Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Ջրահարս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրահարս
«Ջրահարս», Դ․ Ու․ Ուեոթերհաուս
Ենթատեսակwaterwoman? և merfolk?
Դիցաբանությունսլավոնական, գերմանական
Սեռիգական
Երևի համընկնում էPharaonka? և Սիրեններ
Վայրծով, օվկիանոս
ՀայրՍադկո, Ծովի արքա
 Mermaids Վիքիպահեստում

Ջրահարս[1][2] (անգլ.՝ mermaid, ծովային մուսա[3], ջրային ոգի, ծովային սիրեն), եվրոպական ժողովրդական լեգենդներում և առասպելներում ծովային միֆական արարած, ոտքերի փոխարեն ձկան պոչով աղջիկ, ծովում ապրող աղջիկ։ Արական անալոգը՝ ջրափեսա (անգլ.՝ Merman)[1]: Արևելյան սլավոնական դիցաբանության մեջ ջրահարսը ծովի արքայի դուստրն է։

Արևմուտքի ազդեցությամբ պայմանավորված հին ռուսական գրականության և կինոմատոգրաֆիայի մեջ հավերժահարսի կերպարը ձուլվել է սլավոնական ջրահարսի կերպարին, որն արտաքնապես նման էր մարդուն և երկու ոտք ուներ։ Կենդանաբանական հոդվածների անգլալեզու միջնադարյան ժողովածուում («Բեստիարի», անգլ.՝ bestiary)[4] սլավոնական ջրահարսերի համար օգտագործվել է «ռուսալկա»` հավերժահարս բառը, իսկ ծովային կույսը «մրմեյդ»՝ ջրահարս[5]։

Ծովային աղջիկների մասին պատմական տեղեկությունները, ինչպիսիք են Քրիստաֆոր Կոլումբոսի պատմածները Կարիբյան ծովի ուսումնասիրության ժամանակ, կարող են հիմնված լինել լամանտինների կամ նմանատիպ ջրային կաթնասունների ուսումնասիրությունների վրա։ Թեև ծովային աղջիկների գոյության ապացույցներ չկան, նրանց հետ «հանդիպումների» մասին լուրերը շարունակվում են մինչ օրս։

Ծովային աղջիկները վերջին դարերում դարձել են գրականության և արվեստի հայտնի կերպարներ՝ հայտնվելով օպերաների, նկարների, գրքերի, կոմիքսների, ֆիլմերի սյուժեներում, օրինակ՝ Անդերսենի հայտնի «Ջրահարսը» (1837) հանրահայտ դարձրեց պատմական մոտեցումը․ ջրահարսը մահկանացուների մեջ է սեր փնտրում։

Հին աշխարհի առասպելներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրահարսերի նախահայրը համարվում է բաբելոնյան արական սեռի աստվածը՝ Օանը։ Ամեն առավոտ նա դուրս էր գալիս Կարմիր ծովից, որ մարդկանց սովորեցներ գյուղատնտեսություն, բժշկություն և այլ արհեստներ։ Երեկոյան Օանը նորից թաքնվում էր ծովային ալիքների մեջ։ Իգական սեռի ձկան պոչով առաջին աստվածությունը Աթարգատենն էր կամ Դերկետոն, ձկնորսության և Լուսնի աստվածուհին, որի պաշտամունքը ծաղկեց Հիերապոլ քաղաքում (ներկայումս՝ Մանբիջ)։ Ըստ հռոմեացի պատմիչ Լուկիանոսի նկարագրության՝ «նա կիսով չափ կին է, բայց կոնքերից վար ձկան պոչ ունի»։ Փյունիկյան որոշ մետաղադրամների վրա պատկերված է Աթարգատը՝ արտաքուստ ձկան պոչով սիրեն։ Որոշ գիտնականներ կարծում են, որ հունական սիրո աստվածուհին՝ «ծովի փրփուրից ծնված» Աֆրոդիտեն, հետևաբար, նաև հռոմեական Վեներան ծագում են Աթարգատեից։

