Հնդկաստանի ցամաքային զորքեր
Հնդկաստանի ցամաքային զորքեր | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ցամաքային զորքեր |
Երկիր | Հնդկաստան |
Մտնում է | Հնդկաստանի զինված ուժեր |
Թվակազմ | 1 129 900 մարդ և 960 000 մարդ |
Շրաբ | Նյու Դելի, Հնդկաստան |
Գույներ | ոսկեգույն, կարմիր և սև |
Ստեղծվեց | օգոստոսի 15, 1947 և 1947[1] |
Կայք | indianarmy.nic.in |
Հնդկաստանի ցամաքային զորքեր (հինդի՝ भारतीय थलसेना), Հնդկաստանի զինված ուժերի երեք տեսակներից մեկը, որը նախատեսված է հիմնականում ցամաքում պատերազմական գործողություններ վարելու համար։ Հանդիսանում է Հնդկաստանի զինված ուժերի տեսակներից ամենատարբեր զինատեսակներով ամենասպառազինվածն ու ամենատարաբնույթ ռազմագործողություններ իրականացնողը։ Նախատեսված է միջմայրցամաքային ռազմական թատերաբեմում հակառակորդի ագրեսիան կասեցնելու, երկրի տարածքային ամբողջականության և Հնդկաստանի ազգային շահերի պաշտպանության համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվածք և ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանի ցամաքային զորքերն ունեն 980 հազար զինծառայող։ Այն հանդիսանում է Հնդկաստանի զինված ուժերի հիմքը։ Զորքերի ղեկավարումն իրականացնում է ցամաքային զորքերի շտաբի պետը։ Շտաբը պատասխանատու է ցամաքային զորքերի զորամիավորումների և զորամասերի՝ պատերազմին պատրաստվելու համար, վերահսկում է բարեփոխումների և սպառազինության ծրագրերի իրականացումը, կատարում է դրանց մարտական պատրաստության ծրագրեր, ինչպես նաև վտանգավոր դրության ժամանակ զորահավաքային միջոցառումներ։ Հնդկաստանի ցամաքային զորքերն ունեն բանակային կորպուսների 12 շտաբներ, 36 դիվիզիա (18 հետևակային, 3 զրահատանկային, 4 արագ արձագանքման, 10 լեռնահրաձգային, 1 հրետանային), 15 առանձին բրիգադ (7 հետևակային, 5 զրահատանկային, 1 օդադեսանտային), ինչպես նաև ՀՕՊ 12 բրիգադ և 3 ինժեներական բրիգադ, «Պրիտհվի» բալիստիկ հրթիռների գունդ, 22 ուղղաթիռային էսկադրիլիա։
Կենտրոնական հրամանատարությունն ներառում է մեկ բանակային կորպուս (1-ին), որի կազմում են մտնում հետևակային, լեռնային զրահատանկային, հրետանային դիվիզիաներ, ՀՕՊ, ինժեներական և հրետանային բրիգադներ։ Ներկա դրությամբ 1-ին բանակային կորպուսը ժամանակավորապես հանձնված է Հարավ-արևմտյան հրամանատարության վերահսկողությանը։ Այդ իսկ պատճառով ներկայում Կենտրոնական հրամանատարությունն իր ենթակայության ներքո գործնականում չունի որևէ ռազմական ուժ։
Հյուսիսային հրամանատարությունը ներառում է երեք բանակային կորպոս՝ 14-րդ, 15-րդ և 16-րդ, որոնց կազմում առկա են 5 հետևակային և 2 լեռնային դիվիզիաներ, հրետանային բրիգադ։
Արևմտյան հրամանատարությունը բաղկացած է երեք բանակային կորպուս՝ 2-րդ, 9-րդ 11-րդ։ Դրանց կազմում են 1 զրահատանկային, 1 արագ արձագանքման, 6 հետևակային դիվիզիա, 4 զրահատանկային, 1 մեխանիզացված, 1 ինժեներական, 1 հակաօդային պաշտպանության բրիգադ։
Հարավ-արևմտյան հրամանատարությունն ներառում է հրետանային դիվիզիա, 1-ին բանակային կորպուսը, որը ժամանակավորապես հանձնվել է Կենտրոնական հրամանատարության ենթակայությունից, և 10-րդ բանակային կորպուսը, որն իր կազմում ունի 1 հետևակային և 2 արագ արձագանքման դիվիզիա, զրահատանկային, հակաօդային պաշտպանության, ինժեներական բրիգադներ։
Հարավային հրամանատարության ենթակայության ներքո գտնվում է հրետանային դիվիզիա և երկու բանակային կորպուս՝ 12-րդ և 21-րդ։ Դրանք իրենց հերթին ներառում են 1 զրահատանկային, 1 արագ արձագանքման, 3 հետևակային դիվիզիաներ, զրահատանկային, մեխանիզացված, հրետանային, հակաօդային պաշտպանության, ինժեներական բրիգադ։
Արևելյան հրամանատարությունը ներառում է հետևակային դիվիզիա և 3 բանակային կորպուս) 3-րդ, 4-րդ և 33-րդ), որոնցից յուրաքանչյուրն ունի մեկական լեռնային դիվիզիա։
(г. Դիմապուր)
(г. Տեզպուր)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Military Balance. — London: International Institute for Strategic Studies, 2018. — 504 p. — ISBN 1857439554