Ներվա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ներվա (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներվա | |
---|---|
Ծնվել է՝ | նոյեմբերի 8, 30 |
Ծննդավայր | Նարնի, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[1] |
Մահացել է՝ | հունվարի 27, 98[1] (67 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Gardens of Sallust, Հռոմէական Իտալիա, Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Օգոստոսի դամբարան | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Nerva–Antonine dynasty? |
քաղաքական գործիչ | |
Հայր | Marcus Cocceius Nerva?[2] |
Մայր | Octavia Sergia Plotilla? |
Երեխաներ | Տրայանոս |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Մարկոս Կոկցեոս Ներվա (Marcus Cocceius Nerva, նոյեմբերի 8, 30, Նարնի, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[1] - հունվարի 27, 98[1], Gardens of Sallust, Հռոմէական Իտալիա, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի կայսր 96 թ. սեպտեմբերի 18-ից առ 98 հունվարի 27-ը։ Անտոնինների հարստության հիմնադիր, այսպես կոչված «հինգ բարի կայսրերից» առաջինը։ Ծնվել է Իտալիայի Ումբրիա երկրամասի Նարնիա քաղաքում (գտնվում է Հռոմից հյուսիս), զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոններ Ներոնի, Վեսպասիանոսի և Դոմիցիանոսի օրոք, երկու անգամ ընտրվել է կոնսուլ (71 և 90 թթ.)։ Աչքի էր ընկնում իր կրթությամբ, իրավունքի գիտելիքներով, առ գրականություն հակմամբ։ Հեղինակություն է վայելել սենատորների շրջանում։ 96 թ., հաշվի առնելով այդ նկատառումները, սենատը ընտրել է Ներվային կայսր՝ սպանված Դոմիցիանոսի փոխարեն։ 97 թ. Ներվան որդեգրում է հռոմեական զորավար Մարկոս Ուլպիոս Տրայանոսին՝ դարձնելով նրան իր իրավահաջորդը։ Ներվան իրականացրել է մի շարք բարեփոխումներ, այդ թվում հողազուրկ քաղաքացիների միջև հողակտորների բաժանման լայնածավալ ծրագիր և, հավանաբար, ստեղծել է պետական ալիմենտար ֆոնդեր՝ աղքատների զավակներին աջակցություն ցույց տալու նպատակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Любкер Ф. Nerva (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 915.
- ↑ Любкер Ф. Cocceii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 307.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներվա» հոդվածին։ |
|