Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Չիչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիչայով բաժակ Պերու
Չիչայի ժամանակակից պատրաստումը հիվարո ցեղախմբի ավանդույթներով
Պերուացի պատմաբան Գուաման Պոմա դե Այալայի պատմական խրոնիկայում չիչա խմողները

Չիչա (իսպ.՝ Chicha, ˈtʃi.tʃa), Հարավային Ամերիկայի արևադարձային մասի թույլ ալկոհոլային ըմպելիք՝ նման գարեջրի։

Չիչա խմել են դեռ հին ժամանակներից՝ Ինկերի կայսրության ժամանակ, ըմպելիքը ստանում էին տարբեր բույսերի բերանային հեղուկի խմորման միջոցով։ Այստեղից էլ առաջացել է չիչայի հումորային անվանումը՝«թքած գարեջուր» (գերմ.՝ Spuckebier): Խմիչքի անվան գիտական ստուգաբանությունը այդքան էլ պարզ չէ։ Իսպաներենի արքայական ակադեմիայի տվյալներով «չիչա» առաջացել է chichab բառից, որը նշանակում է «եգիպտացորեն» Գունա ցեղի լեզվում։ Այլ աղբյուրների համաձայն անվան վրա ազդել է ացտեկների chichiatl բառը, որը նշանակում է «թափառող ջուր».Կեչուա լեզվում ըմպելիքը կոչվում է aqha : Իսպանացիները Ամերիկայում հայտանաբերած խմորումով բոլոր ըմպելիքները կոչում էին չիչա, եթե նույնիսկ նրանք տարբերվում էին իրենց բաղադրիչներով։

Տարածվածություն և պատրաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուացի պատմաբան Ինկա Գարսիլասոն բացատրում էր, որ ալկոհոլի չափից շատ օգտագործումը Պերուում դիտվում էր որպես մարդկանց հիմնական արատ[1]։ Շատ այլ տեքստեր վկայում են, որ չիչա խմել են ոչ միայն տոների ժամանակ, այլև առօրյայում։

Ինկերը չիչա պատրատում էին եգիպտացորենի ցողուններից (Jora или Wiñapu), ինչպես նաև կինոայից, թթվառվույտից և պերուական պղպեղից։

Չիչան միշտ համարվել է թարմացնող ըմպելիք՝ պտղաբերության և մայր բնության հարստության սիմվոլ(իսպ.՝ Pacha Mama): Ժամակակիցները գնահատում են չիչան որպես նախնիների ժառանգություն, որը սնում է մարմինն ու հոգին։ Ըմպելիքի պատրաստման արարողակարգը հանդիսանում է կանանց մենաշնորհը, սակայն նրանց երբեմն օգնում են տղամարդիկ[2]։ Կանայք ծամում են եգիպտացորենի ալյուրից պատրաստված հացը, ներծծում են բերանային հեղուկով։ Բերանային հեղուկում գոյություն ունեցող ֆերմենտով օսլան դառնում է շաքար, որն էլ օժանդակում է խմորմանը։ Չիչայում ալկոհոլի բաժինը մեկից վեց տոկոս է, կախված նրանից թե ըմպելիքը պատրաստվում է ամենօրյա օգտագործման, թե հատուկ կրոնական տոների, օրինակ՝ Ինտի Ռայմիի համար։

Խիվարո և Ամազոնի դաշտավայրի այլ ցեղեր չիչա պատրաստում էին մանիոկայից կամ դեղձի արմավենու պտուղներից, որոնք սկզբում մի քիչ եփում էին, փափկեցնում, հետո ծզմում և լցնում կաթսայի մեջ, ավելացնում էին ոչ շատ քանակությամբ ջուր՝ խառնելով մրգային զանգվածը ձեռքով. խմորում էին առնվազն մեկ օր։ Ավանդական չիչան պահում էին ներսից փորված շշադդումի պտուղների մեջ։

Լիմոնադի նման ոչ ալկոհոլային ըմպելիքը պատրաստվում է եփած մանուշակագույն եգիպտացորենից, որին ավելացնում են շաքար, անանասի և սերկևիլի կեղև,համեմունքներ՝ դարչին և մեխակ, ինչպես նաւ լայմի հյութ։

Վենեսուելայում լայն տարածում ունի բրնձի չիչան։ Դրա ոչ ալկոհոլային տարբերակը՝ զովացուցիչ ըմպելիքը , պատրաստվում է ջրով, կաթով և դարչինով. հիշեցնում է կոկտեյլ և վաճառվում է փողոցում։

Չիլիում, հատկապես կենտրոնական մասում, չիչան պատրաստվում է խնձորի խմորումից։ Ըմպելիքը նման է սիդրի և հատուկ հանրաճանաչություն ունի ազգային աշնանային տոների ժամանակ։ Չիչան Կուրակավիում արտադրվում է խաղողից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lieselotte und Theodor Engl: Die Eroberung Perus in Augenzeugenberichten. Deutscher Taschenbuch Verlag, 1975(գերմ.)
  2. Mary-Fleur Tordjmann. (08 May, 2011). «Chicha – an ancestral beverage to feed body and soul». soundsandcolours.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Rosario Olivas Weston: La Cocina de los Incas. Universidad de San Martín de Porres. Lima 2006, ISBN 9972-54-062-6 (իսպ.)