Ջեյն Հոքինգ
Ջեյն Հոքինգ | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Սենթ Օլբանս, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ուեսթֆիլդ քոլեջ, St Albans High School for Girls? և Քեմբրիջի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (ապրիլ 1981) |
Մասնագիտություն | ինքնակենսագիր, գրող, լեզվաբան և ուսուցչուհի |
Ամուսին | Ջոնաթան Հելլիեր Ջոնս[2] |
Երեխաներ | Լյուսի Հոքինգ[3], Ռոբերտ Հոքինգ[3] և Թիմ Հոքինգ[3] |
Ջեյն Բերիլ Հոքինգ Ջոնս (օրիորդական ազգանուն՝ Ուայլդ, մարտի 29, 1944[1], Սենթ Օլբանս, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն, հանրությանը հայտնի է, որպես Ջեյն Հոքինգ), անգլիացի հեղինակ և դասախոս։ Նա Սթիվեն Հոքինգի նախկին կինն է[4] և «Ճանապարհորդություն դեպի անսահմանություն։ Իմ կյամքը Սթիվենի հետ» ինքնակենսագրական գրքի հեղինակը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոքինգը ծնվել է Բերիլ և Ջորջ Ուայլդերի ընտանիքում։ Նա մեծացել է Հերթֆորդշիր նահանգի Սենթ Օլբանս քաղաքում և հետագայում սովորել է լեզուներ[5]։ Նա Սթիվեն Հոքինգին հանդիպել է ընդհանուր ծանոթների կազմակերպած խնջույքին, վաղ 1960-ականներին։ Անգամ երբ Սթիվենի մոտ հայտնաբերվել է ամիոտրոֆիկ սկրելոզ, նրանք 1965 թվականին ամուսնացել են Սենթ Օլբանսում[6]։ Զույգն ունեցել է երեք երեխա՝ Ռոբերտը (1967), Լյուսին (1969) և Թիմոֆին (1979)։
Իր առաջին ամուսնության ժամանակ Ջեյնը խնամելով իր հիվանդ ամուսնուն, մեծ սթրես է տարել։ 2004 թվականի հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ նրանք հաճախ են կռիվներ ունեցել, քանի որ նա քրիստոնյա էր, իսկ Սթիվենը աթեիստ և նա իր ամուսնուն փորձում էր ապացուցել աստծո գոյությունը։ Նա նաև նշել է, որ նա բաժանվելուց հետո դեռևս կապ է պահպանում իր նախկին ամուսնու հետ[7]։
Մի քանի տարի աշխատելով իր դոկտորական թեզի վրա, Ուեսվիլդ քոլեջում ներկայացնելուց հետո, 1981 թվականի ապրիլին նա ստացավ իր դոկտորական կոչումը միջնադարյան իսպանական գրականության բաժնում[8]։ Հոքինգը և իր ամուսինը առանձնացել են 1990 թվականին և հինգ տարի անց՝ բաժանվել։ 1996 թվականին նա ամուսնացել է երաժիշտ Ջոնաթան Հիլեր Ջոնսի հետ[9]։ Ամուսնանալուց հետո Հոքինգը շարունակում է հետևել իր նախկին ամուսնուն, օգնելով առողջական խնդիրների հարցում, քանի որ նա շարունակում էր աշխատել իր տեսությունների վրա[10]։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Հոքինգը իր առաջին ամուսնության մասին գրել է «Երաժշտությունը շարժում է աստղերը։ Կյանքը Սթիվենի հետ» ինքնակենսագրական գիրքը։ 2007 թվականին հրատարակվեց գրքի թարմացվաց տարբերակը, որը կոչվում է «Ճանապարհորդություն դոպի անսահմանություն։ Իմ կյանքը Սթիվենի հետ»[5] և դրա հիման վրա նկարահանվել է «Ամեն ինչի տեսություն» մրցանակակիր ֆիլմը։
Հոքինգը իր երկրորդ ամուսնու հետ ապրում է Անգլիայում։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երաժշտությունը շարժում է աստղերը։ Կյանքը Սթիվենի հետ», Macmillan Publishers, Լոնդոն, 1999 ISBN 0-333-74686-4
- «Ճանապարհորդություն դեպի անսահմանություն։ Իմ կյանքը Սթիվենի հետ», Alma Books 2007 ISBN 1-84688-065-3
Մեդիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի «Հոքինգ» ֆիլմում Ջեյն Հոքինգի դերը կատարել է Լիզա Դիլոնը։ 2014 թվականի «Ամեն ինչի տեսությունը» ֆիլմում նրա դերը կատարել է Ֆելիսիթի Ջոնսը, որի համար արժանացել է Լավագույն դերասանուհի մրցանակ։ Այդ ֆիլմը նկարահանվել էր նրա ինքնակենսագրական գրքի հիման վրա[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Google Books(բազմ․) — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.hawking.org.uk/biography
- ↑ «L'attribution de la Medaille D'or Pie XI» [The allocation of the Pius XI Gold Medal] (PDF) (French). Pontificia Acadedemia Scientiarvm. 1975. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 Anderson, L.V. (2014 թ․ նոյեմբերի 7). «How Accurate Is The Theory of Everything?». Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Ferguson, Kitty (2012 թ․ հունվարի 3). Stephen Hawking: An Unfettered Mind. St. Martin's Press. ISBN 978-0-230-34060-2.
- ↑ «Jane Hawking: Brief history of a first wife». The Guardian. 2004 թ․ ապրիլի 3. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
- ↑ http://simplyknowledge.com/science/stephen-hawking
- ↑ Ferguson, Kitty (2011). Stephen Hawking: His Life and Work. Transworld. ISBN 978-1-4481-1047-6.
- ↑ Adams, Tim (2004 թ․ ապրիլի 3). «Brief history of a first wife». The Observer. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Anderson, L.V. (2014 թ․ նոյեմբերի 7). «How Accurate Is The Theory of Everything?». Slate. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյն Հոքինգ Internet Movie Database կայքում
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մարտի 29 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի գրողներ
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- Անգլիացի լեզվաբաններ
- Ինքնակենսագիրներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Անգլիացի կին գրողներ
- Անգլիացի մանկավարժներ