Վիքիկոնֆերանս Երևան 2015֊ըվիքիմեդիա նախագծերին, ազատ գիտելիքին, ազատ մշակույթին և կրթությանը նվիրված միջազգային կոնֆերանս է Երևանում։ Այն ամփոփում է հայկական վիքի համայնքի տարեկան ձեռքբերումները, մշակում է վիքի նախագծերի և ազատ բովանդակության զարգացմանն ուղղված նոր մոտեցումներ։ Վիքիկոնֆերանսը հնարավորություն է տալիս ծանոթանալ Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերին, հայաստանյան և այլ երկրների վիքիպեդիացիների փորձին և ներկայացնել սեփական տեսակետը և գաղափարները։
Միջոցառման նպատակն է աջակցել Վիքիպեդիայի, մյուս Վիքի նախագծերի և ազատ բովանդակության տարածմանը, համալրել հայ վիքիպեդիացիների շարքերը և նպաստել գիտելիքահենք հասարակության կայացմանը Հայաստանում, տարածաշրջանում և սփյուռքում։
Վիքիկոնֆերանսը երրորդ միջազգային կոնֆերանսն է Երևանում։ Մյուս երկու կոնֆերանսները կազմակերպվել են 2012 և 2013 թվականներին։
Վիքիկոնֆերանս 2015-ը տեղի կունենա Մատենադարանում, Մաշտոցի պողոտա 53 հասցեում, հունիսի 19-ին (ժամը 13:00-ին) և 20-ին (ժամը 10:00-ին)։