Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա
«Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա» կամ «Անդրաշխարհ. Էվոլյուցիա» (անգլ.՝ Underworld: Evolution, 2006), Լեն Ուայզմանի ֆիլմերից է, «Ուրիշ աշխարհ» (2003) ֆիլմի շարունակությունը։
Հասարակ մահկանացուներից թաքցված չարագուշակ գիշերային աշխարհում չի դադարում անզիջում պայքարը վամպիրների և մարդագայլերի ցեղախմբերի միջև։ Ժամանակն է եկել, որ վամպիր ռազմուհի Սելինն ու կես մարդագայլ կես վամպիր Մայքլը պարզեն, թե ինչից է սկսվել այս դարավոր հակամարտությունը։ Մարտնչելով երկու ցեղախմբերի հզոր թշնամիների հետ, նրանք իմանում են արյունալի ինտրիգայի և արգելված սիրո մասին։ Նրանց մեծ պայքար է սպասվում, որը վերջ կդնի հավերժական պայքարին, որում անմահները կհատուցեն իրենց չարագործությունների համար։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը սկսվում է իրադարձություններով, որը տեղի է ունենում 1202 թվականին։ Վամպիրների բանակը երեկ ավագների՝ Վիկտորի, Մարկուսի և Ամելիայի գլխավորությամբ հասնում են մի գյուղի, որը լիքն էր ծվեն-ծվեն արված մարդկային դիակներով։ Դրա մեղավորը մարդագայլ Ուիլյամ Կորվինուսն է՝ Մարկուսի երվորյակ եղբայրը։ Վիկտորն իր մարդկանց ուղարկում է մեռածներին սպանելու՝ քանի դեռ նրանք մարդագայլեր չեն դարձել։ Նրանք չեն հասցնում ժամանակին այդ անել և պայքար է ծավալվում վամպիրների և վայրի մարդագայլերի միջև։ Վիկտորը Մարկուսին հրամայում է հեռանալ պայքարից, որպեսզի կարողանա փրկել նրա կյանքը բոլոր մյուս վամպիրների կյանքի գնով։ Վամպիրնեի ջոկատը անտառում որսում է Վիլհելմին և թվային գերակշռությամբ հաղթում են նրան։ Վիկտորը հրաժարվում է Մարկուսի պահանջից, որ եղբորը հանձնի իրեն։ Դրա փոխարեն նա Վիլհելմին հավերժ բանտարկում է գաղտնի վայրում։
Այնուհետև ֆիլմի գործողությունները տեղափոխվում են մեր ժամանակաշրջան՝ անմիջապես Լյուցիանի և Վիկտորի մահից հետո։ Սելինը և Մայքլը թաքնվում են վամպիրների գաղտնի թաքստոցներից մեկում։ Սելինը թարմացնում է իր զինապահեստը և պատրաստվում է վերադառնալ Վիկտորի կալվածքը՝ Երդեգխազ, որպեսզի կանխի Կրեյվենի կողմից կազմակերպված Մարկուսի սպանությունը։ Մայքլը ստիպված մնում է, քանի որ պահակները առանց նրա հետ բանակցություններ վարելու միանգամից կկրակեին նրա վրա։ Վամպիրների թաքստոցի համակարգչային տերմինալը զգուշացնում է մոտալուտ արևածագի մասին, որը կործանարար է Սելինի համար։
Կալվածքում Կրեյվենն հավաքել էր իր սեփական զինվորներին, որպեսզի սպանի Մարկուսին, քանի դեռ վերջինս խորասուզված է քնի մեջ։ Կրեյվենը գիտակցում էր, որ արթնացած առաջնորդի դեմ իրենք անկարող էին։ Բայց Մարկուսն արդեն արթնացել էր։ Նա իր թևերի միջոցով սպանում է Կրեյվենին և նրան կծելով վերջինիս արյան միջոցով իմանում է, թե որտեղ է բանտարկված իր եղբայրը, որից հետո ավերում է Վիկտորի տունը և վերացնում նրա մեջ գտնվողներին։
