Ավելին⇒
Դունկանը ծնվել է Դադլիում։ 16 տարեկան հասակում նա սկսել է հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում» և դարձել է Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի անենաերիտասարդ ֆուտբոլիստը և Անգլիայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Իր հինգամյա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում օգնել է «Յունայթեդին» նվաճել Առաջին դիվիզիոնի երկու չեմպիոնական տիտղոս և հասնել մինչև Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։ Նա ողջ է մնում 1958 թվականին Մյունխենում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ, սակայն 15 օրից մահանում է ծանր... Ավելին⇒
Սուպերգրլ (անգլ.՝ Supergirl), ամերիկյան արկածային հեռուստասերիալ, որը ստեղծել են Էլիսոն Էդլերը, Գրեգ Բերլանտին և Էնդրյու Կրիսբերգը (վերջին երկուսը նաև ստեղծել են «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալները): Հեռարձակվել է CBS հեռուստաալիքով. պրեմիերան կայացել է 2015 թվականի հոկտեմբերի 26-ին։ Գլխավոր հերոսը DC Comics-ի կերպար Սուպերգրլն (Կառա Զոր-Էլ) է, որը ստեղծել են Օթո Բայնդերը և Ալ Պլաստինոն. դերը կատարում է Մելիսա Բենոիսթը։ Սուպերգրլը զգեստավորված սուպերհերոսուհի է, ով Սուպերմենի կենսաբանական զարմուհին է և Կրիպտոնեցիների վերջին ներկայացուցիչներից մեկը։
2016 թվականի մայիսի 12-ին Warner Bros. Television-ը հայտարարեց, որ հեռուստասերիալն ունենալու է երկրորդ եթերաշրջան, որը կցուցադրվի The CW հեռուստաալիքով։ Երկրորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ից։
Կառա Զոր-Էլը (Մելիսա Բենոիսթ) 13 տարեկան հասակում իր ծնողների՝ Զոր-Էլի (Ռոբերտ Գանթ) և Ալուրայի(Լոռա Բենատի) կողմից Կրիպտոն մոլորակից ուղարկվում է Երկիր։ Ալուրան Կառային հրամայում է պաշտպանել իր զարմիկ մանուկ Կալ-Էլին՝ տեղեկացնելով, որ նա և նրա զարմիկն ունենալու են արտասովոր ուժեր Երկրի դեղին... Ավելին⇒
Ջոզեֆ Վեբերը ծնվել է Նյու-Ջերսիի Պատերսոն քաղաքում, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունն և Մեծ ճգնաժամի ժամանակ այցելել նաև Տալմուդ-տորա կրոնական դպրոցը: Բարձրագույն կրթությունն սկսել է Cooper Union-ում, բայց միջոցների խնայողության նպատակով դիմում է տալիս և քննությունների արդյունքների հիման վրա տեղափոխվում ԱՄՆ-ի Ռազմածովային ակադեմիա, որն ավարտում է 1940 թվականին:
Գարեգին Սրուանձտեանց ծնած է Վան1840 թուականին։ Փոքր տարիքէն յաճախած տեղական դպրոցը. 12 տարեկանին երկու ընկերներու հետ կը փախի դպրոցէն եւ կ՛երթայ ՎարագԽրիմեան Հայրիկի բացած Ժարանգաւորաց վարժարանը յաճախելու։ 1860-էն մինչեւ 1862 կ՛աշխատակցի Խրիմեան Հայրիկի«Արծուի Վասպուրական» թերթին՝ որուն մէջ լոյս ընծայած է յօդուածներ, որոնց մէջ կ՛արծարծէ ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ, եւ |Պոլսոյ՝ «Մասիս»ին, Թիֆլիսի՝ «Մեղու»ին, Իզմիրի՝ Արեւելեան մամուլ թերթերուն։ 1863-էն մինչեւ 1865 մշոյ Ս. Կարապետ վանքի մէջ կը խմբագրէ «Արծուիկ Տարօնոյ» նորաբաց երկշաբաթաթերթը իր ուսուցիչ Խրիմեան Հայրիկի... Ավելին⇒