Հունական սիրենները, որոնք իրենց երգեցողությամբ գայթակղել էին Ոդիսևսին, նախապես պատկերվել են կնոջ գլխով թռչնի տեսքով, բայց ժամանակի հետ նրանց տեսքում էական փոփոխություններ են եղել․ կնոջ գլխով թռչնի փոխարեն սկսել են նրանց պատկերել ոտքերի փոխարեն ձկան պոչով երիտասարդ կնոջ տեսքով[2]։ Սրա հետ է կապված այն առասպելը, որ սիրեններն իրենց երգով ստիպել են մոտ լողացող նավաստիներին հետևել իրենց, վերջիններս նավարկում էին դեպի մոտակա ժայռերն ու զոհվում։ Արդյունքում սիրենները համարվեցին նավաստիների մահվան պատճառը։

Միջնադարյան լեգենդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ծովային էակներ» Սադկո

Այնպիսի լեզուներում, ինչպիսիք են ֆրանսերենը, իտալերենը կամ լեհերենը «պոչով աղջիկը» նշվում է հին հունականից ծագող բառերով՝ սիրեններ (Siren, Sirene, Sirena, Syrena կամ Sereia)։ Հելլենական և հռոմեական մշակույթում սիրենների պատկերումն ակնհայտորեն ազդել է եվրոպական մշակույթում պատկերման ավանդույթների վրա։ Արևմտյան Եվրոպայում կարծիք կար, որ ջրահարսերը հոգի չունեն և իբր ուզում էին գտնել, բայց իրենց մեջ ուժ չէին գտնում ծովը լքելու։ Հինգերորդ դարի մի լեգենդ կա, ըստ որի ջրահարսը, հոգի գտնելու ցանկությամբ, ամեն օր այցելում էի Շոտլանդիայի կողքին գտնվող փոքրիկ կղզու վանականին, նրա հետ միասին աղոթում։ Ջրահարսն այդպես էլ չկարողացավ լքել ծովը և արցունքն աչքերին՝ ընդմիշտ վերադարձավ ծով։

Ֆարաոնուհիներ (ջրային ոգիներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովում ապրող միֆական արարածները՝ Ֆարաոններ, Ֆարաոնուհի, Ֆալորոնի, ներկայացվում են որպես կիսամարդ - կիսաձուկ։ Ռուսաստանի հյուսիսում պատկերացում կա «փարաոնների» մասին՝ որպես միֆական ժողովրդի ( այս տարածաշրջանում լայնորեն տարածված են անհետացած հրաշքների մասին պատմություններ, ֆարաոններ՝ միֆական մինչռուսական բնակչություն)։

Ըստ Ռուսաստանի հյուսիսի բնակիչների, ինչպես նաև Մերձբալթյան երկրների ռուս բնակչության համոզմունքների՝ «ֆարաոններն» ունեն վերին մարմին, ինչպես մարդունը, ստորին մասը նման է «լաստանավի», նրանք կարող են նմանվել «փոքր մարդկանց», «կարմրահեր մուգ, կատուների», ինչպես նաև փոքր ձկները՝ «կարծես ցուլեր»։ Նրանց ծագումը կապված է աստվածաշնչյան իրադարձությունների հետ՝ հրեաների անցումը Կարմիր ծովով (Ելք 14:23-28)։ Ժողովրդական լեգենդների համաձայն հրեաներին հետապնդող եգիպտական մարտիկները վերածվել են կիսաձկների։ Կարմիր ծովն անցնելու բանահյուսական բազմաթիվ տարբերակների աղբյուրը հին ռուսական «Կարմիր ծովի անցման պատմությունն է»։

«Մոսկվացի ձկնավաճառների պատմությունները» անվան տակ այդ մասը պահպանվում է տասնյոթերորդ դարի առաջին քառորդի մատենագրության մեջ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գրադարանում։ «Սև ծովում կան ձկներ․ ձկների գլուխները մարդկային են, մարմին չունեն, միայն գլուխ, իսկ ատամներն ու քիթը մարդկային են, ականջների տեղը՝ փետուր, հետույքի տեղը՝ պոչ։ Միջնադարյան ռուսական պատկերագրության մեջ դուրս ցցված մազերով մարդկային գլուխն է, ձիաձկների կաշին էլ մատի պես հաստ է, ձկներին բռնում են կաշվի համար, սարքում ներբաններ, այդ կաշինները անջրաթափանց են, մի տարի չոր կարող ես չոր կրել»[6]։

