Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Սեգեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սեգեդ
Szeged
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ՀամայնքSzeged District?[1] և Չոնգրադ
Առաջին հիշատակում1183
Մակերես280.84 կմ²
ԲԾՄ75 մ
Պաշտոնական լեզուհունգարերեն
Բնակչություն157 930 մարդ (հունվարի 1, 2024)[2]
Կրոնական կազմհունգարացիներ
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ(+36)62
Փոստային դասիչ6720
Պաշտոնական կայքszegedvaros.hu(հունգարերեն)
Սեգեդ (Հունգարիա)##
Սեգեդ (Հունգարիա)

Սեգեդ (հունգ.՝ Szeged), մեծությամբ երրորդ քաղաքն է Հունգարիայում։ Քաղաքի տարածքն է 280.84 քառակուսի կիլոմետր, բնակչությունը 171 952[3] մարդ (2015 թվականի հունվարի 1 դրությամբ)։ Սեգեդը տեղակայված է Տիսա գետի երկու ափերին՝ Մարոշ գետին միացման տեղից հարավ։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի քաղաքի ժամանակակից անվան ծագման մի քանի վարկած։ Ըստ վարկածներից մեկի, քանի որ քաղաքը գտնվում է Տիսա գետի հունի շրջադարձի վրա, անունը ծագում է հին հունգարական szeg բառից, ինչը նշանակում է «անկյուն»։ Մակ այլ վարկածում անունը ծագում է sziget բառից, ինչը հունգարերեն նշանակում է «կղզի»։

Սեգեդի գիշերային տաճարը

Սեգեդի տեղում բնակավայր հնագույն ժանամակներից է գոյություն ունեցել։ Կլավդիոս Պտղոմեոսը հիշատակում է քաղաքի հին հռոմեական անունը՝ Պարտիսկում։ Կա վարկած, որ հոների առաջնորդ Աթիլլայի նստավայրը գտնվել է ժամանակակից Սեգեդից ոչ հեռու։ Հետագայում տարածաշրջանը բաժանեց ողջ ժամանակակից Հունգարիայի տարածքի ճակատագիրը. այնտեղ բնակվեցին սլավոններ, իսկ 9-րդ դարից՝ հունգարներ։

Հունգարական «Սեգեդ» անվամբ քաղաքն առաջին անգամ հիշատակվում է 1183 թվականին։ 13-րդ դարում մոնղոլական արշավանքների ընթացքում Սեգեդն ամբողջովին սնանկանում է, սակայն հետո նորից վերաշինվում է։ 14-15-րդ դարերում Սեգեդը առնում է Հարավային Հունգարիայի խոշորագույն քաղաքը և 1498 թվականին ստանում է քաղաքի կարգավիճակ։

Դեմետրի աշտարակ

1526 թվականին թուրքական բանակը գրավում և թալանում է քաղաքը, սակայն Օսմանյան կայսրության կազմի մեջ է մտնում միայն 1543 թվականին։ Թուրքական իշխանության տակ Սեգեդը մնում է մինչև 1686 թվականը, ինչից հետո մտնում է Հաբսբուրգյան կայսրության կազմի մեջ։ 18-րդ դարը Սեգեդի համար դառնում է ծաղկման շրջան, քաղաքն արագ աճում է։ 1721 թվականին պիարների միաբանությունը Սեգեդում ակադեմիա է բացում։ 1720 թվականին քաղաքում կային 193 կալվածքներ, որոնցից 99 պատկանում էին սերբական համայնքին։

Սեգեդի համայնապատկեր, տեսք մայր տաճարից

19-րդ դարում աղաքը կարևոր դեր է խաղում 1848-1849 թվականների հունգարական հեղափոխության իրադարձություններում։ Այստեղ է հնչեցնում իր հանրահայտ ճառը Լայոշ Կոշուտը։ Ապստամբների պարտությունից հետո 1849 թվականին Սեգեդ է տեղափոխվում Հունգարական պաշտպանության կոմիտեի նստավայրը։

