Հավասարաչափ տեմպերացված լարվածք
Հավասարաչափ տեմպերացված լարվածք (գերմ.՝ gleichschwebende Temperatur, gleichschwebende Stimmung), լարվածք, որում օկտավան բաժանվում է 12 հավասար կիսատոների, տվյալ լարվածքում պյութագորասյան կոմման հավասարապես բաժանված օկտավայի մեջ մտնող 12 հնչյունների միջև, որի հետևանքով 12-րդ կվինտան դեպի վեր՝ սի դիեզը, իսկ դեպի վար՝ ռե դուբլ-բեմոլը համընկնում են դո-ի հետ, համընկնում են նաև բոլոր դիատոնիկ և խրոմատիկ կիսատոներն, այսինքն՝ բոլոր էնհարմոնիկ հնչյունները (ֆա-ֆա դիեզը և ֆա-սոլ բեմոլը հավասար կիսատոներ են, որովհետև այդ լարվածքում ֆա դիեզը էնհարմոնիկորեն հավասար է սոլ բեմոլին)[1][2]։
Հավասարաչափ տեմպերացված լարվածքում բոլոր նույնանուն ինտերվալները (բոլոր մեծ տերցիաները կամ բոլոր փոքր սեքստաները) հավասար են։ Հավասարաչափ տեմպերացված լարվածքում միայն օկտավան է լարված մաքուր, այսինքն այնպես, ինչպես բնական ձայնաշարում, իսկ մնացած բոլոր ինտերվալները «տեմպերացված» են, այսինքն՝ աննշան փոքրացված կամ մեծացված են (օրինակ բոլոր կվինտաները փոքրացված են ամբողջ տոնի 1/108 մասով, իսկ կվարտաները նույնքան մեծացված են), բոլոր տեմպեացված հնչյուններն այնքան քիչ են տարբերվում բնականներից, որ նույնիսկ լավ լսողություն ունեցողների համար աննկատելի են և երաժշտական տեսակետից՝ միանգամայն ընդունելի[3][4]։
Հնչյունների այդ աննշան անճշտությունների փոխարեն Հավասարաչափ տեմպերացված լարվածն անսպառ հնարավորությւոններ է բացել երաժշտական արվեստի զարգացման ու ծաղկման համար, որի հետևանքով լայն տարածում է գտել և հաստատվել որպես ժամանակակից մասնագիտական երաժշտության առավել կատարյալ ու միակ լարվածքը[5]։
Երաժշտական ձայնի հաճախությունների հաշվարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաձևից օգտվելով՝ կարելի է մաթեմատիկորեն հաշվարկել ամբողջ ձայնաշարի հաճախականությունը։
- ,
որտեղ f0 — Կամերտոնի հաճախությունն է (օրինակ լյա 440 Hz), а i — ինտերվալում կիսատոների քանակը, տարբերությունը ձայնային ստանդարտից f0.
Հաճախականությունների նման հաշվարկի հերթականությունը ձևավորում է երկրաչափական պրոգրեսիա։
- օրինակ, կարելի է հաշվարկել ամբողջ տոնի ձայնի հաճախությունը (2 կիսատոն) լյա-սոլ նոտայի կամերտոնից ցածր.
- եթե մենք պետք է հաշվարկենք սոլ նոտան, բայց մեկ օկտավա բարձր (12 կիսատոն).
Աղյուսակը ցույց է տալիս հավասարաչափ տեմպերացված լարվածքի ինտերվալների տարբերությունը բնականներից։
Ինտերվալ | Հավասարաչափ տեմպերացված ինտերվալներ | Բնական ինտերվալներ | ցենտի տարբերությունները |
---|---|---|---|
Պրիմա | 0 | ||
Փոքր սեկունդա | −11,73 | ||
Մեծ սեկունդա | −3,91 | ||
Փոքր տերցիա | −15,64 | ||
Մեծ տերցիա | 13,69 | ||
Կվարտա | 1,96 | ||
Տրիտոն | 9,78 | ||
Կվինտա | −1,96 | ||
Փոքր սեքստա | −13,69 | ||
Մեծ սեքստա | 15,64 | ||
Փոքր սեպտիմա | 3,91 | ||
Մեծ սեպտիմա | 11,73 | ||
Օկտավա | 0 | ||
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երաժշտական բացատրական բառարան, «Խորհրդային գրող», 1989
- ↑ Quantifying Ritual: Political Cosmology, Courtly Music, and Precision Mathematics in Seventeenth-Century China
- ↑ Fritz A. Kuttner. "Prince Chu Tsai-Yü's Life and Work: A Re-Evaluation of His Contribution to Equal Temperament Theory", p.200, Ethnomusicology, Vol. 19, No. 2 (May, 1975), pp. 163–206.
- ↑ Three Asymmetric Divisions of the Octave by Wendy Carlos
- ↑ The History of Musical Pitch in Europe p493-511 Herman Helmholtz, Alexander J. Ellis On The Sensations of Tone, Dover Publications, Inc., New York