Ծովային սիրեններ

Շոտլանդական միֆոլոգիայում կան արարածներ, որոնք կոչվում են շելկիներ, մարդանման մաշկոտանիներ, որոնք որոշակի նմանություն ունեն ջրահարսերի հետ։ Մաշկոտանիների մաշկը իրենց թույլ է տալիս ապրել ծովում, սակայն նրանք ժամանակ առ ժամանակ պետք է դուրս գան օդ շնչելու համար։ Ըստ որոշ աղբյուրների շելկիներն այն մարդկանց ժառանգներն են, որոնց հանցանքների համար վտարել են ծով։ Ահա թե ինչու է ցամաքն այդքան ձգում նրանց։ Ինն օրվա ընթացքում կարող են ցամաք դուրս գալ միայն մեկ անգամ։ Երբ դուրս են գալիս ջրից, իրենց վրայից գցում են մաշկոտանու կաշին և մարդկային կերպարանք ստանում։ Եթե տղան կամ աղջիկը գտնեն դեն նետված կաշին, ապա կարող են նրան ստիպել ամուսնության։ Նման ամուսնություններից երեխաները ծնվում են մատների միջև թաղանթներով և բուժիչ ուժ ունեն։ Բայց նման ամուսնությունը, ինչպես ջրահարսերի ժամանակ է լինում, երկար չի տևում։

Ջրահարսի տեսակ է Իռլանդական միֆոլոգիայում։ Տերմինն ունի հիբերնո - անգլիական ծագում։ Համաձայն իռլանդական բանահյուսության՝ մերոուն ունի կախարդական գլխազարդ, ինչը նրան թույլ է տալիս լողալու ժամանակ առանց օդի մնալ։

Մերոուններին հանդիպում ենք 19-րդ դարի երկու հեքիաթի մեջ, որտեղ գործողությունները տեղի են ունենում Իռլանդիայում։ «Լեդի Հոլերուսա» հեքիաթը պատմում է կանաչ մազերով մերոուի մասին, ով ամուսնանում է Քերրի կոմսությունից մի տեղաբնակի հետ, ով իր հերթին վերցնում է նրա «կախարդական կարմիր գլխարկը»։ «Հոգիները վանդակում» հեքիաթի հիմքում կանաչ մարմնով գրոտեսկային մերոուն ծանոթանում է մի ձկնորսի հետ, իսկ ավելի ուշ նրան հրավիրում իր ստորջրյա տունը։

Միստիֆիկացիա, կեղծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փորագրություն, 19-րդ դար

Հայտնի պատմություններ կան ձկան պոչով կանանց հորինված մարմինների մասին, որոնք կարվել են պրիմատների վերին, իսկ ձկների ստորին մասերից։ Նման մեկը պատրաստվել է 18-րդ դարում։ Հայտնի է նաև, որ Ֆ․ Տ․ Բարնումը մի անգամ գումար է աշխատել՝ ցուցադրելով ծովային աղջնակի կեղծ դիակը։

Անգլիացի բնագետ Ֆրենսիս Բակլենդը մի անգամ այցելել է ջրահարսերի խրտվիլակների ցուցահանդեսին և զննել մի փորձանմուշ՝ թխված խնձորի նման կնճռոտ դեմքով ու ոչ մեծ գլխով, հոնքերը՝ կիտած, ատամները՝ ցցված։ Մարդկանց հետ նմանությունն ուժեղացնելու համար ծնոտի ներքևում մարդկային ատամ էր ցցված։ Գիտնականը պարզել է, որ ջրահարսը պատրաստվել է կապիկի մարմից և գլխից, որը հմտորեն կարված էր ձողաձկան թելով։

Ջրահարսերի մասին հաղորդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներից սկսած այս կամ այն աղբյուրներում հաղորդագրություններ են ստացվել ջրահարսերի կամ նմանատիպ արարածների հետ հանդիպումների մասին՝ որպես իրական պատմությունների։ Հայտնի ծովագնաց Հենրի Հուդզոնի մատյանում հաղորդագրություն է պահպանվել․

