Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Չիպատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Չիպատա
ԵրկիրԶամբիա Զամբիա
ՀամայնքEastern Province?
Հիմնադրված է1899 թ.
ԲԾՄ1140 մետր
Բնակչություն141 800 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC+2
Չիպատա (Զամբիա)##
Չիպատա (Զամբիա)

Չիպատա (անգլ.՝ Chipata), Զամբիայում գտնվող քաղաք, երկրի արևելյան նահանգի վարչական կենտրոն։

Նախկին անունը եղել է Ֆորտ Ջեյմսոն։ 1899-1911 թվականներին Չիպատան եղել է Հյուսիսարևելյան Ռոդեզիայի պրոտեկտորատի մայրաքաղաք։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Մալավիի սահմանից 8 կմ հեռավորության վրա, Լիլոնգվեն (130 կմ) և Լուսական (550 կմ) միացնող ճանապարհի վրա։ Գտնվում է ծովի մակարդակից 1212 մ բացարձակ բարձրության վրա[2]։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Չիպատայում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 27,2 27,4 27,8 27,6 26,6 25,0 24,9 27,1 30,3 32,1 31,2 28,1 27,9
միջին ջերմաստիճանը (°C) 22,1 22,0 22,0 21,4 20,0 18,2 18,1 20,4 23,9 25,6 24,9 22,6 21,7
միջին նվազագույնը (°C) 18,2 18,0 17,9 16,7 14,2 11,7 11,8 14,2 17,7 19,9 19,6 18,6 16,5
տեղումների քանակը (մմ) 252 225 166 49 4 1 0 0 0 13 81 220 1011
Աղբյուր՝ World Climate

Տնտեսություն և տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթ օրվա շուկա Չիպատայում

Քաղաքը տարածաշրջանի համար կարևոր առևտրային կենտրոն է հանդիսանում։ Կա երկաթուղային կապ և օդանավակայան։ Քաղաքում կա Պողոս առաքյալի անունը կրող անգլիական եկեղեցի և մզկիթ։ Չիպատան հանրաճանաչ մեկնակետ է հանդիսանում Հարավային Լուանգվա ազգային պարկ ճանապարհորդելու համար։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում է 122.148 մարդ[3]։ Բնակչության շրջանում ամենատարածված լեզուներն են՝ նեադժերենը և անգլերենը։ Չիպատայում ապրում են մեծ թվով հնդիկներ։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1980 1990 2000 2013
32.291 52.213 73.110 122.148

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://de.statista.com/statistik/daten/studie/1324492/umfrage/groesste-staedte-in-sambia/
  2. «Chipata, Zambia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Chipata» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիպատա» հոդվածին։