Աշխարհագրություն և տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Բուդապեշտից 160 կմ հարավ-արևելք, 10 կմ հարավ անցնում է Սերբիայի սահմանը, իսկ 20 կմ դեպի հարավ-արևելք՝ Ռումինիայի սահմանը։ Սեգեդով է անցնում Բուդապեշտ - Կեչկեմետ - Սեգեդ - Նովի-Սադ - Բելգրադ (Е75) ավտոմայրուղին։ Այլ ավտոճանապարհները տանում են Բեկեշչաբու և ռումինական Արադ քաղաքը (Е68)։ Երկաթուղիները տանում են Կեչկեմետ և Բուդապեշտ, ինչպես նաև Ռումինիա և Սերբիա։ Բուդապեշտի ճանապարհը գնացքով 2 ժամ 40 րոպե է։ Քաղաքային տրանսպորտը ներկայացվում է ավտոբուսի 33, տրամվայի 5 և տրոլեյբուսի 6 գծերով։ Քաղաքից ոչ հեռու կա փոքր ինքնաթիռներ ընդունելու կարողությամբ ոչ մեծ օդանավակայան։

Սեգեդի կլիման անցումային է օվկիանոսային կլիմայից (ըստ Կյոպենի կլիմաների դասակարգման՝ Cfb) դեպի խոնավ ցամաքային կլիմա (Dfb)։ Այստեղ լինում են ցուրտ ձմեռներ, շոգ ամառներ, և բավականին քիչ են տեղումները։

Սեգեդի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 1.7
(35.1)
5.1
(41.2)
11.2
(52.2)
16.1
(61)
21.3
(70.3)
24.3
(75.7)
26.4
(79.5)
26.0
(78.8)
21.4
(70.5)
15.6
(60.1)
9.5
(49.1)
3.8
(38.8)
15.2
(59.36)
Միջին օրական °C (°F) −1.8
(28.8)
0.9
(33.6)
5.6
(42.1)
11.1
(52)
16.2
(61.2)
19.2
(66.6)
20.8
(69.4)
20.2
(68.4)
16.5
(61.7)
11.0
(51.8)
5.1
(41.2)
0.6
(33.1)
10.45
(50.83)
Միջին ցածր °C (°F) −4.8
(23.4)
−2.5
(27.5)
0.9
(33.6)
5.5
(41.9)
10.3
(50.5)
13.4
(56.1)
14.4
(57.9)
13.9
(57)
10.4
(50.7)
5.6
(42.1)
1.7
(35.1)
−2.1
(28.2)
5.56
(42)
Տեղումներ մմ (դյույմ) 29
(1.14)
25
(0.98)
29
(1.14)
41
(1.61)
51
(2.01)
72
(2.83)
50
(1.97)
57
(2.24)
34
(1.34)
26
(1.02)
41
(1.61)
40
(1.57)
495
(19.46)
Միջին ամսական արևային ժամ 62.0 87.6 142.6 180.0 235.6 255.0 288.3 266.6 210.0 170.5 81.0 49.6 2028,8
աղբյուր: Hong Kong Observatory[4]

2005 թվականին բնակչության թիվը 162 889 մարդ էր, ճնշող մեծամասնությունը հունգարացի (93,5 %)։ Քաղաքի երբեմնի բավականին մեծ սերբական բնակչությունը կրճատվել է մինչև 0,5 %։ Ազգային այլ փոքրամասնությունները ներկայացնում են գնչուները, գերմանացիները, ռումինացիները, խորվաթները, սլովակները, հրեաները (ամբողջը՝ 1 %-ից քիչ)։ Հավատացյալների մեծ մասը կաթոլիկ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.)KSH.
  2. Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.)KSH, 2024.
  3. Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.
  4. «Climatological Normals of Szeged». Hong Kong SAR Government. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեգեդ» հոդվածին։
Հունգարիա Հունգարիայի վարչական կենտրոններ

Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