«Այսօր մեր արշավախմբի անդամներից մեկը տախտակամածից նկատել է ջրահարսի և կանչել ընկերներին, որ տեսնեն։ Ջրահարսը ողջ ընթացքում խիստ նայել է մարդկանց։ Հետո լողացել բաց ծով և մի քանի անգամ պտույտ տվել։ Երբ նա սուզվել է, նավաստիները տեսել են պոչը, որը դելֆինի պոչ էր հիշեցնում»։

Իսլանդական տարեգրության մեջ «մարգիգր» հրեշի մասին հիշատակություն կա, որն ապրում է Գրենլանդիայի ափերին։ Ըստ նկարագրության՝ նա մինչև գոտկատեղը նման է երկար ձեռքերով և փափուկ մազերով կնոջ, իսկ գոտկատեղից ներքև ձկան պոչ ունի, թեփուկներ և լողակներ[7][8]։

Անգլիական տարեգրություններից մեկում հիշատակվում է 1187 թվականին Սաֆոլկի ափին բռնված տգեղ արտաքինով «ծովային մարդու» մասին[7]։

Հայտնի պատմություն կա ջրահարսի մասին, որ որոշ ժամանակ ապրել է ցամաքում։ 15-րդ դարի սկզբին Հոլանդիայում փոթորիկն ավերել է ամբարտակը, և ծովը ողողել է ցամաքը։ Տեղաբնակները ծանծաղ ջրերի մեջ գտել են աղջկա և վերցրել իրենց հետ։ Նրան սովորեցրել են հագուստ կրել, մարդկային սնունդ ուտել, գործել, խոնարհվել խաչին, բայց չեն կարողացել խոսել սովորեցնել։ Ջրահարսը տասնհինգ տարի ապրել է ցամաքի վրա։ Երբ նա մահացել է, թաղել են քրիստոնեական սովորությամբ[7][8]։

Քրիստափոր Կոլումբոսը առաջին ճամփորդության ժամանակ գրել է, որ Գվինեայի եզերքին տեսել է երեք ջրահարս[8]։

Հենրի Հուդզոնի մատյանում, որը նա վարում էր Նոր աշխարհի ափերին նավարկելիս, հաղորդագրության կա այն մասին, որ երկու նավաստի՝ Թոմաս Հիլսը և Ռոբերտ Ռայները, 1608 թվականի հունիսի տասնհինգին ջրահարս են տեսել։ Նրանք կապիտանին հայտնել են, որ գոտկատեղից վերև նրա կուրծքն ու մեջքը կնոջ է նման, մաշկը սպիտակ է, մազերը՝ սև, երկար, իսկ պոչը նման է եղել դելֆինի պոչի[7][8]։

Անգլիական նավատորմի կապիտան Ռիչարդ Ուիթբուրնն իր հուշերում գրել է, որ 1610 թվականին Նյուֆաունդլենդի Սուրբ Իոն նավահանգստում նա առաջին անգամ հանդիպել է տարօրինակ արարածի, որն ուներ կանացի գեղեցիկ դեմք, գլխին՝ մազերի նմանվող բազում կապույտ գծեր։ Արարածի վերևի հատվածը մարդկային էր, ներքևի հատվածը նա չի տեսել։ Արարածն իրեն շատ ընկերական էր պահել։ Երբ նա փորձել է նավ բարձրանալ, նրա գլխին հարվածել են, այդ ժամանակվանից նա մարդկանց հեռվից է հետևել[7]։

Ֆրանսիսկո Վեգե Կասարի մասին լեգենդ կա, որն իբր ապրել է Կանտաբրիայում և մանկուց ցուցադրել է մյուսներից ավելի լավ լողալու իր կարողությունը։ 1674 թվականին լողալու ժամանակ ուժգին ալիքը նրան անհետ տարել է։ 1679 թվականի փետրվարին Կադիսի ծոցում ձկնորսները հումանոիդ են բռնել, որին մի քանի օր հետևել են ջրում։ Արարածը գունատ մաշկով, շեկ մազերով երիտասարդի էր նման։ Մեջքի և որովայնի երկայնքով նա թեփուկներ ուներ։ Մատների արանքում շագանակագույն թաղանթ է եղել։ Նշվել է, որ նա մռնչում էր, որպեսզի նրան բռնեն, պահանջվել է տասներկու մարդ։ Երեք շաբաթ արարածն ապրել է Ֆրանցիսկյան միաբանությունում, որտեղ նրա հանդեպ իրակացվել է էկզորսիզմ։ 1680 թվականին նրան տարել են Կանտաբրիա, որտեղ կորած Ֆրանսիսկոյի մայրը և եղբայրները ճանաչել են նրան։ Երբ նա ապրել է ագարակում, սնվել է հում մսով և ձկնով, համարյա չի խոսել։ 1682 թվականին փախել է դեպի ծով[9]։