Մայքլը ձանձրանում է Սելինի խնդրաքով տանը մնալուց և նա իրեն չի կարող ստիպել անգամ կլոնավորված արյուն խմել։ Նա գնում է մոտակա ճաշարան և ուտելիք պատվիրում։ Նրա օրգանիզմը չի ընդունում մարդկային ուտելիքը, որն ի դեպ զարմանալի է, քանի որ նա կիսով չափ մարդագայլ էր, իսկ վերջիններս միս ուտում են։ Մայքլին հեռուստացույցով ցուցադրում են որպես հանցագործի։ Եվ ի դժբախտություն Մայքլի նրա սեղանի դիմաց նստած են երկու ոստիկան, որոնք ճանաչում են իրեն։ Փախչելով իրեն հետապնդող ոստիկաններից, որոնց ուժերն արդեն համալրվել էին, վիրավոր Մայքլը թաքնվում է անտառում։ Սելինը, կրակոցներ լսելով, վերադառնում է։ Նա հարձակվում է ոստիկանների վրա և շարքից դուրս բերում նրանց, իսկ այնուհետև Մայքլին խնդրում է մի փոքր խմել իր արյունից (դաստակից)` վերքերն ապաքինելու համար։
Մարկուսը համակարգչային տերմինալի միջոցով, որը ինտերնետով կապված է բոլոր վամպիրների թաքստոցների հետ, իմանում է թե որտեղ են գտնվում Մայքլը և Սելինը։ Իսկ համակարգիչներից օգտվելու փորձը նա ձեռք է բերել ժամանակակից վամպիրների արյունը խմելով։ Նա իր թևերի միջոցով տեղափոխվում է թաքստոց և կենդանի մնացած ոստիկանները սարսափահար դիմում են փախուստի։ Սելինը Մարկուսի մոտ սկսում է արդարացնել իր գործողությունները, բայց Մարկուսը հենց ինքը ընդունում է, որ Վիկտորը ստացել է իր արժանին։ Բայց Մարկուսը ուզում էր իմանալ Սելինի ընտանիքի գաղտնիքը նրա այրան միջոցով, դրա համար էլ հարձակվում է։ Մայքլը կրակում է նրա վրա, բայց դրա շնորհիվ վերջինս միայն ուշագնաց է լինում։ Մայքլը և Սելինը դիմում են փախուստի և լքում են անտառը։ Ճանապարհին նրանք կանգնեցնում են ռուսական բեռնատար մեքենան և ուժով այն վերցնում են վարորդի մոտից։ Մայքլը սկսում է պայքարել Մարկուսի հետ, երբ վերջինս թափք է մտնում և նկատում է, որ Մարկուսը փորձում է ճանկել Սոնյայի` Վիկտորի աղջկա, ամուլետը։ Մի փոքր անց հայտնվում է արևը և Մարկուսը թռչում է, որպեսզի թաքնվի նրա ճառագայթներից։
Միևնույն ժամանակ մարդկանց կոմանդոսների խումբը, որոնք իրենց կոչում են Հավաքարարներ, գտնելով Մայքլի գտնվելու վայրը ուղղաթիռով գալիս են դեպքի վայր։ Մինչ այդ նրանք վերցրել էին Վիկտորի, Լյուցիանի և Ամելիի մարմինները՝ փաստագրելով սպանության վայրը, և մարմինները տարել էին իրենց առաջնորդ Լորենզո Մակարոյին, որը գտնվում էր նավահանգստում կայանած ռազմական նավում, որը հանդիսանում էր մարդկանց բազան։ Մակարոն մեռածների հետ մենակ է մնում և Վիկտորի մարմինը վիրաբուժական գործիքով բացում է և նրա մարմնի մեջ գտնում է հին նախշազարդերով մետաղյա սկավառակ։ Հավաքարարները հողին են հավասարեցնում վամպիրների թաքստոցը՝ ժամային մեխանիզմով փոքրիկ ռումբի միջոցով։