Մարչենկոն ի սկզբանե եղել է հորատող, այլ ոչ թե մտավորական: Նա ծայրահեղական, իսկ ավելի ուշ գրող և քաղաքական բանտարկյալ է դարձել սկսած 1958 թվականից, մի քանի անգամ աշխատանքային ճամբարներում և բանտերում ազատազրկման արդյունքում՝ այլախոհների հետ առնչվելով:
Նա առաջին լայն ճանաչման արժանացավ «Իմ վկայությունը» ինքնակենսագրական գրքով, որը խորհրդային աշխատանքային ճամբարների ու բանտերի մասին է: Նա այդ մասին որոշեց գրել 1966 թվականին, երբ Մոսկվա ժամանելուց հետո երկրորդ անգամ ազատազրկվեց: Արևմուտքում սենսացիա առաջացրեց, երբ 1969 թվականին Խորհրդային Միությունում Սամիզդատը սահմանափակ քանակով հրապարակեց այն: Նա ամբողջ աշխարհի, նաև ԽՍՀՄ-ի ընթերցողների ուշադրությունը հրավիրեց... Ավելին⇒
Բենդերը ներկայանում է որպես Օստապ-Սուլեյման-Բերտա-Մարիա-Բենդեր-բեյ («12 աթոռ» վեպում) և Բենդեր-Զադունայսկի («Ոսկե հորթը» վեպում)։ «Ոսկե հորթը» վեպում Բենդերին անվանում են նաև Օստապ Իբրագիմովիչ։
Ըստ մի վարկածի՝ հոր՝ թուրքական հպատակության մասին հիշատակումը և «Իբրագիմովիչ» հայրանունը ցույց չեն տալիս Թուրքիայի հետ էթնիկ կապը։ Դրանից ժամանակակիցները ենթադրեցին, որ Բենդերի հոր բնակության վայրը Օդեսայում է, որտեղ հրեա վաճառականներն ընդունել էին թուրքական հպատակություն, որպեսզի իրենց երեխաները կարողանան խուսափել կրոնական պատկանելությամբ պայմանավորված մի շարք խտրական օրենքներից և միևնույն ժամանակ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք ստանան։ Բացի այդ, Իբրագիմ անունը, ինչպես... Ավելին⇒
Շիմոն Պերես, լեհական ծագմամբ իսրայելցի պետական գործիչ, Իսրայելի 9-րդ նախագահը՝ 2007-2014 թվականներին։ 2013 թվականից մինչև իր պաշտոնաթողությունը աշխարհի պետությունների գործող ղեկավարներից ամենատարեցն էր։ Երկու անգամ եղել է Իսրայելի վարչապետ, երկու անգամ՝ վարչապետի պաշտոնակատար և իր ավելի քան 66 տարիների քաղաքական կարիերայի ընթացքում եղել է Իսրայելի 12 կաբինետների անդամ: Պերեսը 1959 թվականի նոյեմբերին ընտրվել է Քնեսեթում, և բացառությամբ 2006 թվականի երեք ամիսների ընդմիջումից, շարունակաբար ծառայել է մինչև 2007 թվականը, երբ նա դարձավ երկրի նախագահ։
Նա տարբեր դիվանագիտական և ռազմական պաշտոններ է զբաղեցրել 1948 թվականի Արաբա-Իսրայելյան անկախության պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Առաջին բարձրաստիճան պաշտոնը՝ Պաշտպանության գլխավոր տնօրենի տեղակալ (1952), Պաշտպանության գլխավոր տնօրեն (1953-1959):
Իր կարիերայի ընթացքում նա Քնեսեթում ներկայացրել է հինգ քաղաքական կուսակցություն, որոնցից երկուսի՝ Հավասարեցում և Աշխատանքային կուսակցությունների... Ավելին⇒
