Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Նեմո կետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեմո կետ
Pole of inaccessibility Խմբագրել Wikidata
ԿիրառությունըՏիեզերանավերի գերեզման Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվնավապետ Նեմո Խմբագրել Wikidata
Երկիրno value Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորԲաց ծով Խմբագրել Wikidata
Բնաշխարհագրական օբյեկտի տարածքումSouth Pacific Ocean Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ49°1′38″S 123°26′4″W Խմբագրել Wikidata
Հայտնաբերող կամ հնարողHrvoje Lukatela Խմբագրել Wikidata
Հայտնաբերման ամսաթիվ1992 Խմբագրել Wikidata
Քարտեզ

Նեմո կետ (անգլ.՝ Point Nemo), պայմանական կետ համաշխարհային օվկիանոսում, որն ամենից հեռու է գտնվում ցամաքային որևէ հատվածից Երկրում։ Կոորդինատներն են 48°52′ հվ. լ. 123°23′ ամ. ե.HGЯO: Ցամաքային մոտակա երեք կետերը գտնվում են 2.688 կմ հեռավորությամբ[1]։

Նեմո կետը համակարգչային մոդելավորման եղանակով 1992 թվականին առանձնացրել է խորվաթ ինժեներ-հետազոտող Հրվոե Լուկատելան (Hrvoje Lukatela): Հենց նա էլ առաջարկել է պայմանական կետի անվանումը, որ կապվում է Ժյուլ Վեռնի հերոս կապիտան Նեմոյի անվան հետ, ով որոշել էր առանձնանալ մարդկությունից[1]։

Նեմո կետին ամենամոտ գտնվող ցամաքային հատվածներըը Դյուսի մարջանի կղզին, Մոտու Նուի և Մահեր կղզիներն են, որոնք բոլորն էլ գտնվում են 2.688 կմ հեռավորության վրա[2]։ Նեմո կետին ամենամոտ գտնվող մարդաբնակ վայրը Փիթքերն կղզիներն են, որ գտնվում են Դյուսի կղզուց 470 կմ արևելք։ Կղզիներից չորսն անմարդաբնակ են, իսկ մեկը 2014 թվականի տվյալներով աշխարհում ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող տարածքն է` 49 բնակիչով։ Նեմո կետը անհասանելիության երկրային բևեռների ցանկում է ընդգրկված[1]։

Հետաքրքիր փաստ է, որ Նեմո կետի վրայով կարող է անցնել միջազգային տիեզերական կայանի ուղեծիրը, քանի որ շեղումը Նեմո կետի լայնությունից մեծ է։ Այնպես որ ժամանակ առ ժամանակ մոտակա բնակավայրը լինում է 400 կմ հեռավորության վրա, բայց տիեզերքում[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ցամաքային որևէ հատվածից ամենահեռուն գտնվող կետը լինելուց` Նեմո կետը օվկիանոսայի ուժեղ հոսանքների կենտրոն է։ Այդ պատճառով տեղանքում բացակայում է կենդանական աշխարհի որևէ դրսևորում` բացի ջրային մի քանի բակտերիաներից. դրա համար էլ տիեզերական շատ ընկերություններ այս շրջանն օգտագործում են որպես տիեզերանավերի գերեզման, քանի որ այստեղ մարդկանց ու բնությանը վնասելու ռիսկերը նվազագույնն են։ Նեմո կետի մոտակայքում` օվկիանոսի հատակին, արդեն կան իրենց դարն ապրած հարյուրից ավել տիեզերական սարքեր[1][3]։

Նեմո կետը և մտացածին Ռ'լյեխ քաղաքը` ըստ Լավքրաֆտի և Դերլետի
  • Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտի` 1928 թվականին տպագրված «Կտուլխուի կանչը» պատմվածքում առաջին անգամ հիշատակվում է խորհրդավոր կերպով ջրածածկ եղած Ռ'լյեխ մտացածին քաղաքը։ Լավքրաֆտն այն տեղադրել էր հարավային լայնության 47° 9' և արևմտյան երկայնության 126° 43' կետում։ Լավքրաֆտի արվեստը քարոզող ու երկրպագող ամերիկացի գրող Ավգուստ Դերլետը առաջարկում է փոքր-ինչ փոփոխված կոորդինատներ` հարավային լայնության 49° 51' և արևմտյան երկայնության 128° 34': Այս երկու կետերն էլ չեն համապատասխանում Նեմո կետին, սակայն նրան շատ մոտ են գտնվում։
  • Gorillaz խմբի «Պլաստիկի ափերը» («Plastic Beach») ալբոմում հեղինակները տեղադրել են պատմություն, որի համաձայն` Մյորդոկ Նիկալս անունով մտացածին երաժիշտը Նեմո կետում հայտնաբերել է կենցաղային թափոններից առաջացած լողացող կղզի, որի վրա էլ հիմնել է նոր ստուդիա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Где находится точка Немо?». National Geographic Россия. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  2. Point Nemo
  3. «The place furthest from land is known as Point Nemo». BBC.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմո կետ» հոդվածին։