Հուդա Մակավեյ
Հուդա Մակավեյ | |
---|---|
մ.թ.ա. 1 հազարամյակ - մ. թ. ա. 160[1] | |
Ծննդավայր | անհայտ |
Մահվան վայր | Էլազա, Հուդեա, Իսրայել |
Գերեզման | Մոդիին և Emmaus Nicopolis |
Մարտեր/ պատերազմներ | Մակավեյյան պատերազմ |
Հուդա Մակավեյ (եբրայերեն՝ יהודה המכבי մ.թ.ա. 1 հազարամյակ, անհայտ - մ. թ. ա. 160[1], Էլազա, Հուդեա, Իսրայել), Մատաֆիա (Մատիտյագու) Հասմոնեայի (անգլ.՝ Mattathias) երրորդ որդին, ով հոր մահվանից առաջ ստացած պատգամի համաձայն ղեկավարել է Անտիոքոս Եպիփանեսի դեմ հրեական ապստամբությունը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուդա Մակավեյը քահանա Մատաֆիա Հասմոնեայի որդին է եղել, որը նախանձախնդիր էր Մովսեսի օրենքին։ Հոր մահից հետո Հուդա Մակավեյը և իր եղբայրները, ովքեր մանկուց նույն եռանդով էին վերաբերվում Մովսեսի օրենքներին, ապստամբել են Անտիոքոսի՝ հուդայիզմը արմատախիլ անելու և դրա փոխարեն հունական պաշտամունք ներմուծելու փորձերի դեմ։ Հավաքելով իր շուրջ Աստծո բոլոր հետևորդներին՝ Հուդա Մակավեյը մի քանի դաժան հակահարվածներ է տվել Անտիոքոսի բանակին և որոշ ժամանակ խաղաղության կնքման է հասել, որն էլ նա օգտագործել է տաճարում երկրպագության մաքրությունը վերականգնելու համար։
Անվան ծագումնաբանություն և նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապստամբության հենց սկզբում Հուդան ստացել է «Մակավեյ» մականունը։ Մականվան իմաստը բացատրելու համար առաջ են քաշվել մի քանի վարկածներ։ Համաձայն ամենատարածված վարկածի՝ այս անունը ծագել է արամերեն «մակկաբա» բառից (ժամանակակից եբրայերենով` մակեբետ), որը նշանակում է «մուրճ» կամ «դարբնի մուրճ»՝ ի նշան ճակատամարտերում ցուցաբերած նրա քաջության։ Հնարավոր է նաև, որ Մակավեյ անունը հանդիսանում է Թորա գրքի բանաստեղծության ակրոնիմ.
Ո՞վ է յ աստուածների մէջ քեզ պէս, ով Եհովայ[3][4]։ - (Ելից 15:11)
Բնօրինակ տեքստ (եբրայերեն)
מי כמוך באלים יהוה |
Ռաբբի Մոշե Շրեյբերը գրել է, որ մականունը Հուդայի հոր անվան՝ Մատիտյագու Կոհեն Բեն Յոչանանի ակրոնիմն է։ Որոշ գիտնականներ համարում են, որ «Մակավեյ» անունը եբրայերեն մակկաբ-յագու արտահայտության կրճատ ձևն է (մակաբ` «նշել, նշանակել») և կրում է Եհովայի կողմից «նշանակված» իմաստը[5]։ Ինչպես Հրեական, այնպես էլ Նոր Կաթոլիկ հանրագիտարաններում նշվում է, որ առաջադեմ վարկածներից ոչ մեկը լիովին գոհացուցիչ չէ[6]։
Խանուկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարը, որը, ըստ հրեական պատկերացման, պղծվել է հեթանոսական կռապաշտության կողմից, մաքրվել և օծվել է։ Ի հիշատակ տաճարի վերականգնման ստեղծվել է հատուկ տոնակատարություն՝ Խանուկա։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուդա Մակավեյը երկու մարտերում հաղթել է սիրիացիներին (Էմմաուս, Վեֆսուրա), բայց Վեֆսահարում պարտություն է կրել։ Վերսկսված պատերազմում Հուդա Մակավեյը զոհվել է, բայց նրա գործը շարունակել են նրա եղբայրները, որոնց նույնպես անվանել են Մակավեյներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հուդա Մակավեյ
-
Հուդա Մակավեյ
-
Հուդա Մակավեյի հաղթանակը
-
Հուդա Մակավեյի մահը
-
Հուդա Մակավեյը Նիքանորի բանակի դիմաց
-
Հուդա Մակավեյը հետապնդում է ամմոնացիների առաջնորդ Տիմոթեոսին
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://books.google.fr/books?id=N5zBrssLDTQC&lpg=PP1&dq=D%27Alexandre%20%C3%A0%20Z%C3%A9nobie&hl=fr&pg=PT251#v=onepage&q=judas%20fut%20tu%C3%A9&f=false
- ↑
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 271)։ - ↑ Աստվածաշունչ Արարատ թարգմանություն խմբ․՝ Fred Skolnik, Michael Berenbaum.
- ↑ ռուս.՝ Кто среди богов подобен тебе, о Иегова?
- ↑ NEW CATHOLIC ENCYCLOPEDIA, 2 ed., vol. 9, p. 9
- ↑ Encyclopaedia Judaica|մաս՝ JUDAH MACCABEE, մաս 11, էջեր 509—511
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Иехуда Маккавей՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդա Մակավեյ» հոդվածին։ |
|
Կատեգորիա:Ապստամբություն Կատեգորիա:«Աստվածային կատակերգության» կերպարներ Կատեգորիա:Հին Կտակարանի անձինք Կատեգորիա:Ապստամբություններ ըստ դարի Կատեգորիա:Առաջնորդներ