Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանծմինդա (վրաց.՝ სტეფანწმინდა, նախկինում կոչվել է նաև Կազբեգ), քաղաքատիպ ավան Վրաստանի հյուսիս-արևելքում, Մցխեթ Մթիանեթ մխարեի կազմում գտնվող Ղազբեգի շրջանի վարչական կենտրոնը։
Ստեփանծմինդան հանքաջրաբուժական առողջարանային քաղաք է Վրաստանում, որը գտնվում է մայրաքաղաք Թբիլիսիից 165 կմ հյուսիս և 43 կմ հարավ Վլադիկավկազից։ Բնակավայրը գտնվում է Մեծ Կովկասի կենտրոնական հատվածում՝ Կազբեկ լեռան ստորոտին, ռազմավիրական ճանապարհի վրա, Ռուսաստանի Դաշնության սահմանից 11 կմ դեպի հարավ (ծովի մակարդակից 1744 մետր բարձրության վրա)։
Գյուղում կան վարչակազմական օբյեկտներ՝ մշակութային, կրթական և առողջարանային օբյեկտներ, ինչպես նաև գյուղատնտեսական արտելներ և հանքային ջրի շշալցման արտադրատեղեր։
Ստեփանծմինդայի ռելիեֆը բացառիկորեն գեղատեսիլ է։ Քաղաքի հովտում վեր է խոյանում հավերժական ձյունով պատված Կազբեկ լեռնագագաթը՝ 5033,8 մետր բարձրությամբ։ Բուսականությունը ներկայացված է փշատերև և սաղարթավոր անտառներ տեսքով (եղևնի, սոճի, կեչի և այլն)։
Ստեփանծմինդայի կլիման բնութագրվում է կայուն ձյան ծածկույթով մեղմ ձմեռներով (հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է -5 °C) և չափավոր տաք ամառներով (օգոստոսյան միջին ջերմաստիճանը կազմում է 14 °C)։ Օդի հարաբերական խոնավությունը 72 % է, իսկ տարեկան տեղումների քանակը՝ 800 մմ։
Կլիման հիմնականում լեռնային է։ Ավանը խոշոր զբոսաշրջային կենտրոն և առողջարան է։
- "Kazbegi." Georgian Soviet Encyclopedia. Vol. 10, Tbilisi, 1984, pp. 617
- Rosen, Roger. Georgia: A Sovereign Country of the Caucasus. Odyssey Publications: Hong Kong, 1999. ISBN 962-217-748-4
|
---|
| Քաղաքատիպ ավան | | |
---|
| Բնակավայրեր | |
---|
| |
|