Ոստայնասնկեր
Սարդոստայնասնկեր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սարդոստայնասունկ триумфальный (Cortinarius triumphans) | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Cortinarius (Pers.) Gray, 1821 | ||||||||||||
|
Սարդոստայնասնկեր (լատին․՝ Cortinarius), ոստայնասնկեր, բազիդիավոր սնկերի սարդոստայնասնկայինների ընտանիքի ցեղ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 400, Հայաստանում՝ 32 տեսակ՝
- սարդոստայնասնկեր լեռնային (C. montanus),
- սարդոստայնասնկեր ապարանջանավոր (C. armillatus),
- սարդոստայնասնկեր ծիրանադեղին (C. armeniacus) և այլն։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում են տարբեր տիպերի խոնավ անտառներում, հողի վրա՝ ամռանը և աշնանը։ Միկոռիզագոյացնող են, համակեցության մեջ են մտնում բազմաթիվ ծառատեսակների հետ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղի ներկայացուցիչներին բնորոշ է սարդոստայնանման մասնակի ծածկոցի առկայությունը, որը ոտիկը միացնում է գլխարկի հետ։ Գլխարկն ունի տարբեր գունավորում՝ սպիտակից մինչև գորշ, կարող է լինել չոր, լորձնային, մետաքսանման, հարթ կամ թույլթեփուկավոր։ Ընդհանուր ծածկոցը զարգացման վաղ վազերում պատում է պտղամարմինը, հետագայում պատռվում (որոշ տեսակների ոտիկի վրապահպանվում է օղակաձև գոլերի ձևով)։ Պտղամարմինը մսալի է, թիթեղներն սկզբում սպիտակ են, ապա՝ մուգ։ Ոտիկը թելանման է, թաղիքանման կամ աղվամազով պատված, հաճախ՝ գավազանաձև, հիմքի մոտ լայնացած։ Որոշ տեսակներ ուտելի են, կան նաև մահացու թունավոր տեսակներ։
Ենթադաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադասերը ըստ Մոզեր-Զինգերի
- Phlegmacium (Fr.) Fr.
- Sericeocybe P.D.Orthon
- Myxacium (Fr.) Loud.
- Telamonia (Fr.) Loud.
- Leprocybe Mos.
- Cortinarius
- Dermocybe (Fr.) Sacc.
- Մի քանի տեսակներ
Կատեգորիա | Լատինական անվանում | Հայերեն անվանում |
---|---|---|
Cortinarius alboviolaceus | Սարդոստայնասունկ սպիտակա-մանուշակագույն | |
Cortinarius anserinus | Սարդոստայնասունկ սագանման | |
Cortinarius armillatus | Սարդոստայնասունկ | |
Cortinarius auroturbinatus | Սարդոստայնասունկ գեղեցիկ թաթանման | |
Cortinarius bolaris | Սարդոստայնասունկ ծույլ, կամ մեծափաթիլ, կամ սարդ-դանդալոշ | |
Cortinarius camphoratus | Սարդոստայնասունկ կամֆորա | |
Cortinarius collinitus | Սարդոստայնասունկ կապտավուն | |
Cortinarius cotoneus | Սարդոստայնասունկ բամբականման | |
Cortinarius crassus | Սարդոստայնասունկ հաստ-մսոտ | |
Cortinarius cumatilis | Սարդոստայնասունկ ջրալի-կապույտ, կամ մոխրագույն-կապույտ | |
Cortinarius elegantior | Սարդոստայնասունկ էլեգանտ | |
Cortinarius elegantissimus | Սարդոստայնասունկ ամենաէլեգանտ | |
Cortinarius evernius | ||
Cortinarius herculeus | Սարդոստայնասունկ գերկուլեսանման | |
Cortinarius largus | Սարդոստայնասունկ մեծ, կամ առատ | |
Cortinarius limonius | Սարդոստայնասունկ դեղին առյուծանման | |
Cortinarius mucosus | Սարդոստայնասունկ ցեխոտ | |
Cortinarius multiformis | Սարդոստայնասունկ բազմազան | |
Cortinarius odorifer | Սարդոստայնասունկ անիսոն | |
Cortinarius paleaceus | Սարդոստայնասունկ | |
Cortinarius pholideus | Սարդոստայնասունկ փաթիլանման | |
Cortinarius praestans | Սարդոստայնասունկ անթերի | |
Cortinarius purpurascens | Սարդոստայնասունկ մանուշակագույն, կամ կարմրավուն | |
Cortinarius rubellus | Սարդոստայնասունկ կարմրավուն | |
Cortinarius rufoolivaceus | Սարդոստայնասունկ կարմրավուն-զեյթունանման | |
Cortinarius sodagnitis | Սարդոստայնասունկ ճանաչելի | |
Cortinarius speciosissimus | Սարդոստայնասունկ գեղեցիկ | |
Cortinarius splendens | Սարդոստայնասունկ փայլուն | |
Cortinarius terpsichores | Սարդոստայնասունկ խմբակային | |
Cortinarius torvus | Սարդոստայնասունկ մռայլ | |
Cortinarius traganus | Սարդոստայնասունկ այծանման,կամ մանուշակագույն մսալի | |
Cortinarius triumphans | Սարդոստայնասունկ հաղթական | |
Cortinarius trivialis | Սարդոստայնասունկ ընդհանուր | |
Cortinarius variecolor | Սարդոստայնասունկ գունագեղ | |
Cortinarius varius | Սարդոստայնասունկ փոփոխական, կամ դեղին աղյուս | |
Cortinarius violaceus | Սարդոստայնասունկ մանուշակագույն | |
Dermocybe | ||
Կատեգորիա | Լատինական անվանում | Հայերեն անվանում |
Cortinarius anomalus | Սարդոստայնասունկ անբնական | |
Cortinarius cinnamomeus | Սարդոստայնասունկ դարչին | |
Cortinarius orellanus | Սարդոստայնասունկ նարնջագույն-կարմիր, կամ թունավոր | |
Cortinarius phoeniceus | Սարդոստայնասունկ մանուշակագույն | |
Dermocybe sanguinea (syn. Cortinarius sanguineus) |
Սարդոստայնասունկ կարմիր արյուն | |
Cortinarius semisanguineus | Սարդոստայնասունկ կարմիր | |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |