Նյորդլինգեն
Քաղաք | |||
---|---|---|---|
Նյորդլինգեն | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Հող | Բավարիա | ||
Համայնք | Դոնաու Ռիս | ||
Օբերբուրգոմիստր | Հերման Ֆաուլ | ||
Մակերես | 68,10 կմ² | ||
ԲԾՄ | 441 մ | ||
Խոսվող լեզուներ | գերմաներեն | ||
Բնակչություն | 19 023 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +49 9081 | ||
Փոստային ինդեքս | 86720 | ||
Փոստային դասիչ | 86720 | ||
Ավտոմոբիլային կոդ | DON (до 1972: NÖ) | ||
Պաշտոնական կայք | noerdlingen.de | ||
| |||
Նյորդլինգեն (գերմ.՝ Nördlingen), քաղաք Գերմանիայում, շրջանային կենտրոն։ Գտնվում է Բավարիա հողում։
Ենթարկվում է Շվաբիա վարչական շրջանին։ Ընդգրկված է Դոնաու֊Ռիս շրջանի մեջ։ Բնակչությունը կազմում է 19 023 մարդ (2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով[1])։ Զբաղեցնում է 68,10 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 09 7 79 194։
Քաղաքը տեղակայված է Նորդլինգենյան Ռիս հովտի կենտրոնում, որը ձևավորվել է երկնաքարի անկման հետևանքով։ Նյորդլինգենը նաև եղել է երկու պատերազմների ռազմաճակատ՝ Երեքհարյուրամյա պատերազմի ժամանակ։
Այսօր սա Գերմանիայի այն երեք քաղաքներից մեկն է, որտեղ ամբողջովին պահպանվել են քաղաքային պարիսպները (մյուս երկու քաղաքներն են Տաուբերի Ռոտենբուրգը և Դինքելսբյուլը)։
Քաղաքում կան թանգարաններ, ինչպիսիք են Բավարիայի երկաթուղային թանգարանը, Քաղաքային թանգարան, Քաղաքային պարիսպների թանգարան (գերմ.՝ Stadtmauermuseum) և ուրիշներ։
Նյորդլինգենը այն առաջին բողոքական քաղաքներից մեկն էր, որն իր մասնակցությունն էր ունեցել 1529 թ. Շպեյերի բողոքական ակցիաներին։ 1802 թվականին Նյորդլինգենը, մտնելով Բավարիայի կազմում, դադարեց լինել կայսերական ազատ քաղաք։
Նորդլինգենում ծնված անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Բեյշլագ (1838—1903) — գերմանացի գեղանկարիչ։
- Գերդ Մյուլեր — գերմանացի ֆուտբոլիստ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bayerisches Landesamt für Statistik und Datenverarbeitung – Fortschreibung des Bevölkerungsstandes, Quartale (hier viertes Quartal, Stichtag zum Quartalsende)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.