Ժողովրդի թշնամի (լատին․՝ hostis publicus, բառացիորեն՝ «հասարակության թշնամի» և լատին․՝ hostis populi Romani՝ «հռոմեական ժողովրդի թշնամի»), քաղաքական կամ դասակարգային հակառակորդների նկատմամբ օգտագործվող տերմին։ Հռոմեական իրավունքում այս պիտակը ստանալով անձն օրենքից դուրս էր հայտարարվում և ենթակա էր անհապաղ ոչնչացման։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ռեժիմի հակառակորդներին անվանում էին ժողովրդի թշնամի և գիլիոտինի ենթարկում։ ԽՍՀՄ-ում այն անձն էր, ով դեմ էր կոմունիստական կուսակցության ուղուն, ով կասկածվում կամ մեղադրվում էր հակախորհրդային գործունեության մեջ, որի հիման վրա ենթակա էր ֆիզիկական ոչնչացման՝ գնդակահարման: Նման պիտակավորում ստացած անձի նկատմամբ ահաբեկչությունը արդարացված էր համարվում։ Ճակատագրի հեգնանքով, կոմունիստական կուսակցության և խորհրդային ժողովրդի վերջին թշնամին եղել է Լավրենտի Բերիան (1953):
«Ժողովրդի թշնամի» տերմինը թվագրվում է Հին Հռոմի ժամանակներից, որպես հռոմեական ժողովրդի թշնամի։ Ըստ հռոմեական իրավունքի այն անձը, ով հավասարազոր էր հանրապետության դեմ զենքը ձեռքին կռվող թշնամուն հայտարարվում էր «հռոնեական ժողովրդի թշնամի», հետևաբար՝ օրենքից դուրս էր և ենթակա էր անհապաղ ոչնչացման։ Հռոմեական սենատը մ․ թ․ 68 թվականին հռոմեական ժողովրդի թշնամի է հայտարարել Ներոնին:
Նոր ժամանակներում «ժողովրդի թշնամի» արտահայտությունը «ժողովրդի բարեկամ»՝ ճիշտ հակառակ իմաստ... Ավելին⇒
Մոաի, քարե մոնոլիտ արձաններ խաղաղօվկիանոսյան Զատկի կղզում: Պատրաստվել են պոլինեզյան բնիկների կողմից 1250-1500 թվականների միջակայքում։ Ներկայումս հայտնի է 887 արձան։
Մոաիների մեծամասնությունը (834 կամ 95 %) կերտված է Ռանո Ռարակու (Rano Raraku) հրաբխի ամբողջական հսկա բազալտային տուֆից: Բացառված չէ, որ արձանների մի մասը կերտված է ավելի մոտ գտնվող այլ հրաբուխների համանման քարաբեկորներից։ Այդպիսի նյութ չկա Պոիկե թերակղզում։ Այդ պատճառով այնտեղ գտնվող մի քանի փոքր արձաններ պատրաստված են տեղի քարատեսակներից։ 22 քանդակ պատրաստված է տրախիտից, 17-ը` Օխիո հրաբխի կարմիր պեմզայից, 13-ը` բազալտից, 1-ը` Ռանո Կաո հրաբխի մուջիերիտից։ Վերջինը հատուկ պաշտամունք ունեցող քանդակ է 2,42 մ բարձրությամբ, որ հայտնի է Հոա-Հակա-Նանա-Իա անունով։ 1868 թվականից այն գտնվում է Բրիտանական թանգարանում: Մազափնջի (պուկաո) գլանաձև մասը կերտված է Պունա Պաո հրաբխի (հնարավոր է նաև մոտակայքում գտնվող այլ հրաբխի) բազալտային պեմզայից:
Շատ հրապարակումներում մոաիների քաշը ուռճացված է։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հաշվարկների համար հիմք է ընդունվում... Ավելին⇒
Նկարն ստեղծվել է 1895 թվականի մարտին, երբ Լևիտանն ապրում էր Տվերի նահանգում՝ Գորկա կալվածքում։ Կտավը հանրությանն է ներկայացվել 1896 թվականի ցուցահանդեսում և նույն թվականին գնվել է Պավել Տրետյակովի կողմից:
«Մարտ» նկարը համարվում է բնանկարի ամենահայտնի ու ամենավառ օրինակը Լևիտանի ստեղծագործական ժառանգության մեջ: Այն նաև նկարչի արվեստի վրա իմպրեսիոնիզմի ունեցած ազդեցության օրինակ է:
