Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Սոմալիի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամեդ Աբդիլլեհ Հասան Սայիդի արձանը Մոգադիշոյում

Ժամանակակից Սոմալիի տարածքում առաջին բնակավայրերը գոյություն են ունեցել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում։ Մ․թ․ առաջին դարերում Սոմալիի տարածքում սկսել են առաջանալ բավական խոշոր բնակավայրեր ու քաղաքներ, լայն առևտուր է արվել արաբների, հույների և հնդիկների հետ։

VII-VIդդ․ թերակղզում հաստատվել են մեծ թվով արաբներ, որոնք ազդել են Սոմալիի բնակիչների կրոնի, լեզվի և մշակույթի ձևավորման վրա։ XII –XVI դդ․ Սոմալիի տարածքում գոյություն են ունեցել մուսուլմանական սուլթանություններ։ XIX դ․ սկսվել է եվրոպական տերությունների պայքարը Սոմալի թերակղզու համար։ XX դ․ սկզբին թերակղզին բաժանվել է երեք գաղութի՝ Բրիտանական Սոմալիլենդ, Ֆրանսիական Սոմալիի Ափ և Իտալական Սոմալի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945) ժամանակ Սոմալին ռազմական գործողությունների թատերաբեմ Էր։ Պատերազմից հետո պայքար ծավալվեց Սոմալիի անկախության և միավորման համար։ 1960 թվականի հունիսի 26-ին Բրիտանական Սոմալիլենդը հռչակվեց անկախ։ 1960 թվականին Մոգադիշոյի կենտրոնական հրապարակում, նախկին Բրիտանական Սոմալիլենդը և Իտալական Սոմալին միավորվեցին անկախ Սոմալիի Հանրապետության մեջ, որը նույն թվականին էլ ընդունվեց ՄԱԿ։

Ֆրանսիական Սոմալին 1977 թվականի հունիսին դարձավ անկախ պետություն՝ Ջիբութի։ 1969 թվականին Սոմալիում պետական հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցավ Գերագույն հեղափոխական խորհուրդը (ԳՀԽ) Սոմալին հռչակեց Սոմալիի Դեմոկրատական Հանրապետություն (ՍԴՀ)։

1970 թվականին Սոմալիի գաղափարախոսություն հռչակվեց սոցիալիզմը, արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները՝ դրական չեզոքությունը, չմիանալու քաղաքականությունը, հակաիմպերիալիստական, հակառասիստական, հակագաղութատիրական պայքարը։ Իրականացվեցին որոշակի բարեփոխումներ։ ԽՍՀՄ–ի օգնությամբ կառուցվեցին արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք դարձան Սոմալիի տնտեսության պետական հատվածի հիմքը։

1977 թվականի հուլիսին Սոմալին, այսպես կոչված Օգադեն շրջանին տիրելու համար հարձակվեց Եթովպիայի դեմ, սկսվեց եթեովպա-սոմալիական պատերազմը։ ԽՍՀՄ-ը չսատարեց Սոմալիի այս որոշումը, և փոխարենը սկսեց աջակցել Եթովպիային։ Ի վերջո պատերազմն ավարտվեց Սոմալիի ջախջախիչ պարտությամբ (1978 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։