Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Հռոդոս (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հռոդոս
հուն․՝ Ρόδος
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքRodos Municipality? և Commune of Rodos?
Մակերես19,481 կմ²
ԲԾՄ10 մետր
Կլիմայի տեսակմիջերկրածովյան
Բնակչություն49,541 մարդ (2011)
Խտություն2,500 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+30 22410
Փոստային ինդեքս851 00
Փոստային դասիչ85100
Ավտոմոբիլային կոդKX, PK, PO
Պաշտոնական կայքrhodes.gr
Հռոդոս (քաղաք) (Հունաստան)##
Հռոդոս (քաղաք) (Հունաստան)

Հռոդոս (հուն․՝ Ρόδος), Հունաստանի Դոդեկանես կղզիների գլխավոր քաղաքը և նավահանգիստը (Դոդեկանես նոմոս)։ Գտնվում է Հռոդոս կղզու վրա, Եգեյան ծովի ափին։ 2011 թվականին բնակչության թիվը կազմում էր 49,541 մարդ[1]։ Առևտրային և զբոսաշրջային կենտրոն է։ Քաղաքում գործում են գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններ։ Զարգացած է ձկնորսությունը։

Քաղաքում է գտնվել Հռոդոսի կոթողը՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Այժմ զբոսաշրջիկներին գրավում է Համաշխարհային ժառանգության հուշարձաններից մեկը՝ Հռոդոսի ամրոցը, որը հիմնադրվել է Միջին դարերում որպես հիվանդախնամների միաբանության ասպետական կարգի շտաբ կայան։

Անտիկ Հռոդոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ Հռոդոսը հիմնադրվել է մ.թ.ա. 408 թվականին՝ կղզու երեք քաղաք-պետությունների (Կամիրա, Յալիսյա և Լինդա) մեկ միասնական քաղաք հիմնելու ընդհանուր որոշման համաձայն[2]։

Քաղաքի համար վայր է ընտրվել կղզու ամենահյուսիսային մասը, որտեղից հնարավոր կլիներ վերահսկել նավերը, որոնք նավարկում են Եգեյան ծովի արևելյան հատվածում։

Բյուզանդական Հռոդոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական ժամանակաշրջանում (մ.թ. 4-րդ դար-1309 թվական) Հռոդոս քաղաքն եղել է Կիվիրեոտի թեմի մայրաքաղաքը։ Քաղաքը համարվում էր կարևոր ծովային և ռազմական բազա և ուղղափառ միտրոպոլիտի նստավայրը։

515 թվականի երկրաշարժի ժամանակ քաղաքը զգալիորեն ավերվել է, ինչից հետո սկսեց զբաղեցնել ավելի փոքր տարածք, քան անտիկ ժամանակներում։

Նոր քաղաքն ի հայտ է եկել 1522 թվականի Հռոդոսի գրավումից հետո բնակիչների ամրոցի պատերից դուրս գտնվող տարածքում վերաբնակվելու արդյունքում։ Սակայն հիմնական կառույցները և վերակառուցողական աշխատանքները հիմնականում վերաբերում են իտալական օկուպացիայի ժամանակաշրջանին (քաղաքի գլխավոր նախագիծը կազմել և 1926 թվականին իրականացրել է ճարտարապետ Ֆլորեստանո դի Ֆաուստոն)։ Նույն ժամանակ իտալացիները քաղաքը զարդարել են նեոգոթիկ և վենետիկյան ոճի կառույցներով, որոնցից շատերը պահպանվել են մինչ օրս։


Հռոդոս քաղաքի տեսարանը
Հռոդոս քաղաքի տեսարանը


Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Բնակչություն Փոփոխություններ +/-
1951 24 280
1961 28 119 +3839
1971 33 100 +4981
1981 41 425 +8325
1991 43 558 +2133
2001 53 709 +10 151
2009 67 700 +13 991

Հռոդոսի կլիման միջերկրածովյան է, օդի միջին ջերմաստիճանը կազմում է 18-20 °С, մեղմ ձմեռներով և հով ամառներով, ինչը պայմանավորված է հյուսիսարևելյան քամիներով, արևոտ օրերի մեծ քանակությամբ (տարեկան մոտ 300 օր) և բարձր խոնավությամբ։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Հռոդոս
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 20 21 27 27 32 35 38 37 35 32 28 21 38
միջին առավելագույնը (°C) 14 14 16 19 23 27 29 29 27 23 19 16 21
միջին ջերմաստիճանը (°C) 12 12 13 16 20 22 23 26 26 24 21 16 19
միջին նվազագույնը (°C) 9 9 11 13 16 20 22 23 21 18 13 11 16
բացարձակ նվազագույնը (°C) −3 0 −2 1 7 10 12 17 16 13 11 2 −3
տեղումների քանակը (մմ) 147,8 117,7 75,3 24,0 14,0 2,9 0,1 0,1 7,1 64,3 88,4 145,3 687
Աղբյուր՝ Weatherbase и Weather.gov.hk

Միջազգային հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուպատոսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտարերկրյա պետությունների հյուպատոսությունները Հռոդոս քաղաքում[3].

  1.  Ավստրիա
  2. Բելգիա Բելգիա
  3. {{{2}}} Դանիա
  4.  Ֆինլանդիա
  5. {{{2}}} Ֆրանսիա
  6. {{{2}}} Գերմանիա
  7. {{{2}}} Հունգարիա
  8. {{{2}}} Իտալիա
  9.  Նիդերլանդներ
  10. {{{2}}} Իսպանիա
  11. {{{2}}} Շվեդիա
  12. {{{2}}} Թուրքիա
  13. Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոդոս քաղաքն ունի 13 քույր-քաղաքներ՝

  1. Իսպանիա Ավիլա (Իսպանիա)
  2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Բրաունֆելս (ԱՄՆ)
  3. Ֆրանսիա Կոնշ-ան-Ուշ (Ֆրանսիա)
  4. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գրիս (ԱՄՆ)
  5. Կիպրոսի Հանրապետություն Լիմասոլ (Կիպրոս)[4]
  6. Ավստրալիա Պերթ (Ավստրալիա)
  7. Մեքսիկա Պուեբլա դե Սարագոսա (Մեքսիկա)
  8. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոդ Այլենդ (ԱՄՆ)
  9. Իսպանիա Ռոսաս (Իսպանիա)
  10. Մալթա Վալետա (Մալթա)
  11. Շվեդիա Վիսբյու (Շվեդիա)
  12. Ռուսաստան Յալթա (Ռուսաստան)
  13. Իտալիա Պիզա (Իտալիա)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Απογραφή Πληθυσμού - Κατοικιών 2011. ΜΟΝΙΜΟΣ Πληθυσμός" (in Greek). Hellenic Statistical Authority
  2. «History of Rhodes: Classical Period». Municipality of Rhodes. www.rhodes.gr. 2007. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  3. «Tourists Information: Foreign States Consulates». Municipality of Rhodes. www.rhodes.gr. 2006. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Limassol Twinned Cities». Limassol (Lemesos) Municipality. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոդոս (քաղաք)» հոդվածին։