Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերկոր ֆր.՝ Jean Marcel Adolphe Bruller[1] |
---|
|
Ծնվել է | փետրվարի 26, 1902(1902-02-26)[2][3][4][…] |
---|
Ծննդավայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
---|
Վախճանվել է | հունիսի 10, 1991(1991-06-10)[2][3][4][…] (89 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Փարիզի 1-ին շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
---|
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
---|
Գրական անուն | Vercors[1] և Joë Mab |
---|
Մասնագիտություն | գրող, նկարազարդող, դրամատուրգ, նկարիչ-փորագրող, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և գծանկարիչ |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
---|
Կրթություն | Էլզասի դպրոց, ESIEE Paris? և Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր |
---|
Աշխատավայր | Les Éditions de Minuit? |
---|
Jean Bruller (Vercors) Վիքիպահեստում |
Վերկոր (ֆր.՝ Vercors, ֆր.՝ Jean Bruller փետրվարի 26, 1902(1902-02-26)[2][3][4][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - հունիսի 10, 1991(1991-06-10)[2][3][4][…], Փարիզի 1-ին շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող, նկարիչ։ Կրթությամբ՝ ինժեներ։ 1930-ական թվականներին հայտնի է դարձել ծաղրանկարների ալբոմներով։ Վերկորը․ կանխազգացել է նոր պատերազմի սպառնալիքը («Պատերազմը խրախուսող դեմքեր», 1936 թ., էստամպների ալբոմ), սակայն նրա պացիֆիստական պատրանքները խանգարել են ակտիվորեն հակագործելուն։ Երկրորդ համաշխարհային պատերազմը և Ֆրանսիայի կապիտուլյացիան (1940 թ.) խորտակեցին այդ պատրանքները։ Հրատարակել է «Ծովի լռությունը» (1941 թ., հրատարակել է 1942 թ.) վիպակը՝ հոգով չնվաճված Ֆրանսիայի գրական մանիֆեստը, Ա «Երթ աստղի հետ» (1943 թ.) հակաֆաշիստական վիպակը։ Վերկորը ողբերգական պատմվածքի վարպետ է («Վերդեն» տպարանը», 1947 թ., «Աչք և լույս», 1948 թ.), սրամիտ, երբեմն՝ խայթող բարոյախոս («Քիչ թե շատ մարդ», 1950 թ.), ակնարկագիր («Ֆրանսիացու թափառումները Չինաստանում», 1956 թ.)։ Անկախ նրանից, թե ինչ է ներկայացրել Վերկորը՝ բարոյական, գիտական, թե սոցիալական արժեքների բախումներ («Աղավաղված կենդանիներ», 1952 թ., վեպ), սովորական, թե բացառիկ բնավորություններ («Այս ափին», հ․ 1-3, 1958-1960 թթ., վիպակների շարք), ֆանտաստիկ ենթադրություն, թե փիլիսոփայական մտորումներ («Սիլվա», 1961 թ., վեպ), նա միշտ կամեցել է ընթերցողին մտածել տալ՝ ապրել սոցիալական գոտեմարտում, թե մի կողմ քաշվել («Բարկություն», 1956 թ., վեպ)։ 1973 թվականին հրատարակել է դիմադրության շարժմանը նվիրված «Լռության ճակատամարտ» հուշերի գիրքը։
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France Record #11927913s, Record #16763019k // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 411)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|