Ուիսթլերի մայրը
Ուիսթլերի մայրը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր[1] |
տարի | 1871[1] |
բարձրություն | 144,3 սանտիմետր |
լայնություն | 163 սանտիմետր |
ստեղծման երկիր | Միացյալ Թագավորություն[2] |
ուղղություն | Tonalism?[3] |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Օրսե թանգարան, Միացյալ Թագավորություն[1] և ԱՄՆ[1] |
հավաքածու | Օրսե թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Whistler's Mother by James McNeill Whistler Վիքիպահեստում |
«Կոմպոզիցիա սևի և մոխրագույնի մեջ։ Ուիսթլերի մայրը» (անգլ.՝ Arrangement in Grey and Black: The Artist's Mother), Ջեյմս Ուիսթլերի ամենահայտնի նկարը։ Նկարը այժմ գտնվում է Օրսե թանգարանում (Փարիզ), սակայն նկարը հաճախ «մեկնում է ճամփորդության» ամբողջ աշխարհով։
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի համար դեմք է հանդիսացել նկարչի մայրը՝ Աննա Մաք-Նեյլ Ուիսթլերը (Anna McNeill Whistler), որն ապրում էր Լոնդոնում որդու հետ։ Կան տարբեր պատմություններ նկարի ստեղծման վերաբերյալ, դրանցից մեկն այն է, որ մայրը փոխարինել է մեկ այլ մոդելի վերջին պահին։ Մյուս տարբերակով մայրը պետք է պատկերվեր կանգնած դիրքում, սակայն մայրը չէր կարող այդքան երկար կանգնած մնալ։ Նկարն առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնի թագավորական ակադեմիայի արվեստի 104-րդ ցուցահանդեսում՝ 1872 թվականին, բայց մերժված էր ակադեմիայի կողմից։ Սա մեծ ազդեցություն թողեց բրիտանական արվեստի և նկարչի հարաբերությունների միջև։ Սրանից հետո նկարիչը այլևս չհամագործակցեց ակադեմիայի հետ։
Նկարի իմաստը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս նկարը դարձավ հայտնի, որպես «մոր պաշտամունք»-ի սիմվոլ։ Նկարը տարածվեց մինչև մեր ժամանակները։ Նկարիչը շատ էր ցանկացել, որ իր նկարները գնահատեն միայն իր իմաստի համար։ «Կոմպոզիցիա սևի և մոխրագույնի մեջ» կարելի է հանդիպել ֆիլմերում, սերիալներում և անգամ մուլտֆիլմներում։ Ուիսթլերն իր նկարները համարել է երաժշտական «սիմֆոնիաներ»։
Հայտնությունը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարը հայնտվում է Սիմպսոնի մի քանի դրվագներում. «Rosebud», «Միլիոնավոր խնդիրներ», «Բարնսը և մեղուները»
- Այս նկարի հիման վրա նկարահանվել է «Միսթր Բին» ֆիլմի որոշ դրվագներ։
- Քոլ Փորթերի Anything Goes մյուզիքլում
- «Մերկ ատրճանակ 2½» ֆիլմում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Whistler’s Mother։ An American Icon edited by Margaret F. MacDonald. ISBN 978-0-85331-856-9.