Այս կենսահաստատ բնանկարը, որում պատկերված են ձյուն, գարնանային երկինք ու ծառեր, համարվում է «հայտնագործություն ռուսական բնանկարային գեղանկարչության մեջ»: Հետագայում այդ մոտիվը մեծ տարածում գտավ 20-րդ դարի ռուս շատ նկարիչների շրջանում, որոնցից են Իգոր Գրաբարը, Կոնստանտին Յուոնը... Ավելին⇒
Մոնթէ ծնած է Նոյեմբեր 25-ին, ԱՄՆ-ի Գալիֆորնիոյ նահանգի, Ֆրեզնօ քաղաքէն ոչ հեռու՝ Վայսէյլի աւանին մէջ։ 1972-ի ամրան տասնհինգամեայ Մոնթէ Մելքոնեան կ՛աւարտէ միջնակարգ դպրոցը։ 1973-ին՝ մինչ աւագ դպրոցի նոր ուսումնական տարուան մեկնարկը, դպրոցի տնօրէն «Տէյվիտ Գրէյմս», կ՛առաջարկէ տաղանդաւոր աշակերտին ճամբորդել Ճաբոն, սորվելու։
Արտասովոր ընդունակութիւններու տէր, 12 տարեկանէն (այդ տարիքին է, որ ան տեղեկացած է իր հայ ըլլալուն մասին) ծնողներուն հետ, 15 ամեայ տղան, ճամբորդութիւններ կը կատարէ դէպի՝ Եւրոպայի, Ափրիկէի եւ Մերձաւոր Արեւելքի 41 քաղաքներ։ Գացած է Արեւմտեան Հայաստան՝ իր պապերուն տունը։ Ուսումնասիրած է 1915 թուականի Եղեռնի պատմութիւնը։
1975 թուականին՝ գերազանց գնահատականով, կ՛աւարտէ «Մաունթ Ուիթնի»ի միջնակարգ դպրոցը։ 20 տարեկանին կ՛ընդունուի՝ Գալիֆորնիոյ Պըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակութիւններու տէր՝ ան չորս տարուան դասընթացքը... Ավելին⇒
Բելլի պարադոքս, հարաբերականության հատուկ տեսությանռելյատիվիստիկ պարադոքսներից մեկը՝ կապված տարածաժամանակային հարաբերականության տեսության մեջ «բացարձակ պինդ մարմին» հասկացության որոշման անհնարինության հետ: Բելլի պարադոքսը ծագում է մտավոր էքսպերիմենտի քննարկման ժամանակ, որը պարունակում է իր մեջ նույն ուղղությամբ արագացված երկու տիեզերանավեր և մինչև վերջ ձգված լար, որը
միացնում է նրանց (մի տիեզերանավը խիստ որոշակիորեն շարժվում է մյուսի առջևից, այսինքն՝ արագացումն ուղղված է լարի երկայնքով): Եթե տիեզերանավերը սկսեն սինքրոն կերպով արագացվել, ապա նավերին ուղեկցող հաշվարկի համակարգում նրանց միջև հեռավորությունը կսկսի աճել, և լարը կկտրվի: Մյուս կողմից, այն հաշվանքի համակարգում, որտեղ տիեզերանավերը սկզբում դադարի վիճակում էին, նրանց միջև հեռավորությունը չի փոխվի, հետևաբար լարը չի կտրվի: Որ՞ տեսակետն է ճիշտ: Համաձայն հարաբերականության տեսության՝ ճիշտ է առաջին տեսակը, ըստ որի՝ լարը... Ավելին⇒
Նիքի Մինաժ (անգլ.՝ Onika Tanya Maraj, Nicki Minaj,դեկտեմբերի 8, 1982, Պորտ օֆ Սփեյն, Տրինիդադ և Տոբագո), ամերիկացի ռեփեր և դերասանուհի։ Նրա տաղանդը նկատել է ռեփեր Լիլ Ուեյնը։ 2009 թվականի օգոստոսին Նիքի Մինաժը պայմանագիր է կնքում «Young Money Entertainment» խմբի հետ։
