Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Հերեֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հերեֆորդ
Hereford

Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԵրկրամասԱրևմտյան Միդլենդ
ԿոմսությունՀերերֆորդշիր
ՀամայնքՀերեֆորդշիր
Մակերես17,1 կմ²
Բնակչություն55 800 մարդ ([1])
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01432
Փոստային ինդեքսHR
Փոստային դասիչHR1, HR2, HR3, HR4
Պաշտոնական կայքherefordcitycouncil.gov.uk
Հերեֆորդ (Միացյալ Թագավորություն)##
Հերեֆորդ (Միացյալ Թագավորություն)

Հերեֆորդ (անգլ.՝ Hereford [ˈhɛrɨfərd]), 55 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաք Ուայ գետի ափին, Անգլիայում, Հերեֆորդշիր կոմսության կենտրոնը։

Հիմնադրվել է արևմտյան սաքսերի կողմից, որպես Վալլիսյան շրջանի ամրապնդիչ կենտրոն Արևմտյան Մերսիայում։ Միջնադարում դարձել է եպիսկոպոսության գլխավոր կենտրոն։ Պատկանել է անմիջականորեն արքային,ով այստեղ դրամ էր հատում և իր վասսալներին շնորհում էր Հերերֆորդյան կոմսի տիտղոս։ 13-րդ դարից սկսած քաղաքը կորցնում է իր պաշտպանողական դերը և դառնում է թեթև արդյունաբերության կենտրոն։ 17-րդ դարի քաղաքացիական կռիվների ժամանակաշրջանում քաղաքը անցնում էր ձեռքից ձեռք։

Հերեֆորդի գլխավոր տեսարժան վայրը միջնադարյան տաճարն է, որը կառուցվել է մի քանի հարյուրամյակ՝ սկսած 12-րդ դարից։ Այն տուժել է 1786 թվականի փլուզումից և ամբողջությամբ վերականգնվել է 1908 թվականին։

Թանկարժեք է տաճարական գրադարանը, որում գրքերը ամրացված են ցուցափեղկերին շղթաներով։ Նրա գլխավոր հարստությունը միջնադարյան ամենամեծ քարտեզն է։ Տաճարին կից գործող դպրոցը հայտնի է 1384 թվականից։ Հասարակական կառույցներից հիշատակվում է մանածագործների գիլդիան (1621

Հերեֆորդում գտնվում է SAS[2] «Կրենդենհիլլ»-ի մարզումային բազան, ինչպես նաև տեղաբաշխված է SAS-ի 22-րդ գունդը։

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Բոյկոտտ(1877-1938), հանրահայտ կենսաբան։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «2011 թվականի մարդահամար». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  2. «SAS». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  3. «Հերերֆորդ Յունայթեդ ՖԱ-ի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2014-03-28-ին. Վերցված է 2014-08-29-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերեֆորդ» հոդվածին։