Շոկոլատին
Ենթատեսակ | հացաբուլկեղեն և sweet roll? |
---|---|
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Հիմնական | կարագ, շոկոլադ, ջուր, ցորենի ալյուր, խմորասնկեր, սեղանի աղ և շաքար |
Pain au chocolat Վիքիպահեստում |
Շոկոլատին, շոկոլադով ֆրանսիական հացաբուլկեղեն։ «chocolatine», «pain au chocolat». ֆրանսիական անվանումների տարբերակներ, որոնք բառացի թարգմանվում են որպես «շոկոլադով հաց» կամ «շոկոլադով բուլկի»։ Իրենից ներկայացնում է շոկոլադային միջուկով շերտավոր խմորից ռոլլ։ Շոկոլադով այսպիսի բուլկիները առավել հատնի են Ֆրանսիայի հարավ-արևելքում և Կանադայում։ Պատրաստվում են այն խմորից, որից պատրաստում են նաև կրուասանները։ Հաճախ վաճառվում են տաք վիճակով կամ անմիջապես վառարանից հանելուց հետո։ Բուլկիները կարելի է գտնել հացի փուռերում կամ սուպերմարկետներում։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիացիների կարծիքով, բուլկիների անվան ձևավորմանը նպաստել են անգլիացիները[1]։ Այսպես, 15-րդ դարում նավաստիները, իջնելով Աքվիտանիայում, խնդրում են հացթուխին հացի մեջ դրված շոկոլադ՝ chocolate in bread պատրաստել, որը ֆրանսիացիները կրճատել են մինչև «chocolate in»: Այսպես էլ առաջացել է Շոկոլատին անվանումը[2]։
Կա նաև այլ բացատրություն, ըստ որի բուլկիները Ֆրանսիա են բերվել ավստրիացի ձեռնարկատեր Ավգուստ Զանգի կողմից 1830-ական թվականներին։
Այլ անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայում քաղցրեղենի անվանումը տատանվում է կախված շրջանից.
- Օ դե Ֆրանսում և Էլզասում օգտագործվում է «petit pain au chocolat» բառը - շոկոլադով փոքր բուլկի։
- Կենտրոնական Ֆրանսիայում և Փարիզում օգտագործվում է «pain au chocolat» բառը - շոկոլադով բուլկի։
- Ֆրանսիայի հարավ-արևելքում և Կանադայում օգտագործվում է «chocolatine» բառը - շոկոլատին[3]։
- Լոթարինգիայում օգտագործվում է «croissant au chocolat» բառը - շոկոլադով կրուասան։
Իրացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոկոլատինը վաճառվում է սուպերմարկետներում և ամենօրյա պահանջարկի ապրանքների խանութներում կամ հրուշակեղենի խանուներում
- Թունիսում, Ալժիրում, Մարոկկոյում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Նորվեգիայում, Իռլանդիայում, Դանիայում և Մեծ Բրիտանիայում վաճառվում է հացի խանութների, սուպերմարկետների և սրճարանների մեծ մասում։
- Գերմանիայում դրանք վաճառվում են ավելի հազվադեպ, քան շոկոլադե կրուասանները, բայց երկուսն էլ կոչվում են «Schokoladencroissant»
- ԱՄՆ-ում և հաճախ Կանադայում դրանք սովորաբար անվանում են «շոկոլադե կրուասան»։
- Բելգիայի Ֆլանդրիա մարզում դրանք վաճառվում են հացաբուլկեղենի խանութների մեծ մասում և կոչվում են «chocoladekoek» կամ «chocoladebroodje»:
- Պորտուգալիայում և Իսպանիայում դրանք վաճառվում են հացի փուռերում և սուպերմարկետներում և կոչվում են նապոլիտաններ (այսինքն՝ Նեապոլից)։
- Մեքսիկայում դրանք առավել հաճախ հանդիպում են հացաբուլկեղեններում և սուպերմարկետներում և հայտնի են որպես շոկոլադե կոնֆետներ։
- Ավստրալիայում և Նոր Զելանդիայում դրանք սովորաբար անվանում են «շոկոլադային կրուասաններ» վաճառվում են թարմ թխված վիճակով հացի փուռերի և սուպերմարկետների մեծ մասում
Շոկոլատինը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական քաղցրեղենին են նվիրվում հետևյալ երգերը.
- Le Petit Pain au chocolat - Ջո Դասսեն (1968) ;
- Pain au chocolat - «IAM» խումբ (2013) ;
- Les Petits pains au chocolat - Շառլ Ազնավուր (2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «D'ou viennent les sacrosaints Croissants et Pains au Chocolat?» (French). Club Doctissimo. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «History of the Croissant». 1-800-Bakery.com. 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Tuesday's Tasting - Trader Joe's Chocolate Croissants