Ծագում է արևը և այրում է Սելինի դեմքն ու ձեռքերը, և Սելինն այլևս չի կարողանում վարել բեռնատար մեքենան։ Մայքլը վերմակով ծածկում է Սելինին և ինքն է վարում մեքենան՝ այն բերելով մի լքված ավտոտնակի մոտ։ Մայքլը փորձում է Սելինին առաջին օգնություն ցուցաբերել, բայց վերջինիս արևային այրուքներն իրենք իրենց լիովին ապաքինվել էին։
Մայքլը հետաքրքրվում է Սելինից, թե ինչու է Մարկուսին պետք ամուլետը։ Ամուլետը զննելիս Սելինը հանկարծակի հիշում է, որ այն տեսել է իր մանկության տարիներին։ Այնուհետև նրանք ուղևորվորվում են Անդրեաս Թանիսի մոտ, որը վամպիրների և մարդագայլերի տոհմի հին պատմաբանն էր։ Վիկտորը նրան վտարել էր մարդկանց կողմից լքված մի վանք՝ պատմական փաստերի ոչ ճշգրիտ շարադրման պատճառով։ Հիմա Սելինը սկսում է հասկանալ, որ Թանիսի աշխատությունը ճշգրիտ էր, իսկ Վիկտորը զգուշանում էր, որ գաղտնիքը չբացահայտվի։ Սելինը երեք հարյուր տարի առաջ մասնակցել էր պատմաբանի վտարմանը և դրա պատճառով էլ Մայքլի հետ հեշտությամբ կարողանում է գտնել այդ վանքը, բայց նրանց լիքը անակնկալներ էր սպասվում։ Բայց Թանիսի վտարումը այնքան էլ նման չէր բանտարկման։ Նրա վանքը հագեցած էր ժամանակակից երաժշտական ակուստիկ կենտրոնով, վերահսկող տեսախցիկնեով, իսկ շինությունը պաշտպանված էր մարդագայլ պաշտպաններով, ինչպես նաև երկու գեղեցկուհի վամպիրներով, որոնք Թանիսի սիրուհիներն էին։
Թանիսը պայքարի մեջ է մտնում անկոչ հյուրերի հետ, բայց Մայքլն ու Սելինը հաղթում են նրա մարդագայլերին ու վամպիրներին։ Թանիսը հանկարծակիորեն կրակում է Սելինի վրա ուլտրամանուշակագույն փամփուշտով, բայց բարեբախտաբար վրիպում է։ Զենքից և պահակներից Սելինը հասկանում է, որ հենց Թանիսն է ուլտրամանուշակագույն փամփուշտների հեղինակը և, որ նա այդ մատակարարում էր Լյուցիանին և բոլոր մյուս մարդագայլերին՝ վամպիրների դեմ մարտնչելու համար։ Իր հերթին Սելինը խոստովանում է, որ սպանել է Վիկտորին, այդպիսով պատմաբանը հասկանում է, որ իր վտարման անարդար հիմքերն արդեն պարզ են։ Անդրեաս Թանիսը ստիպված էր Սելինին և Մայքլին բացահայտել իրականությունը, դրա համար նա օգտագործում է իր գրադարանի հնամենի ձեռագրերը։
Պարզվում է, որ առաջին վամպիրը եղել է Մարկուսը և ոչ թե Վիկտորը։ Մայքլը եղել է հնագույն ռազմիկ Ալեքսանդր Կորվինուսի երկու որդիներից մեկը։ Մարկուսին կծել էր չղջիկը և նա վամպիր էր դարձել, իսկ նրա եղբայր Վիլհելմին կծել էր գայլը և նա դարձել էր մարդագայլ։ Առաջին մարդագայլերը չէին կարող մարդ դառնալ և ղեկավարել իրենց գազանային ցասումը։ Իսկ ներկայիս գերդաստանը համարվում է սերունդների էվոլյուցիայի արդյունք։ Հին ժամանակներում նրանք ավելի վտանգավոր են եղել։ Երբ Վիլհելմը