1682 թվականին Սեսթրի քաղաքի մոտ (Իտալիա) ոմն «ծովային մարդ» է բռնվել։ «Նա ապրել է ընդամենը մի քանի օր՝ լաց լինելով և ողորմելի ճիչեր արձակելով, և այդ ամբողջ ընթացքում ոչինչ չի կերել և չի խմել»[7]։

1717 թվականի մի հրապարակման մեջ պատկերված է եղել ծովային աղջկա նման մի արարած, որի մասին գրված է, որ նրան բռնել են Բորնեոյի ափին՝ Ամբոինա վարչական շրջանում։ Արարածի երկարությունը 1,5 մետր է՝ «օձաձկան կառուցվածքով»։ Ցամաքի վրա ապրել է չորս օրից մի քիչ շատ, ապրել է ջրով լի տակառում՝ հրաժարվելով սննդից։ Պարբերաբար ձայներ է արձակել[8]։

1737 թվականին The Gentleman’s Magazine թերթը գրել է, որ անգլիական Էքստեր քաղաքի մոտ ձկնորսները, ցանցը ափ հանելով, հայտնաբերել են ցանցի մեջ խճճված 1,2 մետր երկարությամբ մի անհայտ արարած՝ «սաղմոնի նման» պոչով և նրան ծեծել են փայտերով։ «Այդ արարածը մեռնելիս հառաչել է մարդու նման, աչքերը, քիթն ու բերանը նման են եղել մարդու, միայն քիթն է փոքր-ինչ հարթ եղել։ Մարմինը ցուցադրվել է Էքստերում[7]։

Scot’s magazine ամսագիրը 1739 թվականին հաղորդել է, որ «Հալիֆակս» նավի թիմը Մավրիկյան կղզու ափերին բռնել է մի քանի մարդանման արարած, տապակել ու կերել։ Նրանց միսը նավաստիները համեմատել են հորթի մսի հետ[7]։

1809 թվականի սեպտեմբերի 8-ին Թայմս թերթում տպվել է դպրոցական ուսուցչի նյութն այն մասին, որ տասներկու տարի առաջ Սուրսո քաղաքից դեպի Սենսեյ Հեդ (Հյուսիսային Շոտլանդիա) ճանապարհին նա ջրահարս է տեսել։ Նա մերկ նստել էր ծովից դուրս ցցված ժայռին՝ մատներով սանրելով իր բաց շագանակագույն մազերը, հետ սուզվել է ծովը և այլևս չի երևացել։ Ականատեսը մանրամասն նկարագրել է նրա՝ մարդուց չտարբերվող արտաքինը, և հույս հայտնել, որ իր հաղորդագրությունը կօգնի գիտությունը[7][8]։

1819 թվականին Իռլանդիայի ափամերձ տարածքում ջրահարս են նկատել։ Մարդիկ են հավաքվել, ինչ-որ մեկը կրակել է այդ արարածին, վերջինս «աղերսալի ճիչով անցել է ջրի տակ»[7]։ 1823 թվականին Դանիայում ստեղծվել է թագավորական հանձնաժողով ջրահարսերի հետ կապված նյութերը ուսումնասիրելու համար[10]։

