Ջամել Դեբբուզ
Դեբբուզը Կաննի կինոփառատոնի ժամանակ (2010) | |
Հասակը | 165 սմ |
Ծնվել է | հունիսի 18, 1975[1][2] (49 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Մարոկկո |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | կատակերգու, կաբարե արտիստ, ռադիոհաղորդավար, սցենարիստ, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, պրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 1992–այժմ |
Ժանրեր | կատակերգություն և մելոդրամա |
Ամուսին(ներ) | Մելիսա Տյորյո |
Պարգևներ և մրցանակներ | |
jameldebbouze.fr | |
Ջամել Դեբբուզ (արաբ․՝ مال دبّوز, ֆր.՝ Jamel Debbouze, հունիսի 18, 1975[1][2], Փարիզ, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի և մարոկկացի հեռուստատեսության և կինոյի դերասան դերասան, կատակերգու և պրոդյուսեր։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Հրեշտակ-Ա», «Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա», «Աստերիքսն օլիմպիական խաղերում», «Ամելի», «Զոնզոն» ֆիլմերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբբուզը ծնվել է 1975 թվականին՝ Փարիզում, վեց երեխաներից բաղկացած ընտանիքի առաջնեկն է (Մուհամեդ, Հայաթ, Քարիմ, Ռաշիդ և Նավել)[5]։ Դեբբուզի ծնողները ծագումով Մարոկկոյի Տազա բնակավայրից էին, որտեղ էլ ընտանիքը որոշում է վերադառնալ 1979 թվականին, իսկ 1983 թվականին կրկին վերադառնում է Ֆրանսիա, այս անգամ՝ Փարիզի շրջանում գտնվող Տրապպ ավան, որտեղ էլ Ժամելն անցկացնում է մանկությունը։
1990 թ.-ի հունվարի 17-ին, Տրապպի երկաթուղային կայարանում Դեբբուզի աջ ձեռքը հուժկու հարվածի է ենթարկվում 150 կմ/ժ արագությամբ անցնող գնացքի կողմից, ինչի պատճառով նա մինչ օրս չի կարողանում օգտագործել այն, իսկ ֆիլմերում հանդիսատեսը նրան միշտ տեսնում է ձեռքը գրպանում դրած։ Պատահարը, սակայն, մահացու ելք է ունենում Ժան-Պոլ Ադմետի համար։ Ժան-Պոլի ծնողները նույնիսկ դատի են տալիս Դեբբուզին՝ նրա վրա բարդելով իրենց զավակի մահը։ Ինչևէ գործը փակվում է՝ հայցվորների ապացույցների բացակայության և Դեբբուզի անմեղությունն ապացուցված լինելու շնորհիվ։ Ադմետների ընտանիքը մինչ օրս Դեբբուզին համարում է իրենց թշնամին. Երբ 2004 թ.-ի դեկտեմբերին Դեբբուզը պիտի մենահամերգ տար Ռեյունյոն կղզում, Ադմետները բուռն կերպով ցույց են կազմակերպում նրա դեմ և կարողանում համերգը ձախողել[6]։
1995 թ.-ին Դեբբուզը «Ռադիո Նովա» ռադիոկայանաում սկսում է վարել ամենօրյա հաղորդաշար։ Դրանից հետո Դեբբուզը կատարում է իր նորամուտը հեռուստատեսությունում «Պարի Պրեմիեր» (Paris Première) հեռուստաշոուով, իսկ հետո սկսում է վարել «Ոչ մի այլ տեղ» հաղորդաշարը «Canal+» հեռուստաալիքով։
Հանդես է եկել բազմաթիվ հաջողված ժապավեններում, մասնավորապես՝ «Ամելի» (2001), «Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա» (2002) ֆիլմերը և հատկապես Լյուկ Բեսոնի էկրանավորած «Անջելա» (2005) ֆիլմը։
2006 թվականին Դեբբուզը նկարահանվում է «Հայրենասերները» (Indigènes) ֆրանս-մարոկկոյական համատեղ արտադրությունում (եղել է նաև ֆիլմի համապրոդյուսերը)։ Ֆիլմը պատմում էր 4 հյուսիսաֆրիկացի զինվորների մասին, ովքեր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մասնակցում են Ֆրանսիայի ազատագրմանը։ Ֆիլմի գլխավոր դերակատարները՝ Ժամել Դեբբուզը, Սամի Նասերին, Սամի Բուաժիլան և Ռոշդի Զեմը 2006 թվականին Կաննի փառատոնում ստանում են լավագույն դերակատարման մրցանակ։
2008 թ.-ի ապրիլին Դեբբուզը Փարիզում հիմնում է սթենդափ հումորիային ակումբ։
2008-ի մայիսին ամուսնանում է լրագրողուհի և նորություններ հաղորդող Մելիսա Տերյոյի հետ։ Զույգը ունի մեկ որդի՝ Լեոն անունով[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջունգլիներն են կանչում. Մարսուպիլամիի որոնումներով (2012)
- Սալորաչրով ճուտ (2011)
- Հոլիվու (2011) - Ֆառռ
- 360 (2011)
- Օրենքից դուրս (2010)
- Ինչու ես կերա (չկերա) հայրիկիս - (2009)
- Եկեք անձրևից խոսենք - (2008)
- Աստերիքսն Օլիմպիական խաղերում - (2008) - Համարաբիս
- Հայրենասերները - (2006, նաև համապրոդյուսեր)
- Հրեշտակ-Ա - (2005)
- Նա ատում է ինձ - Դոկ (2004)
- Մեքենայի բանալիները (2003)
- Կատարյալ կալանք - Մալիացի բանտապետ (2002)
- Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա - Համարաբիս (2002)
- Ամելի - Լյուսիեն
- Գրան տուրիզմո - Ֆրանսուա (2000)
- Էլլիի հայտարարությունը - տարբեր կերպարներ (2000)
- Փոքր կոշիկներ - Զինեդին Հաուիտա (1999)
- Մղձավանջ - Սայիդ (1999)
- Դրախտ, թռչուններ և... քո՛ մայրը - Յուսսեֆ (1999)
- Քարը - բանտի պահակ (1998)
- H - Ջամել Դրիդի (1998–2004, հեռուստասերիալ)
- Զոնզոն - Քադեր (1998)
- Օդը բերանում - (1996)
- Երկու հայր, մեկ մայր - (1996)
- Քարերը կապույտ անապատում - (1992)
Հեղինակային հեռուստաշոուները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Անվանումը (ֆրանսերեն) |
---|---|
1996 | C'est tout neuf |
1999 | Jamel en scène |
2000 | Jamel Show |
2004 | Jamel 100 % Debbouze |
2007 | Le Jamel Comedy Club Envahit Le Casino De Paris |
2009 | Le Jamel Comedy Club Show |
2010 | Made in Jamel |
2011 | Tout sur Jamel |
2011 | Le Marrakech du rire |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #13404844X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2013
- ↑ Ջոնսթոն, Շելիա (2008 թ․ նոյեմբերի 3). ««Ջամել Դեբբուզ՝ Ֆրանսիայի ծագող աստղը»». «Տելեգրաֆ». Լոնդոն: «Տելեգրաֆ մեդիա գրուպ լիմիթեդ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Մարի Ժոշե, Ժամել Դեբբուզ, ճշմարտությունը, Seuil, հունվար, 2008.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամել Դեբբուզ» հոդվածին։ |
|