Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլնյով Սեն Ժորժ (ֆր.՝ Villeneuve-Saint-Georges. ֆրանսերեն արտասանութամբ՝ ( լսել)), քաղաք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում։ Երկրի մայրաքաղաք Փարիզի հարավարևելյան արվարձանն է։ Ընկած է նրա կենտրոնից մոտավորապես 16 կիլոմետր հեռավորության վրա, Սեն գետի աջ ափին։ Զբաղեցնում է 8,75 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի հունվարի տվյալներով եղել է 34 845։
IX դարից բնակավայրը գտնվել է Սեն Ժերմեն դե Պրե աբբայության տիրապետության տակ։ Տնտեսության հիմնական ճյուղերը եղել են գյուղատնտեսությունն ու գինեգործությունը։ 960 թվականին աբբայությունը ձեռք է բերել սուրբ Գևորգի մասունքներից, և այդ քրիստոնյա մարտիրոսը դարձել է բնակավայրի հովանավոր պաշտպանը։ Բնակավայրն ստացել է Villa Nova Sancti Georgii (ֆրանսերեն՝ Villeneuve-Saint-Georges / Վիլնյով Սեն Ժորժ. բառացի թարգմանած՝ նշանակում է Սուրբ Գևորգի նոր տուն) անվանումը[5], դարձել մի վայր, ուր հաճախ են այցելել ֆրանսիական թագավորները։
Պատմական բնակչություն |
---|
Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1793 | 1088 | — |
---|
1800 | 939 | −2.08% |
---|
1806 | 964 | +0.44% |
---|
1821 | 953 | −0.08% |
---|
1831 | 1090 | +1.35% |
---|
1836 | 1083 | −0.13% |
---|
1841 | 1035 | −0.90% |
---|
1846 | 1071 | +0.69% |
---|
1851 | 1069 | −0.04% |
---|
1856 | 1031 | −0.72% |
---|
1861 | 1069 | +0.73% |
---|
1866 | 1758 | +10.46% |
---|
1872 | 1627 | −1.28% |
---|
1876 | 2262 | +8.59% |
---|
1881 | 2588 | +2.73% |
---|
1886 | 4315 | +10.77% |
---|
1891 | 5193 | +3.77% |
---|
1896 | 6485 | +4.54% |
---|
| Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1901 | 8178 | +4.75% |
---|
1906 | 9661 | +3.39% |
---|
1911 | 11 393 | +3.35% |
---|
1921 | 14 034 | +2.11% |
---|
1926 | 16 477 | +3.26% |
---|
1931 | 19 625 | +3.56% |
---|
1936 | 21 237 | +1.59% |
---|
1946 | 18 299 | −1.48% |
---|
1954 | 21 596 | +2.09% |
---|
1962 | 28 091 | +3.34% |
---|
1968 | 30 467 | +1.36% |
---|
1975 | 31 664 | +0.55% |
---|
1982 | 28 119 | −1.68% |
---|
1990 | 26 952 | −0.53% |
---|
1999 | 28 361 | +0.57% |
---|
2007 | 30 609 | +0.96% |
---|
2012 | 32 994 | +1.51% |
---|
2017 | 33 545 | +0.33% |
---|
|
Աղբյուր՝ EHESS[6] and INSEE (1968-2017)[7] |
Անդրե Անտուան Բրյուժիրու — ֆրանսիացի գրող և ճանապարհորդ, ով 1955-2005 թվականների միջակայքում այցելել է աշխարհի բոլոր երկրները, ընդ որում՝ ոչ միայն դրանց ծանոթանալու, այլև բահայի հավատը տարածելու նպատակով։
Վիլնյով Սեն ժորժի քույր քաղաքներն են[8]՝