Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Մոլբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլբերտ

Մոլբերտ (գերմ.՝ Malbrett, հարթակ նկարելու համար), պատվանդան, որի վրա նկարիչը տեղադրում է նկարը աշխատելու ընթացքում։ Սովորաբար այն պատրաստվում է փայտից։

H-աձև շրջանակով մոլբերտներ

Մոլբերտներն սկսել են օգտագործվել դեռևս հին եգիպտացիների ժամանակներում։ Ի սկզբանե մոլբերտ էր համարվում նկարի հիմքը, որը պատրաստվում էր յուղաներկով տախտակե կամ պղնձե վահանի վրա։ Բացի բյուզանդական սրբապատկերից և ուշ անտիկ շրջանի եգիպտական նկարներից, մոլբերտներն առաջին անգամ կիրառվել են 9-րդ և 12-րդ դարերում զոհասեղանների (լատին․՝ Retabulus) կամ վարագույրների (լատին․՝ Antependium) պատրաստման համար, իսկ 16-րդ դարում գործածությունից դուրս մղվեցին փայտե շրջանակի վրա ձգված կտորի կիրառման արդյունքում։ Հոլանդացի նկարիչները և նրանց ընդօրինակողները շարունակում էին նկարել մոլբերտների վրա նաև ավելի ուշ ժամանակաշրջաններում։ 19-րդ դարում որպես մոլբերտ սկսեցին օգտագործվել նաև ավելի կայուն փայտե-տաշեղային սալիկներ։

Համարվում է, որ Malbrett-ը (ճիշտ արտասանությունը` մոլբրետ) այլևս չի օգտագործվում գերմաներենում։ Մոլբերտը չի կիրառվում իր սկզբնական նշանակությամբ, սակայն որպես նկարելու համար հենարան` մոլբերտներ կարելի է հանդիպել նկարչական պարագաների խանութներում։

Մոլբերտը կարող է ունենալ տարբեր կառուցվածք.

  • Եռոտանի, որը հիմնվում է երեք ոտքի վրա։ Հայտնի էր դեռևս անտիկ դարաշրջանում։
  • H-աձև շրջանակով, որը բաղկացած է հորիզոնական հիմքի վրա ամրացված ուղղահայաց կանգնակից։ Կողմերը սովորաբար զուգահեռ են միմյանց, իսկ հիմքը ուղղանկյունաձև է։
  • Բազմակի ձև ունեցող, որն առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ և կարգավորումներ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]