Ջո Վան Ֆլիթ
Ջո Վան Ֆլիթ անգլ.՝ Jo Van Fleet | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1915[1] |
Ծննդավայր | Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 10, 1996[2][3] (80 տարեկան) |
Մահվան վայր | Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Խաղաղօվկիանոսյան համալսարան, Neighborhood Playhouse թատերական դպրոց և HB Studio |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Jo Van Fleet Վիքիպահեստում |
Ջո Վան Ֆլիթ (անգլ.՝ Jo Van Fleet, դեկտեմբերի 29, 1915[1], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 10, 1996[2][3], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի թատրոնի և կինոյի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր․ համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ութ դերասանուհիներից մեկը, որն այս մրցանակն է ստացել երկրորդ պլանի առաջնաելութային դերի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջո Վան Ֆլիթը ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 30-ին Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում։ Իր դերասանական կարիերան սկսել է 1946 թվականին Բրոդվեյում, որտեղ իրեն դրսևորել է որպես պայծառ դրամատիկական դերասանուհի։ 1954 թվականին Լիլիան Գիշի և Էվոյ Մարի Սեյնթի հետ միասին «Ուղևորություն դեպի Բաունթիֆուլ» բեմադրությունում խաղացած դերի համար արժանացել է «Թոնի» մրցանակի։
Թատերաբեմում նրան նկատել է ռեժիսոր Էլիա Կազանը, որի շնորհիվ դերասանուհին հայտնվել է Հոլիվուդում։ Նրա առաջին դերը կինոյում եղել է 1955 թվականին Կազանի «Դրախտից արևելք» ֆիլմում, որտեղ խաղացել է Ջեյմս Դին կերպարի մոր դերը։ Այս առաջնաելութային դերը նրան բերել է «Օսկար» մրցանակ՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Հետագայում նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Դաջված վարդ» (1955), «Վայրի գետ» (1960), «Բնակիչը» (1976) և այլն։
1946 թվականին Ջոն ամուսնացել է Ուիլյամ Բեիլզի հետ, ումից ունեցել է որդուն՝ Մայքլին, և որի հետ ապրել է մինչև մահը՝ 1990 թվականը։ Դեասանուհին մահացել է 1996 թվականի հունիսի 10-ին Նյու Յորքում ութսուն տարեկան հասակում։ Կինոարվեստում իր ներդրումների համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դրախտից արևելք (1955)՝ Քեյթ
- Դաջված վարդ (1955)՝ Բեսի
- Ես վաղը լաց կլինեմ (1955)՝ Քեթի Ռոթ
- Թագավորը և չորս թագուհիները (1956)՝ Մայրիկ Մաքդեյդ
- Փոխհրաձգություն Օ․ Կ․ Կորալում (1957)՝ Քեյթ ֆիշեր
- Վայրի գետ (1960)՝ Էլլա Գարտ
- Սառնարյուն Լյուկը (1967)՝ Արլետա
- Բանդա, որը չէր կարողանում կրակել (1971)՝ Մեծ մայրիկ
- Բնակիչը (1976)՝ Մադամ Դիոզ
- Նվաճել օրը (1986)՝ Տիկին Էյնհոր
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956՝ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար («Դեպի դրախտի արևելք»)
- 1954՝ Թոնի մրցանակ պիեսում երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար («Ուղևորություն դեպի Բաունթիֆուլ»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Վան Ֆլիթ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 29 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Հունիսի 10 մահեր
- 1996 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 1914 ծնունդներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դեկտեմբերի 30 ծնունդներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