Սպեյկեր
Spyker Cars N.V. Spyker Cars N.V. | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և ավտոմեքենա արտադրող |
Հիմնադրված է | 2000[1] |
Հիմնադիր | Վիկտոր Մյունլեր և Մարտեն դե Բրյոհն |
Վայր | Զեյվոլդե, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ |
Երկիր | Նիդերլանդներ |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Արտադրանք | Սպորտային մեքենաներ |
Աշխատողների թիվ | 133 մարդ |
Կարգախոս | nulla tenaci invia est via (Համառների համար չկա անհաղթահարելի ճանապարհներ) |
Կայք | spykercars.nl (նիդեր.)] |
Spyker Cars Վիքիպահեստում |
Սպեյկեր, բացառիկ սպորտային մեքենաներ արտադրող նիդերլանդական ընկերություն։
Սպեյկեր ընկերությունը 2010 թվականի հունվարի 26-ին ամերիկյան Ջեներալ Մոթորս ընկերությունից գնել է շվեդական Saab Automobile AB ավտոմոբիլաշինական ընկերությունը, որ արդյունքում 2011 թվականին ստեղծվել է նոր անվանումով ընկերություն՝ «Swedish Automobile N.V»[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Spyker ընկերությունը ոչ մի պատմական կապ չունի 1926 թվականին սնանկացած նիդերլանդական ավտո-ավիաշինական «Spijker» ընկերության հետ (1903 թվականից՝ «Spyker»), բացի 1999 թվականին «Spyker» ապրանքանիշն օգտագործելու իրավունքի ձեռք բերումը, որով 1989-1925 թվականներին նիդերլանդական ընկերությունը թողարկեց թեթև մարդատար և բեռատար մեքենաներ։ 1915 թվականին ընկերությունը ներդրեց մի կարգախոս, որն օգտագործվում է մինչ օրս՝ «Nulla tenaci invia est via»։ Այն լատիներենից թարգմանաբար նշանակում է «Համառների համար չկան անհաղթահարելի ճանապարհներ»։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Spyker ընկերությունը միանալով Dutch Aircraft Factory N.V ընկերության հետ՝ սկսեց թողարկել նաև ավիացիոն սարքեր։ Այստեղից է, որ ընկերության տարբերանշանի վրա հայտնվեց օդային պտուտակը և ավտոմեքենայի անվադողը։
Վերածնված ընկերությունը հիմնվեց Վիկտոր Մյունլերի (Victor Muller) և Մարտին դե Բրյունի (Maarten de Bruijn) կողմից։ 2000 թվականի հունվարի 1-ից սկսած ընկերությունը թողարկում է սպորտային ավտոմեքնաներ (ինչպիսիք են՝ C8-ը և C8 Laviolette-ը)։ Նախկինում Spyker ընկերության կողմից ինքնաթիռների շարժիչներ արտադրելն իր անդրադարձն է ստացել նորաստեղծ մեքենաների դետալների, ինչպես նաև պատկերանիշի վրա։
Մոդելներ շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Spyker 8
- C8 Laviolette
- C8 Spyder
- C8 Spyder T (Turbo)
- Spyker C8 Double 12 S (Langer Radstand)
- Spyker C8 Aileron
- Spyker C12
- Spyker B6 Venator
Կոնցեպտ-մեքենաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Spyker C12 Zagato
- Spyker D12 Peking-to-Paris
- Spyker C12 La Turbie
Մենքենարի մրցավազք
[խմբագրել | խմբագրել կոդը]Spyker F1
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի սեպտեմբերի 6-ին Spyker-ը 106.6 մլն ամերիկյան դոլարով ռուս գործարար Ալեքսանդր Շնեյդերից գնեց ռուսական «Միդլանդ» թիմը[3]։
2007 թվականին թիմը վաճառվեց հնդիկ միլիարդատեր Վիջայ Մալյաին։
Վաճառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ընդհանուր |
---|---|
2000 | 1 |
2001 | 2 |
2002 | 3 |
2003 | 12 |
2004 | 31 |
2005 | 48 |
2006 | 94 |
2007 | 26 |
2008 | 43 |
2009 | 36 |
2010 | «Սպասում է» |
2011 | 12 |
2012 | 52 |
2013 | 2 |
2014 | 0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brief history of Spyker (անգլ.)
- ↑ Spyker Cars переименуют в Swedish Automobile, auto.vesti.ru, 23 мая 2011 г.
- ↑ «Midland sells MF1 Racing to Spyker». GrandPrix.com. 09.09.2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.