Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Նախավերջինը» (ֆր.՝ L'Avant dernier), սև-սպիտակ կարճամետրաժ ֆիլմ, որի ռեժիսորն է Լյուկ Բեսոնը։ Նկարահանվել է 1981 թվականին։
Ֆիլմում խաղացել է Ժան Ռենոն, իսկ կոմպոզիտորը եղել է Էրիկ Սեռան։
Ֆիլմը ներկայացնում է մի փոքր դրամա առանց խոսքերի՝ ծավալվելով պոստապոկալիպտիկական ժանրում։
Մի մարդ մուգ ակնոցներով թափանցում է մեկ այլ մարդու տուն վառվող նետերի օգնությամբ և այրում է ռետինե տիկնիկին։ Երկրորդը հագնում է խողովակներից պատրաստված պաշտպանողական կոստյում ձեռքերին և ոտքերին, ինչպես նաև մեծ գլխարկ խողովակով, վերցնում է վահան և ձեռքով պատրաստված ձեռնափայտ ու գնում է առաջինին փնտրելու։ Նա անցնում է քանդված քաղաքով, շուրջը ավերակներ էին և քարերի կույտեր։ Վերջապես, նա գտնում է առաջինին և սկսում են միասին մենամարտել։ Մենամարտի ընթացքում երկու հերոսներնել վիրավորում են միմյանց։ Մմիայն թե երկրորդին հաջողվում է սպանել իր թշնամուն։ Նա հեռանում է, միայն թե պատերի մոտից հայտնվում է երրորդ հերոսը, նա զինված է և նրա դեմքը ծածկված է մեծ հրեշանման գլխարկով։ Նա սպանում է մենամարտի հաղթողին։
- Պեր Ժոլիվե
- Ժան Ռենո
- Ֆաբրիս Ռոշ
- Լյուկ Բեսոն
|
---|
| 1980-ականներ | |
---|
| 1990-ականներ | |
---|
| 2000-ականներ | |
---|
| 2010-ականներ | |
---|
|