փախավ և սկսեց հարձակվել մարդկանց վրա և նրանց մարդագայլեր վերածել, Մարկուսը գնաց տեղական կառավարիչ Վիկտորի մոտ, որը մահանում էր ծերությունից։ Մարկուսն առաջարկեց Վիկտորին և նրա բանակին դարձնել վամպիրներ, որի փոխարեն խնդրում էր իրեն օգնել Վիլհելմին որսալու հարցում։ Վիկտորը Մարկուսի կամքին հակառակ Վիլհելմին բանտարկեց և հայտարարեց որ առաջին վամպիրն ինքն է և ոչ թե Մարկուսը։ Վիկտորը կարող էր սպանել Մարկուսին, բայց Մարկուսն ասել էր, որ առաջին վամպիրի կամ մարդագայլի մահը կբերի բոլոր վամպիրների կամ մարդագայլերի մահվան, որոնց Վիկտորը վերածել էր ստրուկների։ Անդրեաս Թանիսը ենթադրում էր, որ այդ փաստը համարվում է կեղծ, բայց Վիկտորը սիրտ չարեց այն ճշտել, քանի որ սխալվելու դեպքում շատ բան կկորցներ։
Վիկտորը վարձակալել էր Սելինի հորը՝ ճարտարապետի, որպեսզի նա բանտ ստեղծի Վիլհելմի համար։ Բանտախցի բանալին բաղկացած էր երկու մասինց՝ ամուլետից, որը Վիկտորը նվիրել էր իր աղջկան և սկավառակից, որը թաքցրված էր Վիկտորի մարմնում։ Բայց Լյուցիանի փախուստից հետո Վիկտորը սպանել էր Սելինի ընտանիքին, որպեսզի Մարկուսը չկարողանա գտնի բանտի տեղը։ Բայց Սելինի հիշողությունում մանկական հիշողություններից դեռ մնացել էր բանտի տեղավայրը։ Հենց դրա համար էլ Մարկուսը ջանում էր խմել Սելինի արյունը։
Թանիսի մատնանշած նավահանգստում Մայքլին և Սելինին տանում են նավ՝ Մակարոյի հետ հանդիպման համար։ «Հավաքարարների» գլխավորին հանդիպելով, Սելինը ճանաչում է նրա զինանշանը, որը նա տեսել էր Թանիսի հին ձեռագրերում։ Այդ մարդու իրական անունը՝ Ալեքսանդր Կորվինուս է։ Նա օգտագործում է աշխարհի լավագույն մարտիկներին այսպես կոչված հատուկ պատրաստության ստորաբաժնում, որպեսզի աշխարհից թաքցնի վամպիրների և մարդագայլերի պայքարը։ Բայց և այնպես, իմանալով հանդերձ թե ինչի են վերածվել իր որդիները, Ալեքսանդրը հրաժարվում է նրանց վնաս հասցնելուց։
Մարկուսը Թանիսի արյունով միջոցով տեղեկանում է Կորվինուսի գտնվելու վայրի մասին և հարձակվում նրա մարդկանց վրա և այնուհետև առևանգում է Մայքլին։ Կատաղի պայքարից հետո Մարկուսը հաղթում է Մայքլին և կյանքը լքում է վերջինիս։ Այնուհետև Մարկուսը Սելինի արյունից մի փոքր խմելով իմանում է բազմաթիվ տեղեկություններ՝ ինչպես ժամանակակից՝ օրինակ որ Սելինը սիրով է զբաղվել Մայքլի հետ, այնպես էլ շատ հին փաստեր՝ մանկական հուշեր, որի միջոցով պարզ է դառնում թե որտեղ է բանտարկված Վիլհելմը։ Ամուլետը վերցնլով Մարկուսը բարձրանում է նավի վրա՝ իր հոր մոտ։
