Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Պարային երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարային երաժշտություն, պարը նվագակցող երաժշտություն։ Յուրաքանչյուր պարի համար (օրինակ, վալսի, մազուրկայի) ստեղծվում են երաժշտության բնույթով տարբեր պիեսներ, որոնց ռիթմական բանաձևն ու տեմպը համապատասխանում են տվյալ պարի շարժումներին։ Պարային երաժշտության հնագույն տարատեսակներից է։ ժողովվրդական պարային երաժշտություն լինում է վոկալ (գլխավորապես խմբերգային)՝ գործիքային նվագակցությամբ կամ առանց դրա, ինչպես և գործիքային (տես Ստեղծագործություն ժողովրդական), ժողովրդական հենքով պրոֆեսիոնալ պարային երաժշտություն հիմնականում գործիքային է։ Պարերը, դրանց թվում պարահանդեսայինը (տես Հանդիսապարեր), թեթև, ջազային երաժշտության բաղկացուցիչ մասերից են։ Դեռևս հնուց պարերը հաճախ միավորվել են որոշակի սյուժեով պարային ներկայացման մեջ։ Պարային երաժշտություն բալետային երաժշտության ձևերից է։ 18-րդ դարից մինչև 20-րդ դարը արային երաժշտության կարևոր ճյուղն են կազմում ունկնդրման և ոչ թե պարերին նվագակցելու համար նախատեսված երկերը։

Մի քանի պարային պիեսների միավորումով կազմավորվել է գործիքային հնագույն սյուիտը, պարային պիեսը որպես մաս մտել է սոնատա-սիմֆոնիկ ցիկլի մեջ (մենուետը՝ 6ո․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի, մասամբ Լ․ Բեթհովենի, վալսը՝ Պ․ Ի․ Չայկովսկու մոտ ևն)․ պարային ռիթմերը հաճախ օգտագործվում են դասական սիմֆոնիաների և այլ ցիկլային գործիքայիներկերի ֆինալներում։ 14-րդ դարի սկզբից առանձին պարային պիեսների բովանդակությունը խորացվել, բանաստեղծականացվել է, հասցվել համերգային կատարման բարձրարվեստ երկի մակարդակի (Ֆ․ Շոպենի վալսերը, մազուրկաներն ու պոլոնեզները), երբեմն՝ ձեռք բերել ծրագրային բնույթ (Վեբերի «Պարի հրավեր», Լիստի «Մեֆիստո- վալս» և այլն)։ Լայն տարածում են գտել նաև ժողովրդական պարերի բազմազան մշակումները (Բրամսի «Հունգարական պարերը», Գրիգի «Նորվեգական պարերը», Կոմիտասի դաշնամուրային պարերը ևն)։ Ժողովրդական պարի հիմքով ստեղծվել են ծավալուն եբաժշտական երգեր (Դլինկայի «Կամարինյան»-ը նվագախմբի համար և այլն)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ефименкова Б., Танцевальные жанры в творчестве замечательных композиторов прошлого и наших дней, М․, 1962․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։