Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Վիլյամ Քասլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Քասլ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1914(1914-04-24)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էմայիսի 31, 1977(1977-05-31)[1][2][3][…] (63 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոսցենարիստ, դերասան և պրոդյուսեր
Կայքwilliamcastle.com
 William Castle Վիքիպահեստում

Վիլյամ Քասլ (անգլ.՝ William Castle, ապրիլի 24, 1914(1914-04-24)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մայիսի 31, 1977(1977-05-31)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամ Քասլը ծնվել է 1914 թվականի ապրիլի 24-ին Նյու Յորքում հրեայի ընտանիքում։ Քասլը սկսել է իր դերասանական գործունեությունը դեռևս դեռահասության տարիքից՝ խաղալով Բրոդվեյում։ Աշխատելով թատրոնի մենեջեր՝ նա հետևում էր, որպեսզի «Դրակուլայի» բոլոր ներկայացումներում, որոնցում խաղում էր Բելա Լուգոշը, գովազդային նպատակներով դահլիճում ներկա լիներ բուժքույր։ Հենց այդ ժամանակ Քասլը ծանոթացել է թատերական շոումենների հին պրակիտային՝ գովազդի և լարվածության ստեղծման նպատակներով թատրոնի դարպասների դիմաց շտապ օգնության մեքենաներ պահել կամ ցուցադրաբար արյուն հիշեցնող հեղուկ լցնել կոյուղագծերի մեջ։ 30-ական թվականների երկրորդ կեսին նա տեղափոխվել է Հոլիվուդ։ 1943 թվականին նա զբաղվել է իր առաջին ֆիլմի ռեժիսուրայով, իսկ 1947 թվականից սկսած զբաղվել է նաև պրոդյուսերությամբ։ Իր նկարահանած ֆիլմերի հիմնական ժանրերն էին դետեկտիվ, նուար և վեստերն։

1950-ական թվականների կեսերին Քասլը հիմնականում աշխատում էր հեռուստատեսությունում։ 1950-ական թվականներին ամերիկյան հեռուստատեսությունը և կինոն հայտնվել են կատաղի մրցակցության մեջ. հեռուստատեսային հեռարձակումը տրամադրում էր ժամանցային ծրագրերի լայն տեսականի, որոնք կարելի էր դիտել տնից, ինչպես նաև ցուցադրում էր ֆիլմեր։ Կինոստուդիաները պարտավորվել են ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից, որպեսզի հանդիսատեսին վերադարձնեին. առաջին հերթին դա արտացոլվել է գունավոր նկարահանումների ինտենսիվ օգտագործման մեջ (գունավոր ֆիլմերի քանակը զգալիորեն աճել է, չնայած դրանց ավելի բարձր արժեքին), 3-D տեխնոլոգիաներ, հզոր և ավելի առաջադեմ ձայնային համակարգեր, որոնք սովորական սև-սպիտակ հեռուստացույցները չէին կարող տրամադրել։ Քասլը շարժվել է առաջ՝ օգտագործելով հին հնարքները իր սեփական փորձի հետ միասին, ավելացնելով կինոյում հանդիսատեսի հետ հեռուստատեսային ինտերակտիվ հաղորդակցության տարրեր։ 1958 թվականին տեղի է ունեցել իր առաջին սարսափ ֆիլմի՝ «Խավար», պրեմիերան։ Հանդիսատեսին, ովքեր եկել էին դիտելու ֆիլմը, ապահովագրում էին հնարավոր մահվան համար՝ բացի տոմսից տրամադրելով «Լլոյդ» կազմակերպության ապահովագրական քարտեր, իսկ ֆիլմի ավարտին՝ կրծքանշաններ "Ես չեմ վախենում, ես դիտել եմ «Խավար» ֆիլմը": Ռեժիսորի երկրորդ ֆիլմը դարձավ «Տուն սարսափների բլրի վրա»։ Այդ ֆիլի ցուցադրության ընթացքում ֆիլմի ամենաթեժ պահերին հանդիսատեսի գլխավերևում երեք մետրանոց պլաստմասե կմախքներ էին պտտվում (Քասլը դա անվանում էր Emergo-ի էֆֆեկտ), որը երիտասարդության մոտ հրճվանք էր առաջացնում, ովքեր կմախքների վրա բաժակներ կամ ադի-բուդուց մնացած ամաներ էին նետում։ Այս ֆիլմը նաև Քասլին կապել է Վինսենտ Պրայսի հետ, ով հետագայում նկարահանվել է նրա մի քանի ֆիլմերում։

