Ռոմանովների տան երեքհարյուրամյակ
Ռոմանովների տան երեքհարյուրամյակ | |
---|---|
Ստեղծման թնական | 1913 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Հավաքածու | Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծաթ, ալմաստ, Լեռնային բյուրեղապակի, արծնապակի, փիրուզ, purpurin?, ջրաներկ և Փղոսկր |
Բարձրություն | 190 միլիմետր |
Լայնություն | 78 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Ռոմանովների տան երեքհարյուրամյակ» (ռուս.՝ Трёхсотлетие дома Романовых), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի[1] ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1913 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի[2] տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[3]։ Այն ստեղծվել է ի նշանավորումն Ռոմանովների տան երեքհարյուրամյակի[4]։
Այսօր «Ռոմանովների տան երեքհարյուրամյակ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[5] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռոմանովների տան երեքհարյուրամյակ» ոսկերչական ձուն պատված է սպիտակ էմալով[6]։ Դրա վրա զարդարված են ոսկե երկգլխանի արծիվներ և կայսերական թագեր։ Երգու գագաթներին մեծ ադամանդներ են զետեղված, որոնց տակ տեղադրված են երկու թվականներ՝ «1613» և «1913»[1]: Ձուն տեղադրված է արծաթյա ոսկեջուր եռակողմ երկգլխանի արծվի վրա, որը թևերը վեր է բարձրացրել։ Արծիվն էլ իր հերթին տեղադրված է կլոր հիմքի վրա, որը ստեղծված է կայսերական վահանի տեսքով[3]։ Բուն վահանը պատրաստված է փայտից՝ պատված կարմիր թավիշով։ Զարդարված է նեֆրիտով, լեռնային բյուրեղապակիով և այլ թանկարժեք քարերով ու էմալով[2]։
Ոսկերչական ձվի վրա տեղադրված են Ռոմանովների տան 18 ներկայացուցիչների դիմանկարներ[7], որոնք նկարված են ջրաներկով փղոսկրի վրա և պատված են լեռնային բյուրեղապակե շերտերով[8]։
Մանրանկարներում պատկերված են.
Դիմանկարների մեջ չկա Իվան VI-ի պատկերը, քանի որ նա կարճ է թագավորել։ Բոլոր դիմանկարներն արված են ջրաներկով՝ փղոսկր վրա։ Մանրանկարիչը Վասիլի Զուևն է[10]։ Նկարները շրջանակված են ադամանդներով։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռոմանովների տան երեքհարյուրամյակ» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը ձվում տեղադրված պտտվող գլոբուսն է՝ պատրաստված արջնած պողպատից։ Ի դեպ, գլոբուսի վրա երկու անգամ պատկերված է Հյուսիսային կիսագունդը[5]։ Դրանց վրա պատկերված է 1613 և 1913 թվականների Ռուսաստանի սահմանները[11]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային է նվիրել 1913 թվականի Զատկի տոնին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[2]։
Ցայսօր այս ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է այս թանգարանում[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Карл Фаберже|Пасхальные шедевры (4). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «300-летие дома Романовых - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 3,0 3,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ 5,0 5,1 «Пасхальное яйцо «Трехсотлетие Романовых»». www.kreml.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 6,0 6,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Яйцо Трехсотлетие Дома Романовых Фаберже 1913». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Աղյուսակում Ռոմանովների ներկայացուցիչները ներկայացված են ըստ ժամանակագրական հաջորդականության
- ↑ «Matt & Andrej Koymasky - Fabergé Romanov Tercentenary Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Венчания на царство и коронации в Московском Кремле. Ч. 2. XVIII–XIX века. Каталог выставки. – М., Музеи Московского Кремля, 2013. С. 358
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Faber, Toby. Fabergé's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. Random House (2008) 1-4000-6550-X
- Forbes, Christopher and Johann Georg Prinz von Hohenzollern. Fabergé: The Imperial Eggs. Prestel (1990). ASIN B000YA9GOM
- Lowes, Will. Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press (2001) 0-8108-3946-6
- Snowman, A. Kenneth. Carl Fabergé: Goldsmith to the Imperial Court of Russia. Gramercy (1988) 0-517-40502-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Яйцо Трехсотлетие Дома Романовых Фаберже 1913 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- 1913 Romanov Tercentenary Egg Արխիվացված 2012-07-01 Wayback Machine
- Яйцо пасхальное «300-летие Дома Романовых»
- Пасхальные яйца Фаберже, коллекция Московского Кремля
- «300-летие Дома Романовых». Пасхальное яйцо К. Фаберже
- A detailed article on the 'Romanov Tercentenary' Egg from wintraecken.nl
- ZOOM Faberge Imperial Eggs at the Alexander Palace Time Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոմանովների տան երեքհարյուրամյակ կատեգորիայում։ |