1830 թվականին Հեբրիդյան կղզիներում (Միացյալ թագավորություն) տեղաբնակները ծովային ջրիմուռներ հավաքելիս նկատել են «կնոջ կերպարանքով ինչ-որ արարածի»։ Նրան բռնելու անհաջող փորձերից հետո ինչ-որ մեկը նրան հարվածել է քարով։ Մի քանի օրից դեպքից 3 կմ հեռավորության վրա անհայտ արարածի դիակ են հայտնաբերել։ Տեղի բնակիչները նրան այսպես են նկարագրել․ «Այդ արարածի վերևի հատվածը նման էր երեք-չորս տարեկան լավ սնված երեխայի, բայց աննորմալ զարգացած կրծքերով, մազերը՝ երկար, մուգ ու փայլուն, մաշկը՝ սպիտակ և փափուկ։ Մարմնի ստորին հատվածը պոչ էր՝ սաղմոնի նման, բայց առանց թեփուկի»։ Շատ մարդիկ են ականատես եղել այս ամենին, տեղի շերիֆ Դունկան Շոուն հրամայել է նրա համար ծածկոց կարել և դագաղ պատրաստել[7]։

1881 թվականի հոկտեմբերի 31-ին ամերիկյան թերթերում գրել են, որ ափին անհայտ արարած են գտել։ Բոստոնյան թերթի թղթակիցը, ով տեսել էր դիակը, այսպես է նկարագրել․ «Գոտկատեղից վերև կնոջ էր նման, գոտկատեղից ներքև այդ արարածը կեֆալի ձկան էր նման, դրա հետ մեկտեղ մատներին եղունգներ չէին, այլ ճանկեր, նման արծիվների[7]։

Երևույթի բացատրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է այն կարծիքը, որ ջրահարսերի մասին պատմությունները պայմանավորված են այնպիսի կենդանիներով, ինչպիսիք են ծովային կովերը, լամանտինները, դելֆինները, մաշկոտանիները, որոնք իբր հեռվից չեն տարբերվում մարդկանցից։ Մասնավորապես համարվում է, որ ծովային կովը, սնվելով ջրիմուռներով, կարող է նման լինել կանաչ մազերով կիսամարդ-կիսաձկան։ Այս տարբերակը բայց և այնպես չի կարող լիովին բացատրել վերոհիշյալ դեպքերը, երբ մոտ հեռավորությունից էին երևում կրիպտիդները, բայց և այնպես ջրահարսերի հետ կապված սնահավատությունները, բանահյուսությունը բավականին ընդունված են։ Այս տարբերակի օգտին է դյուգոնի պատմությունը, որը տարածված է մինչև Արևմտյան Եվրոպա։

1981 թվականին կանադացի գիտնականներ Լենն ու Շրեդերը փորձել են բացատրել միջնադարյան սկանդինավյան ձեռագրերում ջրահարսերի ուսումնասիրություններին վերաբերող նկարագրությունները, որոնք խիստ աղավաղված էին։

Ձկնորսն ու սիրենը, Ֆրեդերիկ Լեյտոն1856-1858

Գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

բացի Անդերսենի հեքիաթի էկրանավորումից

Ուղղափառության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեսբոս կղզում և Սկալա Սիկամիա ձկնորսական գյուղում (Դիտիկի-Լեսբոս համայնք) կա Պանագիա Գորգոնի ուղղափառ մատուռը, որի վրա պատկերված է Մարիամ Աստվածածինը՝ որպես ծովային աղջիկ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Мелетинский, 1990, էջ 368
  2. 2,0 2,1 Акимушкин, 1961
  3. Брокгауз и Ефрон, 1890—1907
  4. «Medieval Bestiary : Animals in the Middle Ages». bestiary.ca. Վերցված է 2024 թ․ ապրիլի 20-ին.
  5. Կաղապար:Из; Կաղապար:Из(անգլ.)
  6. Белова, 2009, էջ 157
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 А. Горбовский. По следам нереид, тритонов и русалок Արխիվացված 2013-12-16 Wayback Machine, — «Наука и жизнь» № 9, 2003 год
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Н. Н. Непомнящий, А. Ю. Низовский. Сто великих тайн: «Русалки и единороги» Արխիվացված 2013-05-02 Wayback Machine М., 2000. — С. 138—144.
  9. Н. Н. Непомнящий, А. Ю. Низовский. Сто великих тайн: «Существуют ли люди-рыбы?» Արխիվացված 2013-05-02 Wayback Machine М., 2000. — С. 185—189
  10. «Кто такая русалка». Планета. 2011-04. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  11. Зотов С. О. Иконографический беспредел. Необычное в православной иконе. М., Бомбора, 2020. ISBN 978-5-04-108621-3. С. 55.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրահարս» հոդվածին։