Սառա Վոան
Սառա Վոան | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Sarah Vaughan |
Ի ծնե անուն | անգլ.՝ Sarah Lois Vaughan |
Ծնվել է | մարտի 27, 1924[1][2][3][…] Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 3, 1990[1][2][3][…] (66 տարեկան) Hidden Hills, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Գերեզման | Glendale Cemetery |
Ժանրեր | ջազ, բիբոփ[7] և քուլ ջազ |
Մասնագիտություն | երգչուհի, ջազ երաժիշտ և դաշնակահարուհի |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ[7] |
Լեյբլ | Columbia Records, Cadet Records? և Մերկուրի Ռեքորդս |
Կրթություն | East Side High School? և Newark Arts High School? |
Պարգևներ | |
Sarah Vaughan Վիքիպահեստում |
Սառա Վոան[8], Վոեն (Sarah Vaughan, մականուն՝ Sassy; մարտի 27, 1924[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5] - ապրիլի 3, 1990[1][2][3][…], Hidden Hills, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), աֆրոամերիկացի ջազ երգչուհի։ Համարվում է XX դարի ամենահայտնի ջազ երգչուհիներից մեկը։ 1982 թվականին ստացել է Գրեմմի մրցանակ՝ «Լավագույն ջազ վոկալ» անվանակարգում։ Մանուկ տարիներին երգել է բապտիստների եկեղեցու երգչախմբում և սովորել նվագել ֆորտեպիանոյի վրա։ Երաժշտական կրթություն չի ստացել։ 1942 թվականին մուտք է գործել ամերիկյան շոու բիզնես։ Երեք տարի շարունակ աշխատել է ամերիկյան բիգբենդերում։ Այնուհետ սկսել է զբաղվել սոլո կարիերայով։ Նրա լավագույն ձայնագրություններից են Mean to me (1945), Body and soul (1946), Once in a while (1947), Ain’t misbehavin’ (1950), East of the sun (1950) և այլն։ 1950-ական թվականների երկրորդ կեսին հիմնականում երգել է ջազ ակումբներում։ 1967- 1972 թվականներին չի զբաղվել երաժշտական գործունեությամբ։
1970-ական թվականներին համերգներով հանդես է եկել շուրջ 70 երկրներում։ Երգել է Միշել Լեգրանի, Սթիվեն Սոնդհեյմի, Իվան Լինսի երգերը։ 1982 թվականին արժանացել է Գրեմմի երաժշտական մրցանակի։ Տարիների ընթացքում նրա ձայնը ավելի է խորացել։ Նրա վոկալին բնորոշ էր գլիսանդոն։ Իր ուրույն ձայնը՝ նա համարել է երաժշտական գործիքև աստվածատուր հատկություն։ Նա չէր սիրում, երբ իրեն անվանում էին ջազ երգչուհի։ Նա կկարծում էր, որ իր երգացանկը շատ լավ լայն էր, քան ուղղակի ջազը։ Մահացել է 66 տարեկան հասակում՝ թոքի քաղցկեղից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/music/artists/351d8bdf-33a1-45e2-8c04-c85fad20da55
- ↑ 5,0 5,1 5,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.biography.com/people/sarah-vaughan-9516405
- ↑ 7,0 7,1 Montreux Jazz Festival Database
- ↑ Музыкальный словарь Гроува. Москва: Практика, 2007. С. 201.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վոանի կարիերայի հետահայաց ուսումնասիրություն
- Նրա էջը Արխիվացված 2003-12-09 Wayback Machine BBC-ում
- Սառա Վոան Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Վոան» հոդվածին։ |
|
- Մարտի 27 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Ապրիլի 3 մահեր
- 1990 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Կոնտրալտոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի ջազմեններ
- Թոքի քաղցկեղից մահացածներ