Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Ջոն Դեսմոնդ Բեռնալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Դեսմոնդ Բեռնալ
անգլ.՝ John Desmond Bernal
Ծնվել էմայիսի 10, 1901(1901-05-10)[1][2][3][…]
Nenagh, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էսեպտեմբերի 15, 1971(1971-09-15)[1][2][3][…] (70 տարեկան)
Քամդեն Թաուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն կամ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս, փիլիսոփա, գյուտարար, համալսարանի դասախոս, գիտության փիլիսոփա, բյուրեղագիր, կենսաֆիզիկոս, գրող, պատմաբան և բնագետ
Հաստատություն(ներ)Բիրքբեք, Լոնդոնի համալսարան, Կավենդիշ լաբորատորիա և Թագավորական ինստիտուտ
Գործունեության ոլորտկենսաֆիզիկա, science studies?, ֆիզիկա[5], բնագիտություն[5] և Գիտության փիլիսոփայություն[5]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ռումինական ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և Նորվեգիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԷմանուել քոլեջ, Բեդֆորդ դպրոց, Քեմբրիջի համալսարան և Թագավորական ինստիտուտ[6]
Կոչումպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7][8]
Գիտական ղեկավարՈւիլյամ Հենրի Բրեգ
Եղել է գիտական ղեկավարԴորոտի Կրոուֆուտ-Հոջքին, Մաքս Ֆերդինանդ Պերուց և Helen Megaw?[6]
Հայտնի աշակերտներԴորոտի Կրոուֆուտ-Հոջքին, Մաքս Ֆերդինանդ Պերուց, Florence Bell? և Alan Lindsay Mackay?[6]
Պարգևներ
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն
Երեխա(ներ)Martin Bernal?
 John Desmond Bernal Վիքիպահեստում

Ջոն Դեսմոնդ Բեռնալ (անգլ.՝ John Desmond Bernal, մայիսի 10, 1901(1901-05-10)[1][2][3][…], Nenagh, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 15, 1971(1971-09-15)[1][2][3][…], Քամդեն Թաուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի ֆիզիկոս, հասարակական գործիչ։ Եղել է մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների, այդ թվում ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958), Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր՝ 1937 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Քեմբրիջի համալսարանը։ 1939-1942 թվականներին աշխատել է հակաօդային պաշտպանության բնագավառում։ 1942-1945 թվականներին՝ միացյալ օպերացիաների շտաբի գիտական խորհրդատու։ Եղել է խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահության կատարող նախագահ (1959-1965), բյուրեղագետների միջազգային միության նախագահ (1963-66), գիտական աշխատողների համաշխարհային դաշնության փոխնախագահ։

Գիտական աշխատությունները վերաբերում են բյուրեղագիտությանը։ Ուսումնասիրել է գրաֆիտի, մետաղների, ջրերի, հորմոնների, վիտամինների, շինարարական նյութերի կառուցվածքը։ «Գիտության սոցիալական ֆունկցիան» (1938) և այլ աշխատություններում բացահայտել է գիտության փիլիսոփայական և հասարակական նշանակությունը, վերլուծել գիտության, տեխնիկայի և սոցիալական պայմանների փոխկապվածությունը, գիտության զարգացման յուրահատկությունները կապիտալիզմի և սոցիալիզմի պայմաններում։

  • «Ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակ (1953)։
  • Գիտությունը և հասարակությունը, Ե․, Հայպետհրատ, 1955, 437 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Բ. Ղուկասյան։
  • Наука в истории общества, М․, 1956.
  • Наука о науке, М․, 1966.
  • Возникновение жизни, М․, 1969․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 405
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դեսմոնդ Բեռնալ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դեսմոնդ Բեռնալ» հոդվածին։