«Ծակող» ֆիլմի դիտման ընթացքում (ինչպես նաև «Զանգ») հանդիսատեսին հոսանքահարում էին ցածր լարումով, քանի որ Քասլի մտահղացմամբ որոշ կինոթատրոնների նստարաններին ամրացված էին լարեր։ Անհրաժեշտ պահերին ֆիլմը դադարեցնում էին, և լսվում էր Վինսենտ Պրայսի ձայնով ձայնագրությունը, որտեղ նա բացականչում էր, որ ֆիլմի սարսափ արարածը ներխուժել է դահլիճ, և նա խնդրում է, որ մարդիկ բղավեն հանուն իրենց կյանքի[5]։ «13 ուրվականներ» ֆիլմում Քասլը առաջին անգամ հանդես է եկել բացման խոսքով։ Իր հաջորդ սարսափ ֆիլմի՝ «Մահաբեր», կեսին տեղի էր ունենում այսպես կոչված Վախի դադար, որի ընթացքում յուրաքանչյուր ցանկացող կարող էր հանգիստ լքել դահլիճը, այս քայլը նախատեսված էր շատ տպավորված մարդկանց համար։ «Պարոն Սարդոնիկուս» ֆիլմի ավարտին հանդիսատեսը կարող էր «կենդանի» կերպով քվեարկել բթամատի ուրվագծի տեսքով լյումինեսցենցիացված քարտերի միջոցով կամ հերոսի մահվան կամ նրա կյանքի և առողջացման օգտին։ Չնայած ֆիլմն ուներ միայն մեկ վերջաբան, և ռեժիսորը շատ հերքող տոնով առաջարկում էր հանդիսատեսին բաց թողնել Սարդոնիկուսին՝ ավելի շատ դրդելով չխղճալ, այնպես որ մեծամասնությունը քվեարկում էր պատժի օգտին։ «Զոտց» ֆիմի ցուցադրության համար Քասլը մտածված նախապատրաստել էր մանրադրամներ, որոնք կարելի էր տեսնել ֆիլմում. դրանք տրվում էին բոլոր մարդկանց, ովքեր գնում էին ֆիլմի տոմսերը։

1963 թվականին Քասլը նկարահանել է 1932 թվականին նկարահանված «Հին մռայլ տուն» ֆիլմի վերափոխված տարբերակը։ Այնուհետև «Ուղիղ բաճկոն» և «Ես տեսա այն, ինչ դուք արեցիք» ֆիլմերը, որոնք վերադարձրել են Հոլիվուդի ոսկե դարաշրջանի դերասանուհի Ջոան Քրոուֆորդին իր նախկին փառքին։ Իր սարսափ ժանրի ռեժիսուրական կարիերայի վերջին ֆիլմը դարձել է ուրվականնների մասին պատմող՝ «Հոգին կամենում է» կատակերգությունը։ 1960-ական թվականների վերջին Քասլը զբաղվում էր պրոդյուսերությամբ («Ռոզմարիի երեխան», «Ուրվականի պատմությունը» («Ghost Story») հեռուստասերիալ)։ Սակայն 1974 թվականին նա նորից նկարել է սարսափ ֆիլմ, որը ստացել է «Փողակալ» անվանումը։

Քասլը ամուսնացել է Էլեն Ֆալկի հետ. համատեղ ունեցել է երկու երեխա[6]։

1977 թվականի մայիսի 31-ին Քասլը մահացել է սրտի կաթվածից։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1944 թվական — Երբ անծանոթներն ամուսնանում են (When Strangers Marry)
  • 1949 թվական — Խաբարբզիկ Ջոնին (Johnny Stool Pigeon)
  • 1949 թվական — Ստանձնել (Undertow)
  • 1951 թվական — Հոլիվուդյան պատմություն (Hollywood Story)
  • 1951 թվական — Հյուստոնյան պատմություն (The Houston Story)
  • 1951 թվական — Նոր Օռլեանն առանց գրաքննության (New Orleans Uncensored)
  • 1951 թվական — Գեր մարդը (The Fat Man)
  • 1958 թվական — Խավար (Macabre)
  • 1959 թվական — Գիշերային ուրվականների տունը
  • 1959 թվական — Ծակող (The Tingler)
  • 1960 թվական — 13 ուրվականներ
  • 1961 թվական — Մահաբեր (Homicidal)
  • 1961 թվական — Պարոն Սարդոնիկուս (Mr. Sardonicus)
  • 1962 թվական — Զոտց! (Zotz!)
  • 1963 թվական — Հին մռայլ տուն (The Old Dark House)
  • 1964 թվական — Զսպաշապիկ (Strait-Jacket)
  • 1964 թվական — Գիշերով քայլողը (The Night Walker)
  • 1965 թվական — Ես տեսա այն, ինչ դուք արեցիք (I Saw What You Did)
  • 1966 թվական — Եկեք սպանենք հորեղբորը (Let’s Kill Uncle)
  • 1967 թվական — Հոգին կամենում է (The Spirit Is Willing)
  • 1974 թվական — Փողակալ (Shanks)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/movies/person/84457/William-Castle/biography
  5. Waters, John (1983). «"Whatever Happened to Showmanship?"». Macmillan Publishing Company.
  6. Jeremy Rosenberg (2011 թ․ նոյեմբերի 10). «Arrival Story: Terry Castle» (անգլերեն). KCET. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]