Հաճարենու կուսական անտառներ Կարպատներում և Եվրոպայի այլ տարածքներում
Հաճարենու կուսական անտառներ Կարպատներում և Եվրոպայի այլ տարածքներում | |
Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Ստուժիցա | |
Երկիր | Ավստրիա Ալբանիա Բելգիա Բուլղարիա Գերմանիա Իսպանիա Իտալիա Ռումինիա Սլովակիա Սլովենիա Ուկրաինա Խորվաթիա |
Տիպ | Բնական |
Չափանիշներ | ix |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2007 (31 նստաշրջան) |
Համար | 1133 |
Լայնացումներ | 2011, 2017 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Հաճարենու կուսական անտառներ Կարպատներում և Եվրոպայի այլ տարածքներում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության բնական օբյեկտ, որը բաղկացած եվրոպական երկրների տարածքում գտնվող 12 անտառներից։
Սկզբում՝ 2007 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվելու ժամանակ, օբյեկտն իր մեջ ներառել է միայն արգելոցային շրջանը, որը տեղակայված էր Կարպատներում՝ Պրյաշչևշինայում (Սլովակիա[1], 4 անտառային մասսիվներ) և Մերձկարպատներում (Ուկրաինա, 6 անտառային մասսիվներ)։ 2011 թվականին օբյեկտին միացվել են հաճարենու 5 անտառներ Գերմանիայում, իսկ 2017 թվականին օբյեկտն ավելի է ընդարձակվել, և նրա կազմում ընդգրկվել են 10 երկրների ( Ավստրիա, Ալբանիա, Բելգիա, Բուլղարիա, Իսպանիա, Իտալիա, Ռումինիա, Սլովենիա, Խորվաթիա) տարածքներում գտնվող 39 անտառներ, ինչպես նաև ավելացվել են Ուկրաինայի անտառներ։ 2018 և 2019 թվականներին ավելացվել են եվրոպական տարբեր երկրների մի շարք անտառներ (Սերբիա[2][3], Չեռնոգորիա[4], Շվեյցարիա[5], Լեհաստանում[6], Բոսնիա և Հերցեգովինայում[7], Հյուսիսային Մակեդոնիա[8], Իտալիա[9], Չեխիա[10], Ֆրանսիա[11])։
Կարպատների կուսական արգելոցային շրջանը կազմված է տասն առանձին արգելավայրերից, որոնք ընկած են 185 կիլոմետր երկարությամբ առանցքի երկայնքով։ Այն ձգվում է Ռախովյան լեռներից և Ուկրաինայի Չեռնոգորյան լեռնազանգվածից՝ արևմուտքում հասնելով Պոլոնինյան լեռնաշղթային՝ ընդհուպ մինչև Բուկովսկե Վրխի և Վիգորլատ լեռները Սլովակիայում։
Բոլոր տասը արգելանոցները կուսական անտառների օրինակ են, որոնք հանդիսանում են բարեխառն կլիմայական գոտու բարդ էկոհամակարգեր։ Այստեղ պահպանվել են պայմաններ, որոնք թույլ են տալիս կատարել էկոլոգիական կառուցվածքների և տարբեր վայրերում եվրոպական հաճարենու աճի գործընթացների առավել ամբողջական հետազոտություններ։
Կարպատների հաճարենու անտառները հաճարենու և կենդանի բնության տարբեր տեսակների գենետիկ պահեստարան են, որոնք ապրում են հարևանությամբ և կախված են իրենցով պայմանավորված էկոհամակարգերից։ Այս անտառները նաև վկայում են երկրային էկոհամակարգի վերականգնման և զարգացման գործընթացների, ինչպես նաև բնակեցման մասին, որը սկսել էր վերջին սառցային ժամանակաշրջանից հետո և շարունակվում է մինչ օրս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (Slovakia)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe (Serbia)». UNESCO. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (Serbia)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Forêts primaires et anciennes de hêtres des Carpates et d'autres régions d'Europe (Switzerland)». UNESCO. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe (Montenegro)». UNESCO. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (Poland)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (Bosnia and Herzegovina)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (North Macedonia)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (Italy)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (Czechia)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (France)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաճարենու կուսական անտառներ Կարպատներում և Եվրոպայի այլ տարածքներում» հոդվածին։ |
|
|
- Համաշխարհային ժառանգության օբյեկտներ այբբենական կարգով
- Համաշխարհային ժառանգություն Ավստրիայում
- Համաշխարհային ժառանգություն Ալբանիայում
- Համաշխարհային ժառանգություն Բելգիայում
- Համաշխարհային ժառանգություն Բուլղարիայում
- Համաշխարհային ժառանգություն Գերմանիայում
- Համաշխարհային ժառանգություն Իսպանիայում
- Համաշխարհային ժառանգություն Իտալիայում
- Համաշխարհային ժառանգություն Խորվաթիայում
- Համաշխարհային ժառանգություն Հյուսիսային Մակեդոնիայում
- Համաշխարհային ժառանգություն Սլովենիայում
- Համաշխարհային ժառանգություն Ուկրաինայում
- Կարպատներ