Պայմանգրի ժամկետի ավարտից հետո նա սկսում է աշխատել իր դեբյուտային «Pink Friday» ալբոմի վրա, որը թողարկումից հետո առաջին շաբաթում «Billboard 200»-ում գրավում է երկրորդ հորիզոնականը, իսկ մի քանի շաբաթ հետո՝ գլխավորում այն։ 2010 թվականին Մինաժը դարձավ միակ կին անհատ արտիստը աշխարհում, ում 7 երգերը միաժամանակ գտնվել են «Billboard Hot 100»-ի չարթում։ Նիքիի երկրորդ` «Your Love» սինգլն զբաղեցրել է «Billboard Hot Rap Songs» չարթի առաջին հորիզոնականը։ «Pink Friday» ալբոմն իր թողարկումից մեկ ամիս հետո ստացել է պլատինե հավաստագիր` Ձայնագրման ամերիկյան կազմակերպությունների ասոցիացիայի կողմից (ՁԱԿԱ, անգլ.՝ Recording Industry Association of America, RIAA)։ Ավելի ուշ «Super Bass» սինգլը դառնում է համաշխարհային հիթ և ճանաչվում 2011 թվականի ամռան... Ավելին⇒
Ալեքս ՖերգյուսոնCBE (անգլ.՝ Sir Alexander Chapman Ferguson, դեկտեմբերի 31, 1941, Գլազգո, Շոտլանդիա), առավել հայտնի որպես Ալեքս Ֆերգյուսոն, սըր Ալեքս, ՍԱՖ կամ Ֆերգի, շոտլանդացի նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ 1986 թվականից մինչև 2013 թվականը եղել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչը։ Բրիտանական ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիչն է։ «The Times» թերթի վարկածով ետպատերազմյան շրջանի լավագույն մարզիչների ցանկում զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ «World Soccer» և «ESPN FC» ամսագրերի վարկածով բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն մարզիչների ցանկում առաջինն է։
Ֆերգյուսոնը որպես հարձակվող խաղացել է մի քանի շոտլանդական ակումբներում, ինչպիսիք են «Դանֆերմլին Աթլետիկը» և «Ռեյնջերսը»։ 1965-66 մրցաշրջանի ժամանակ նա «Դանֆերմլինի» կազմում դարձել է Շոտլանդական լիգայի լավագույն ռմբարկուն։ Խաղալուն զուգահեռ նաև աշխատել է որպես մարզիչ՝ սկսելով իր մարզչական գործունեությունը «Իսթ Սթերլինգշիրում» և «Սենթ Միրրենում»։ Մեծ հաջողությունների է հասել «Աբերդինը» մարզելու ժամանակ՝ հաղթելով Շոտլանդիայի լիգայի մրցաշարը, չորս Շոտլանդական գավաթներ և 1983 թվականի ՈւԵՖԱ գավաթի հաղթողների գավաթը։ Ջոք Սթեյնի մահից հետո կարճ ժամանակ առաջնորդել է Շոտլանդիայի ֆուտբոլի հավաքականը1986 թվականի... Ավելին⇒
Born This Way (հայերեն՝ Այդպիսին ծնված), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը, որ թողարկվել է որպես նրա նույնանուն ալբոմի առաջին սինգլ: Սինգլը թողարկվել է 2011 թվականի փետրվարի 11-ին:
Երգն ստացել է հիմնականում դրական արձագանքներ քննադատների կողմից՝ չնայած նրան Մադոննայի«Express Yourself» երգից: Սինգլը գլխավորել է հիթ-շքերթներ 19 երկրներում՝ ներառյալ Ավստրալիան, Ավստրիան, Գերմանիան, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Շվեդիան: ԱՄՆ-ում երգը դարձել է Գագայի երրորդ սինգլը, որը գլխավորել է Billboard Hot 100 հիթ-շքերթը: Երգը նաև սահմանել է ռեկորդ ըստ iTunes-ում վաճառքի ցուցանիշի, քանի որ ամբողջ աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցել է 1 միլիոնը թողարկումից հետո 5 օրվա ընթացքում:
2011 թվականի օգոստոսի 29-ին MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում Լեդի Գագան «Born This Way» երգով հաղթել է «Լավագույն կանացի կատարում»... Ավելին⇒