Հայր ու որդի վիճում են կյանքում ունեցած իրենց դիրքի և նշանակության մասին։ Մարկուսը վստահեցնում է, որ անմահներն լիիրավ իրավունք ունեն գրավել աշխարհը։ Ալեքսանդրն այն մտքին է, որ բոլոր անմահները բնության տարօրինակ խաղի արդյունք են և չպետք է գոյություն ունենան, իսկ Վիլհելմի ազատությունը կբերի առաջին սերնդի մարդագայլերի անկանոն ձևի աճին։ Մարկուսը խոստովանում է, որ ձգտում է անմահների նոր ռասա ստեղծել, որոնք իր առջև կխոնարհվեն իբր աստծո։ Դրանից հետո նա Կորվինուսի թրով իսկ խրում է իր հորը, ասելով, որ «իրական աստված չպետք է հայր ունենա»։ Հայրասպանը Ալեքսանդրի մոտից գտնում է սկավառակ, որը դուրս էր հանվել Վիկտորի մարմնից, և լրացուցիչ սկավառակը, որպեսզի հավաքի իր երկվորյակ եղբոր բանտախցի բանալին։ Բայց Կորվինուսը մահվանից առաջ անհաջողության դատապարտեց իր որդուն։
Ալեքսանդրի գլխավոր Հավաքարարը՝ Սեմյուելը Սելինին տանում է մահացող անմահի մոտ՝ մեռնողի կամքին ենթարկվելով։ Ալեքսանդրը Սելինին խնդրում է խմել իր արյունից, քանի դեռ այն կա։ Խմելուց հետո նա կդառան «ապագան» և միակը՝ ով կկարողանա կանգնեցնել Կորվինուսի տղաներին։ Սելինը Հավաքարարների հետ ուղղաթիռով ընկնում է Մարկուսի հետևից՝ տանելով իր հետ Մայքլի մարմինը, իսկ Ալեքսանդրը իր հետ միասին պայթեցնում է նավը։
Վիկտորի հին ամրոց հասնելով, որի տակ գտնվում էր բանտը, Սելինը և Հավաքարարները իմանում են, որ Մարկուսը ազատել է իր եղբորը։ Մարկուսը մարտնչում է Սելինի հետ, մինչ իր եղբայրը հաշվեհարդար էր տեսնում մարդկանց հետ։ Մարկուսը զարմանում է Սելինի նոր ուժերից, բայց նրա վրայից առնում է իր հոր արյան հոտը։ Իր մոտի եղած բանալին օգտագործելով Սելինը Մարկուսին բանտարկում է։ Սպանված Հավաքարարները դառնում են հասարակ մարդագայլեր։ Վիլհելմի հետ մարտի ժամանակ Սելինւ աէրոզոլային ռումբի միջոցով պայթեցնում է առաստաղը՝ դրանով հնարավորություն ընձեռնելով Հավաքարարներին օդում գտնվող ուղղաթիռից ավիացոն գնդացրով կրակ բացել մարդագայլերի և նրանց «հոր» վրա։
Մայքլը, լինելով մարդագայլի և վամպիրի հիբրիդ, կարողանում է այդ պահին կենդանանալ և թռչել դեպի ամրոցի հատակը՝ ձեռքին պահելով ուղղաթիռից կախված ճոպանը, որպեսզի Հավաքարարները հարկ եղած դեպքում կարողանան դուրս բերել նրան ամրոցից։ Մայքլը հեշտությամբ է հաղթում գազանատիպ մարդագայլերին։ Բայց Մարկուսն իր գերբնական ուժերի միջոցով կարողանում է ազատվել բանտարկությունից և ճապանը բռնելով ձիգ է տալիս դեպի իրեն։ Ուղղաթիռն ընկնում է հորիզոնական դիրքով այնպես, որ նրա թիակները դեռ պտտվում են ուղղահայաց հարթությունում՝ ստեղծելով մահացու մսաղաց։ Սելինը սկսում է կռվել Մարկուսի հետ, մինչ Մայքլը պայքարում էր Վիլհելմի հետ։ Մայքլը հաղթում է և պոկում է մարդագայլի ծնոտը։ Կատաղած Մարկուսը իր սուր թռչնային թևով խոցում է Սելինի կուրծքը՝ ասելով որ Վիկտորը դեռ նրան պետք է սպանած լիներ ընտանիքի հետ միասին։ Բայց Սելինը վերցնում է Մարկուսի թևի սուր ծայրը և խրում է Ավագի կոկորդը։ Այնուհետև նա հրում է Մարկուսին ուղղաթիռի վրա և թիակները նրա մարմինը կտոր-կտոր են անում։
