Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե գնդակ (ֆր.՝ Ballon d'Or), ամենամյա ֆուտբոլային մրցանակ, որ շնորհվում էր ֆրանսիական «France Football» ամսագրի կողմից նախորդ տարվա ընթացքում լավագույն ելույթ ունեցող ֆուտբոլիստին՝ 1956-ից մինչև 2009-ը։ Մրցանակը ստեղծվել է Գաբրիել Անոյի նախաձեռնությամբ, որը խնդրեց իր գործընկերներին քվեարկել 1956-ին Եվրոպայի լավագույն խաղացողի համար. մրցանակը կոչում էին նաև Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Առաջին հաղթողը Սթենլի Մեթյուզն էր՝ «Բլեքպուլ» ակումբից[1][2][3]։
Ի սկզբանե, լրագրողները կարող էին միայն քվեարկել եվրոպական ակումբներում հանդես եկող եվրոպացի խաղացողների համար և այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան և Պելեն չէին կարող ստանալ այն։ 1995-ին, կանոնները փոփոխվեցին, ինչը թույլ տվեց ոչ եվրոպացի ֆուտբոլիստներին հաղթել մրցանակը, եթե նրանք խաղում էին եվրոպական ակումբում։ Առաջին ոչ եվրոպացին, որը հաղթեց մրցանակը կանոնների փոփոխությունից հետո լիբերիացի Ջորջ Վեան էր[4]։ Հետագայում լրագրողների թվաքանակը նույնպես աճեց՝ հասնելով 96-ի։
Միայն երեք ֆուտբոլսիտներին է հաջողվել հաղթել մրցանակը երեքական անգամ. Յոհան Կրոյֆ, Միշել Պլատինի և Մարկո վան Բաստեն։ Ընդ որում Պլատինին միակն է, որը արժանացել է Ոսկե գնդակին երեք անգամ անընդմեջ՝ 1983-1985 թվականներին։ Գերմանացի և հոլանդացի ֆուտբոլիստներն ամենաշատն են արժանացել մրցանակին. 7-ական անգամ։ Իտալական Յուվենտուս և Միլան ակումբների խաղացողներն ամենաշատն են ստացել մրցանակը. վեց ֆուտբոլիստներ ստացել են ութ Ոսկե գնդակ նշված ակումբներում հանդես գալու ընթացքում։ Վերջին ֆուտբոլիստը, որը արժանացել է «Ֆրանս ֆուտբոլի» Ոսկե գնդակին համարվում է Լիոնել Մեսսին։
Լև Յաշինը միակ դարպասապահն է, որը ստացել է այդ մրցանակը (1963-ին)։
2010 թվականին «France Football»-ի Ոսկե գնդակ և ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ մրցանակները միավորվեցին։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը սկսեց նոր մրցանակ ստանալ, այն կոչվում է «ՖԻՖԱ Ոսկե գնդակ»։ Այս տիտղոսի առաջին մրցանակակիրը դարձավ Լիոնել Մեսսին[5]։
Տեղ |
Ֆուտբոլիստ |
Երկիր |
Միավորներ
|
2010
|
1 |
Լիոնել Մեսսի |
Արգենտինա |
22,65 %
|
2 |
Անդրես Ինիեստա |
Իսպանիա |
17,36 %
|
3 |
Չավի Էռնանդես |
Իսպանիա |
16,48 %
|
4 |
Ուեսլի Սնեյդեր |
Նիդերլանդներ |
14,48 %
|
5 |
Դիեգո Ֆորլան |
Ուրուգվայ |
7,61 %
|
2011
|
1 |
Լիոնել Մեսսի |
Արգենտինա |
47,88%
|
2 |
Կրիշտիանու Ռոնալդու |
Պորտուգալիա |
21,60%
|
3 |
Չավի Էռնանդես |
Իսպանիա |
9,23%
|
4 |
Անդրես Ինիեստա |
Իսպանիա |
6,01%
|
5 |
Ուեյն Ռունի |
Անգլիա |
2,31%
|
2012
|
1 |
Լիոնել Մեսսի |
Արգենտինա |
41,60%
|
2 |
Կրիշտիանու Ռոնալդու |
Պորտուգալիա |
23,68%
|
3 |
Անդրես Ինիեստա |
Իսպանիա |
10,91%
|
2013
|
1 |
Կրիշտիանու Ռոնալդու |
Պորտուգալիա |
27,99%
|
2 |
Լիոնել Մեսսի |
Արգենտինա |
24,72%
|
3 |
Ֆրանկ Ռիբերի |
Ֆրանսիա |
23,39%
|
4 |
Զլատան Իբրահիմովիչ |
Շվեդիա |
5,29%
|
5 |
Նեյմար |
Բրազիլիա |
3,17%
|
2014
|
1 |
Կրիշտիանու Ռոնալդու |
Պորտուգալիա |
37.66%
|
2 |
Լիոնել Մեսսի |
Արգենտինա |
15.76%
|
3 |
Մանուել Նոյեր |
Գերմանիա |
15.72%
|
4 |
Արիեն Ռոբեն |
Ֆրանսիա |
7.17%
|
5 |
Թոմաս Մյուլեր |
Գերմանիա |
5.42%
|
2015
|
1 |
Լիոնել Մեսսի |
Արգենտինա |
41.33%
|
2 |
Կրիշտիանու Ռոնալդու |
Պորտուգալիա |
27.76%
|
3 |
Նեյմար |
Բրազիլիա |
7.86%
|
4 |
Ռոբերտ Լևանդովսկի |
Լեհաստան |
4.17%
|
5 |
Լուիս Սուարես |
Ուրուգվայ |
3.38%
|
Միջազգային ֆուտբոլ |
---|
| | | Ասիա | | |
---|
| Աֆրիկա | |
---|
| Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկա և Կարիբյան ավազան | |
---|
| Հարավային Ամերիկա | |
---|
| Օվկիանիա | |
---|
| Եվրոպա | |
---|
|