Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Սուբյակո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Սուբյակո
Subiaco
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼացիո
ԳավառՀռոմ
ՀամայնքMetropolitan City of Rome?
Մակերես63,23 կմ²
ԲԾՄ408±1 մետր
Բնակչություն8466 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0774
Փոստային դասիչ00028
Ավտոմոբիլային կոդRM
Պաշտոնական կայքcomune.subiaco.rm.it
Սուբյակո (Իտալիա)##
Սուբյակո (Իտալիա)
Սուբյակո (Լացիո)##
Սուբյակո (Լացիո)

Սուբիակո կամ Սուբյակո (իտալ.՝ Subiaco), կոմունա Իտալիայում, Լացիո մարզի Հռոմ գավառում[2], Հռոմից 73 կմ արևելք, Անյենե գետի ափին։ Հայտնի որպես Բենեդիկտյան կարգի ծննդավայր՝ առաջին վանական կարգի կաթոլիկ եկեղեցի։

Պատմությունը և հուշարձանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 410 մ բարձրության վրա։ Լատինական անվանումը Sublaqueum, ցույց է տալիս իր դիրքը երեք արհեստական լճերից ներքև, որը ստեղծել է կայսեր Ներոնը՝ կառուցելով 50 մետրանոց պատնեշ։ Կառուցման ժամանակ եղել է մոտակա առանձնատանը։ Որոշ գնահատումների համաձայն Սուբյակոյի պատնեշը եղել է ամենաբարձրը՝ հին և միջնադարյան աշխարհներում։ Պատնեշը և 3 լճերը ավերվեցին 1305 թվականի ջրհեղեղից։

Հեռավոր քարայրում՝ լճերի վերնամասում 494 թվականին առանձնացավ Սուրբ Բենեդիկտ Նուրսիյսկին։ Մոնթե-Կասսինո մեկնելուց առաջ շրջանում հիմնադրեց 12 վանքեր։ 981 թվականին Սխոլաստիկի եկեղեցին՝ նվիրված քրոջը, ձեռք բերեց գոթական ոճը՝ 1228 թվականի երկրաշարժից հետո։ Բենեդիկտի անձնուրաց գործունեության մասին վկայում է մի վանք, որը նրա անունով էր։ Վանքը ուներ իր որմնանկարները, որտեղ պատկերված են 9-րդ դարի քարանձավի հովիվները։ Գործունեության մասին վկայում է նաև Սակրո-Սպեկո սուրբ քարանձավը, որը XIII և XIV դարերում զարդարված է եղել սիենական դպրոցի որմնանկարներով։ «Սկսած 11-րդ դարից Սուբյակոյի աբբայությունը սկսեց ծաղկել, հարստանալ, վայելել փառքը, ոչ այնքան շատ օրինական խաղաղությամբ, որքան ռազմական։ Վանականները ոչ թե քիչ էինտարբերվում շրջապատի ֆեոդալական իշխաններից, այլ նրանք իսկական ասպետներ էին։ Հաճախ ձիերով ուղեկցում էին մի շարք զինված ծառայողների։ Աստիճանաբար վանականը մաքրեց իր շրջապատը, և նա ստացել է ավելի շատ քաղաքներ ուժով, քան պապական հողերի նվերները միասին»,- ասել է Պավել Մուրատովը։ Այս աբբայությունում շատ քաղաքներ եմ կառուցվել Պիա 6-րդ ի հրամանով։ 1892 թվականին Սակրո-Սպեկոյի մռայլ գեղեցկությունը բարձր գնահատեց Վիչիսլավ Իվանովը։ Սուբյակոյի վերին շրջանում նկարազարդ վեր է բարձրանում բերդ-աբբայությունը, որի կառուցումը սկսվել է 1073 թվականին և շարունակվել է մինչև 16-17-րդ դարեր։ Անյեն գետի լայնությամբ 1358 թվականից ձգվում է Սուրբ Ֆրանցիսկա կոչվող 37 մետրանոց կամուրջը։ Սուբյակոն իտալական տպագրության ծննդավայրն է։ Հենց այստեղ 1464 թվականին բնակություն հաստատեցին գերմանացի առաջին տպող վանականները՝ Առնոլդ Պաննարցը և Կոնրադ Սվեյնհեյմը։

Տեղեկագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը կազմում է 9255 մարդ (2004 թվականի տվյալներով), բնակչության խտությունը՝ 142 մարդ/կմ2։ Մակերեսը 63 կմ2։ Փոստային ինդեքսը՝ 028։ Հեռախոսային կոդը՝ 0774։ Քաղաքի տոնը համարվում է մարտի 21-ը։

Հայտնի բնակիչները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://demo.istat.it/?l=it
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուբյակո» հոդվածին։