Արևը կամաց-կամաց ծագում է և Սելինը զարմանքով նայում է, որ լույսը նրա ձեռքին ոչ մի վնաս չի տալիս։ Մայքլը և Սելինը փաթափվում են և համբուրվում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Քեյթ Բեքինսեյլ | Սելին |
Սքոթ Սպիդմեն | Մայքլ Կորվին |
Թոնի Կարան | Մարկուս |
Դերեկ Ջեկոբի | Կորվինուս |
Բիլ Նայի | Վիկտոր |
Սթիվեն Մաքինթոշ | Թանիս |
Շեյն Բրոլի | Կրեյվեն |
Բրայան Սթիլ | Ուիլյամ |
Զիտա Գորոգ | Ամելիա |
Մայքլ Շին | Լյուցիան |
Լիլի Մո Շին | Երիտասարդ Սելինը |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերասանի վրա մարդագայլի հագուստ հագցնելը տևում էր մեկ ժամից ավել[10]
- Մարկուսի դերը մարմնավորած Թոնի Կարանի դիմահարդարումը տևում էր շուրջ 4 ժամ[10]
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Undertaker (Renholdër Mix) - Պասկիֆեր [3:57]
- Morning After (Julien-K Remix) - Չեսթեր Բենինգթոն [4:14]
- Where Can I Stab Myself in the Ears? (The Legion of Doom Remix) - Hawthorne Heights [3:58]
- To the End (RnR Cheryl Mix) - My Chemical Romance [3:12]
- Vermilion - Slipknot [3:39]
- Burn (Alleged Remix) - Alkaline Trio [4:02]
- The Last Sunrise (Dusk Mix) - Aiden [3:55]
- Bite to Break Skin (The Legion of Doom Remix) - Senses Fail [4:08]
- Her Portrait in Black - Atreyu [4:02]
- Washing Away Me in the Tides - Trivium [3:47]
- Eternal Battle - Mendozza [4:10]
- Our Truth - Լուկանա կոիլ [4:04]
- Cat People (Putting Out Fire) - Gosling [5:01]
- Why Are You Up - Bobby Gold [3:10]
- Suicide - Meat Beat Manifesto [3:14]
- HW2 - Cradle of Filth [3:38]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0401855/
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/en/film363337.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=54103.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 http://www.filmaffinity.com/es/film363337.html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 http://www.imdb.com/title/tt0401855/fullcredits
- ↑ http://stopklatka.pl/film/underworld-evolution
- ↑ http://www.webcitation.org/65IMbnoEw
- ↑ 10,0 10,1 «kinopoisk;Другой мир 2: Эволюция». Վերցված է 2012 Օգոստոսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Վանկուվերում նկարահանված ֆիլմեր
- Բուդապեշտում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2006 ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Լեն Ուայզմանի ֆիլմեր
- Ուրիշ աշխարհ
- Ֆիլմեր վամպիրների մասին
- Ֆրանսերեն ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսերեն ֆիլմեր
- Հունգարերեն ֆիլմեր